Բողոքի գործողություններ Ստամբուլում՝ ի հիշատակ Հրանտ Դինքի
7 տարի առաջ այս օրը՝ 2007 թ-ի հունվարի 19-ին, տեղի ունեցավ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը, որի իրական կազմակերպիչները մինչեւ օրս էլ անպատիժ են մնում: Այսպես են կարծում նաեւ «Հրանտ Դինք» հիմնադրամի անդամները:
Հայազգի մտավորականի մահը սգալու եւ նաեւ արդար դատաքննություն պահանջելու համար ամեն տարի այս օրը Ստամբուլում տեղի են ունենում բողոքի ցույցեր եւ երթեր, որին մասնակցում են ոչ միայն Հրանտ Դինքի ընտանիքի անդամները, բարեկամներն ու ընկերները, այլեւ թուրք առաջադեմ մարդկությունը, մտավորականներ, փաստաբաններ, լրագրողներ, ովքեր գտնում են, որ Դինքի սպանությունը թուրք իշխանությունների ամոթն է:
Դինքի հիմնադրամից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ այսօր էլ նախատեսված են մի քանի միջոցառումներ: «Սկզբում Ստամբուլի հայկական եկեղեցում տեղի է ունենալու հոգեհանգստի արարողություն, այնուհետեւ այցելելու ենք Դինքի գերեզման, որից հետո տեղի կունենա արտոնված ցույց եւ բողոքի երթ»:
Միջոցառումների կազմակերպիչը «Հրանտ Դինքի ընկերներ» կազմակերպությունն է, որի մեջ ընդգրկված են նաեւ մեծաթիվ թուրքեր:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: