Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի թագուհին շուտով կծախսի իր վերջին միլիոնը. զեկույց

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում ներկայացված զեկույցի համաձայն`Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդականները չեն վերահսկում նրա ծախսերը, բացի այդ, միապետական նստավայրերն առանձնապես աչքի չեն ընկնում բարվոք վիճակով:

The Telegraph-ի փոխանցմամբ` ներկայումս թագավորական գանձարանի միջոցները հասել են պատմական նվազագույնին` 1 մլն ֆունտի: Ըստ ներկայացված զեկույցի` թագուհու ծախսերը գերազանցել են եկամուտները,  դրա արդյունքում պահուստային ֆոնդի միջոցները 2001թ. 35  միլիոն ֆունտի փոխարեն ներկայումս հասել են 1  միլիոնի:

Միաժամանակ նշվում է, որ Բուքինգհեմյան պալատն ու Վինձորյան ամրոցը շտապ վերանորոգման կարիք ունեն: Շենքերի որոշ մասերում անձրեւի ժամանակ կաթում է, իսկ ջեռուցման հին համակարգերը մեծ ծախսեր են պահանջում:

Թագավորական կարիքների համար բյուջետային միջոցներն անցած տարի ավելացել են 5 միլիոն ֆունտով կամ  15%-ով: Ըստ պարբերականի` շատերը դա անարդար են համարում, քանի որ թագուհին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ անձանց ցուցակում է:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031