
Զինծառայողին ծեծի ենթարկելու գործով երեք ձերբակալվածներն էլ կկալանավորվեն. NEWS.am

Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանի ծեծի ենթարկվելու գործով ձերբակալված անձինք կալանավորվում են: NEWS.am-ի տեղեկություններով` բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը արդեն կալանավորվել է, իսկ զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը կկալանավորվեն վաղը:
Երեքն էլ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը», խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: