31 Հուլիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

14:57 31.01.2014 | Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին` ժամը 14:30–ի դրությամբ,առատ ձյան պատճառով Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Այն անցանելի է միայն ծանրաքաշ մեքենաների համար:

14:55 31.01.2014 | Բժշկական կենտրոնում մահացած երեխայի գործը առաջին ատյանի դատարանում

2014 թ. հունվարի 31-ին` ժամը 15:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է 2012 թ. սեպտեմբերի 4-ին Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Էլեն Փարսադանյանի գործով դատական նիստ:

14:52 31.01.2014 | Յունիբանկի «Շահավետ+» ժամկետային ավանդը էլ ավելի շահավետ է դարձել ավանդատուների համար

Յունիբանկը բարելավել է «Շահավետ+» ժամկետային ավանդի պայմանները` դարձնելով այն էլ ավելի շահավետ ավանդատուների համար: Այսուհետ 14% տարեկան տոկոսադրույքը կգործի նաև 91 օր և ավելի ժամկետով գումար ներդնելու դեպքում: Բացի ՀՀ դրամից, «Շահավետ+» ավանդը կարելի ձևակերպել ԱՄՆ դոլարով կամ եվրոյով` համապատասխանաբար 7% և 5% տարեկան տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո:

14:50 31.01.2014 | Ավտոտնակում շարունակում է փչանալ դպրոցին հատկացված՝ պետական միջոցներով գնված գույքը

Հերթական անգամ ահազանգում եմ, որ 2011 թվականին Երևանի թ.27 դպրոցի նախկին տնօրենը ձեռք է բերել գույք, որը նրա դեմ հարուցված գործի շրջանակներում 9 ամիս է՝ գտնվում է դպրոցի ավտոտնակի կապարակնքված դռների ետևում: Մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե 9 ամսում և նման եղանակային պայմաններում ինչ է պատահել համակարգչային սեղանների, խոհանոցի և բաղնիքի կայույքի, SONY հեռուստացույցի և այլ ապրանքների հետ:

14:33 31.01.2014 | Նունե Եսայանը՝ Լաս Վեգասում տեղի ունեցած իր մենահամերգի տապալման մասին

«Երկրորդ անգամ էի մենահամերգ ունենում այնտեղ: Հիանալի անցավ: Դպրոցական երեխաները Լաս Վեգաս չէին կարող գալ. դա առաջին սուտն է ու ծիծաղելի: Ներկա է եղել իմ մշտական հանդիսատեսը, տոմսերը լիարժեք վաճառված են եղել: Եղել է տեսանյութ, որտեղ ամեն բան երևում է. ես ապացուցելու ոչինչ չունեմ»:

14:12 31.01.2014 | Ընթրիք Չեխիայում`ի պատիվ Սերժ Սարգսյանի (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանն իր խոսքում հիշատակել է նաև հայագիտական ուսումնասիրություններին նվիրված չեխ ժողովրդի մեծավաստակ զավակներ լեզվաբան-սեպագրագետ Բեդրիխ Հրոզնիին, հայագետ-թարգմանիչներ Վացլավ Չեռնիին, Լյուդմիլա Մոտալովային, որոնց շնորհիվ չեխերեն են թարգմանվել հայ ժամանակակից մեծ բանաստեղծներ Իսահակյանի, Սևակի, Սարյանի և այլոց ստեղծագործությունները:

13:54 31.01.2014 | Մահացել է վթարի ենթարկված ուղևորը

Հունվարի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:

13:20 31.01.2014 | Եղեռնի թեման` Twitter-ի թոփում (լուսանկարներ)

Երեկ ամերիկյահայության նախաձեռնությամբ Twitter-ում անցկացվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսուցողական արշավ. Բոլորը գրառումներ էին կատարում թեմայի վերաբերյալ` օգտագործելով #ArmenianGenocide պիտակը:

13:16 31.01.2014 | Նոր մանրամասներ` գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած կրակոցներից

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրազենի չկրակված 3 փամփուշտ և փամփուշտի 1 գնդակ:

12:59 31.01.2014 | Իրավիճակը սահմանին համեմատաբար հանդարտ է. Պն

«Նախորդ օրերի համաձայն՝ հրադադարի խախտման դեպքերը նվազել են»,-հավելել է Հովհաննիսյանը:

12:50 31.01.2014 | Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը մերժվեց

Արա Զաքարյանը որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն:

12:34 31.01.2014 | Կինը` ուրիշի ննջասենյակում

Հունվարի 29-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել 1987 թ. ծնված Ազնիվ Մ.-ն և հաղորդում է տվել, որ իրենց տան ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

12:21 31.01.2014 | «Թյուրիմացությունը» բացահայտեց հովանավորներին. «Բարև, Երևան»

Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել՝ քաղաքապետարանի պաշտոնյաների պահվածքի վերաբերյալ:

12:07 31.01.2014 | Յուրի Վարդանյանը որոշել է դպրոցահասակներին կրակել սովորեցնել. «Ժողովուրդ»

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, պարզվում է, բացի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ մրցակցությունից, երբեմն նաև զբաղվում է իր պարտականություններից բխող գործերով։

11:52 31.01.2014 | Հնարավոր է նոր բախումներ լինեն Հովիկ Աբրահամյանի և Զարուհի Փոստանջյանի միջև .«Հրապարակ»

Թավտսի համալսարանում ուսանելու գնացած Զարուհի Փոստանջյանի և ԱԺ նախագահի միջև առաջիկայում կարող է նոր բախում լինել: Բանն այն է, որ պատգամավորը 5-6 ամիս բացակայելու իրավունք չունի, և Հովիկ Աբրահամյանը կարող է հեշտորեն «վրեժ լուծել» «Ժառանգության» ֆրակցիայի ղեկավարից` իրեն հասցրած բարոյահոգեբանական վնասների համար` սկսած ԱԺ կատու բերելուց մինչև ջրային ռեսուրսների ժամանակ կրակոտ ելույթը:

11:46 31.01.2014 | Փակվել է Ապարանի ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցը. «Հրապարակ»

«Հրապարակի» տեղեկություններով, փակվել է Ապարանի ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցը, պատճառը Վերահսկիչ պալատի բացահայտումներն են: Մասնավորապես, ֆինանսական չարաշահումները՝ հավելյալ դասարանների տեսքով:

11:39 31.01.2014 | ՍԴ որոշումը ՊԵԿ-ի համար ոչինչ է. «ՀԺ»

Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն մի այնպիսի «շուստրիություն է» մտածել, որ գործատուները պետք է ստիպված աշխատողից պահեն և պարտադիր կուտակայինի հաշվին փոխանցեն նշված 5 տոկոսը: Խնդիրն այն է, որ գործատուների կողմից ամեն ամիս ներկայացվող այսպես կոչված եկամտային հարկի հաշվարկում կա պարտադիր կուտակայինին վերաբերող «դաշտ»:

11:28 31.01.2014 | Պուտինը միսիա ունի. «ՀԺ»

«Այսօր Խորհրդային միության վերաձևած և կատարելագործված տարբերակ է ստեղծվում, և արվում է ամեն ինչ հին սխալները չկրկնելու համար»,- նկատի ունենալով Մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միությունը՝ ասել է Սորոկինը։ Իսկ ԽՍՀՄ-ի վերականգնումը, ըստ Սորոկինի, Ռուսաստանի պատմական միսիան է։

11:19 31.01.2014 | Վոլոդյա Ավետիսյանի հիվանդ որդուն այսօր կզորակոչեն բանակ. yerkir.am

Այս պահին ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին` Ավետիս Ավետիսյանը, գտնվում է կենտրոնական հավաքականայում:

10:58 31.01.2014 | Կրակոցներ գիշերային ակումբի մոտ. 36-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց. news.am

«Մալաթիա» բ/կ-ից մեզ հաջողվեց պարզել, որ նրա մոտ առկա է ձախ ազդրի միջանցիկ վիրավորում, վիճակը գնահատվում է միջին ծանրության:

10:50 31.01.2014 | Ջրատարի վթար` Երեւանում. Որոշ տարածքների ջրամատակարարումը կդադարեցվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հերացի փողոցում խոշոր ջրատարի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 31-ին ժամը 9:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 9:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

10:36 31.01.2014 | Ախթալա քաղաքում երկհարկանի բնակելի շինություն է այրվել

Ժամը 20:08-ին ԼՄՓՎ ՃԿԿ ստացվել է ահազանգ այն մասին, որ հրդեհ է բռնկվել Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 17 հասցեի 8×10 չափերի երկհարկանի բնակելի շինությունում: Դեպքի վայր է մեկնել Թումանյանի ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ, որոնք հասել են ժամը 20:50-ին:

10:17 31.01.2014 | Հանրապետության որոշ շրջաններում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Թալինի, Եղվարդի, Աշտարակի, Կոտայքի, Վարդենիսի և Տիգրանաշենի (Քյարքի) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

10:05 31.01.2014 | Ինչպես է տաքսու վարորդը փրկվել` դուրս թռչելով ձորն ընկնող մեքենայից. տեսանյութ

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 35 PL 367 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 15մ): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Վանաձորի» ԲԿ:

09:48 31.01.2014 | Ինքնասպանություն. Քաղաքացին կախվել է ծառից

Հունվարի 31-ին, ժամը 00.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքում անձը չպարզված քաղաքացին ինքնասպան է եղել՝ կախվելով ծառից:

01:20 31.01.2014 | Յանուկովիչը հիվանդանոց է տեղափոխվել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը բարձր ջերմությամբ տեղափոխվել է հիվանդանոց, բայց շարունակում է աշխատել, հունվարի 30-ին լրագրողներին ասել է Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Աննա Գերմանը:

01:11 31.01.2014 | Կիևում զանգվածային ակցիաների սկսման պահից մինչ օրս 1,2 հազար մարդ է տուժել

2013 թ. նոյեմբերի 30 –ից մինչեւ 2014թ. հունվարի 30 –ը Կիեւի բժիշկներն օգնություն են ցուցաբերել բողոքի ակցիայի 1231 մասնակցի, որոնցից հոսպիտալացվել է 681 մարդ:

01:00 31.01.2014 | Իրանի փոխնախագահ Ալի Նաջաֆին հրաժարական է տվել

Իրանական լրատվամիջոցները փոխնախագահի հրաժարականը կապում են նրա առողջական վիճակի հետ, իսկ անձամբ Նաջաֆին առայժմ պատճառները չի հայտնում:

00:50 31.01.2014 | Երևանի Սարալանջի փողոցում ժայռաբեկորն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ և փրկարարական ջոկատի խմբերը:
Փրկարարները մասնատել և հեռացրել են ժայռաբեկորը երթևեկելի հատվածից:

00:39 31.01.2014 | Swarovski-ի քարերից պատրաստված արձանը վաճառվում է 260000 դոլարով

Հանրահայտ Swarovski ապրանքանիշի քարերը մեծ պահանջարկ ունեն դիզայներների մոտ: Վերջերս թողարկվել է հովազի տեսքով պատրաստված արձան, որը զարդարված է Swarovski-ի սև քարերով:

  • Page 1785 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1780
  • 1781
  • 1782
  • 1783
  • 1784
  • 1785
  • 1786
  • 1787
  • 1788
  • 1789
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը