Շարժումը կարող է թափ առնել. Արամ Մանուկյանը` հասարակության և քաղաքական կուսակցությունների ակտիվացման մասին

Չորս քաղաքական ուժերի միասնական աշխատանքը երկրի մի շարք խնդիրների լավագույն լուծումն է, որի շնորհիվ միայն ստեղծված շարժումը կարող է թափ առնել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք  է հայտնել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության անցկացրած հանրահավաքին, որին միացել էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունները:

«Չորս քաղաքական ուժերի տրամադրությունները գիտեմ, կարող եմ երաշխավորել, որ այդպես է: Դա ոչ միայն մեզ է ձեռնտու, այլ նաև՝ միավորվելու հույս է ներշնչում ժողովրդին ու հասարակական կառույցներին, այսինքն՝ միավորումը միավորում է բերում: Մենք էլ ուրախանում ենք, որ տեսնում ենք նման նախաձեռնություններ կան, նման երիտասարդներ կան, որոնք հրապարակ են իջել. հասարակությունը արձագանքում է, հետադարձ կապը կա: Առնվազն՝ պետք է խելոք չլինել, որպեսզի չօգտագործել այս հնարավորությունը»,-ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս