
ԱՄՆ փոխնախագահը Յանուկովիչից պահանջել է հեռացնել հատուկջոկատայիններին Կիևի փողոցներից

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջել է հրաժարվել երկրում արտակարգ դրության ռեժիմ հաստատելու մտքից եւ հատուկջոկատայիններին դուրս բերել Կիեւի փողոցներից, հաղորդում է glavnoe պարբերականը:
Ամերիկացի պաշտոնյան Ուկրաինայի նախագահին կոչ է արել «դուրս բերել հատուկջոկատայիններին եւ արձագանքել ուկրաինական ժողովրդի դժգոհությանը»:
Բայդենը նշել է, որ «չի կարելի ժամանակ կորցնել ուկրաինական կառավարության եւ ցուցարարների միջեւ դիմակայանության խաղաղ կարգավորման համար»:
Նշվում է, որ կողմերի միւջեւ բանակցությունները տեղի են ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: