Բրազիլիայում կայծակի հարվածից պոկվել է Հիսուս Քրիստոսի հայտնի արձանի մատը
                                    Բրազիլիայում կայծակի հարվածից պոկվել է Ռիո դե Ժանեյրոյի Կորկովադու լեռան վրա գտնվող Հիսուս Քրիստոսի հայտնի արձանի աջ ձեռքի բութ մատը: Ուժգին կայծակը, ըստ օդերեւութաբանների, արձանին հարվածել է հինգշաբթի գիշերը:
Կաթոլիկ եկեղեցու ներկայացացիչները հայտնել են, որ արձանի վերականգնումը կիրականացվի փետրվարին, հաղորդում է ВВС-ին: Հոգեւորականների մոտ պահպանվել է պահուստային կտոր այն քարից, որից 1931 թ-ին պատրաստվել էր արձանը: Հենց դա էլ կօգտագործվի` արձանի մատը վերականգնելու համար:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    