02 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:17 01.02.2014 | Թևան Պողոսյանը հետ է վերցրել մանդատը

Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ:

17:31 01.02.2014 | Պատուհանից տուն մտած գողը խոստովանել է հանցանքը

Հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով` մի բնակարանից 400.000 դրամ արժողության հեռուստացույց են գողացել:

17:11 01.02.2014 | «Բաբակեխյան Կարենը կողերս ջարդեց, հմի դուք էլ ետևիցս եք ընկել, կուզեք գլուխս ուտե՞ք». ԳԱԼԱ

Երկար ժամանակ է՝ ես ջերմություն ունեմ, սրտխառնոց, ունեմ նաեւ ճնշում: Բայց մտածված եկել եմ, որ էդ խոսակցությունները չգիտեմ՝ տուժողի իրավահաջորդի կողմից է, թե մեղադրողի կողմից է, որ ես ձեւ եմ թափում՝ իբր վատանում եմ, չգիտեմ ինչ, ուղղակի ապացուցելու համար, որ ես հիվանդ եմ, բայց եկել եմ: Ես հենց հիմա ջերմությունով եկել եմ, բայց չեմ հասկանում, եթե պետք է նիստ չանեք, ինձ ինչի՞ եք չարչարում, բերում 2 օր պահում էստեղ: Բաբակեխյան Կարենը կողերս ջարդեց, հմի դուք էլ, հարգելի դատարան, ետեւիցս եք ընկե՞լ: Ո՞ւր են տուժողի իրավահաջորդը, իմ փաստաբանները:

16:48 01.02.2014 | Փետրվարի 3-ին Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների մի շարք տարածքներում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 3-ին ժամը 9.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

16:39 01.02.2014 | 17 ավտոմեքենաներ դուրս են բերվել ձնաբքից

Փետրվարի 1-ին՝ ժամը 15:30 դրությամբ, առատ ձյան, ուժեղ քամու և ցածր տեսանելության պատճառով Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում կուտակված ծանրաքաշ 17 ավտոմեքենաները Նոյեմբերյանի տարածաշրջանի «Լևոն-2» ճանապարհաշինարարների ջանքերով դուրս են բերվել ձնաբքից:

16:28 01.02.2014 | ԼՂՀ ՊԲ. Հունվարի 20-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակը տվել է 8 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանահատվածում արձանագրված դիվերսիոն գործողություններով մեկնարկած նախորդ շաբաթվա լարվածությունը պահպանվեց նաև անցնող 7 օրերի ընթացքում:

16:15 01.02.2014 | Արթուր Բաղդասարյանը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը. tert.am

Հնարավոր է՝ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, այս հարցի պատասխանը պետք է ստանալ նախևառաջ Ռոբերտ Քոչարյանից, ես բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն։ Դա նրա դիրքորոշումն է։ Այսօր ՀՀ քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է և ունի քաղաքական արդյունավետ համագործակցության պատմություն:

16:09 01.02.2014 | ՀՀԿ-ական երիտասարդները՝ Թբիլիսիում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հունվարի 20-24-ը Թբիլիսիում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված «All tomorrow’s parties» («Ապագայի բոլոր կուսակցությունները») խորագրով ծրագրին։ Հայ երիտասարդներից բացի, ծրագրին մասնակցել են նաև երիտասարդ քաղաքական գործիչներ Ադրբեջանից և Վրաստանից:

16:05 01.02.2014 | Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպել է Նիլս Մուիժնիեկսի հետ

Գևորգ Կոստանյանը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ընդգծելով փոխգործակցության կարևորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով:

16:00 01.02.2014 | Վերանորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային գոտում գտնվող հատվածը

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը, որն անցնում է Ողջաբերդ համայնքի մոտակայքով, գտնվում է սողանքային գոտում, ինչի հետևանքով ճանապարհի գրունտային շերտում ճաքեր ու տեղաշարժեր հաճախակի են լինում։

15:48 01.02.2014 | Արթուր Բաղդասարյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին. news.am

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տհաճ խոսակցությունը անցած էտապ է: news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

15:40 01.02.2014 | Աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ-ում

ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում:

15:38 01.02.2014 | Արմեն Գևորգյան. Սևանա լճից վերցվող ջրաքանակի ավելացումը բացառապես և միայն գյուղատնտեսությանն աջակցելու նպատակ ունի

Անկախ ամեն ինչից` համակարգի համար օրակարգային է ոռոգման ջրի խիստ արդյունավետ օգտագործման խնդիրը, եւ եթե տարին բարենպաստ լինի, բնականաբար, Սեւանա լճից առավելագույն ծավալ չի վերցվի:

15:31 01.02.2014 | Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Վիլքսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

15:27 01.02.2014 | Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել ամբողջովին հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած Աբովյանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, շրջել հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

15:16 01.02.2014 | Սաստիկ բուք է Գյումրիի, Արթիկի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 14:30-ի դրությամբ, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Գորիսի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

14:49 01.02.2014 | Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 13-րդ նիստը

Հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ սույն թվականի փետրվարի 6-7-ը նախատեսված հանդիպումների ձևաչափը և աշխատանքային գրաֆիկը:

14:10 01.02.2014 | Հանրահավաքներ. «ՀԺ»

Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար։

13:54 01.02.2014 | ԵԱՀԿ գործող նախագահը խորապես անհանգստացած է ԼՂ հակամարտության հրադադարի դյուրաբեկությամբ. «Արմենպրես»

Ես խորապես ցավում եմ այն դաժան միջադեպերի համար, որ շարունակում են տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Ես մտքերով զոհերի ընտանիքների հետ եմ: Հրադադարի դյուրաբեկությունը եղել է հունվարի 14-ին Բեռնում խորությամբ քննարկված հարցերի թվում` արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ամրապնդման հնարավոր ուղիների հետ միասին:

13:32 01.02.2014 | Երկուսն էլ ճիշտ են. Նախկին ոստիկանապետը՝ Քոչարյան-Սարգսյան բանավեճի մասին. «Ժամանակ»

Նրանք «ազնիվ» պիտակավորեցին միմյանց, ու այդ առումով երկուսն էլ ճիշտ են։ Իսկ այդ հեռուն գնացող հարցերին՝ վերադառնում է, չի վերադառնում, չեմ էլ ուզում անդրադառնալ։

12:55 01.02.2014 | Մոտ 2 մլն դոլար՝ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի համար. «Ժողովուրդ»

ՀՀ նախագահի նստավայրն այս տարի պատրաստվում է բավական լուրջ գումարներ ծախսել Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պահպանման, վերանորոգման ու շահագործման համար:

12:49 01.02.2014 | Եվրասիական հյուրերը պախմելի մեջ էին. «ՀԺ»

Այս օրերին Երևանում գտնվող ռուս փորձագիտական խմբի անդամներից մի քանիսը նախորդ երեկոյան երևանյան կարաոկե բառերից մեկում ռուսական «գուլյանկա» են կազմակեալել և երեկ լրագրողական վարպետության դպրոցի մասնակիցների հետ հանդիպանը ներկայացել են խումհարային վիճակում (պախմելի մեջ)։

12:29 01.02.2014 | Երեք նախարար պաշտոնանկ կարվի՞. «Հրապարակ»

Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան: Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի, Արա Աբրահամյանի եղբոր` Բռլյանտի Գագոյի անունը:

12:25 01.02.2014 | Սահմանադրական հանրաքվեն՝ 2017-ին. «Հրապարակ»

Որոշ պնդումների համաձայն` երկրում կառավարման համակարգը չի փոխվելու, անցում չի կատարվելու խորհրդարանական մոդելին, չնայած ուժեղացվելու է վարչապետական ինստիտուտը:

12:21 01.02.2014 | Սերժ Սարգսյանը կընդունի Սամվել Բալասանյանին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելու է Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Հանդիպման նախաձեռնողը Գյումրիի քաղաքապետն է։

12:15 01.02.2014 | ԼՂՀ ավտոճանապարհին 27 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ

Փետրվարի 1-ին, ժամը 03.10-ին ահազանգ է ստացվել, որ ԼՂՀ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Ստեփանակերտ-Հադրութ հատվածում ավտոմեքենաները` թվով 5 ավտոմեքենա, մերկասառույցի հետևանքով հայտնվել են խցանման մեջ. անհրաժեշտ է օգնություն:

12:07 01.02.2014 | «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը վնասել է իրեն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Թովմաս Վարդանյանը երեկ երեկոյան սուր կտրող գործիքով ինքնավնասման է դիմել` իրեն հոգեմետ դեղորայք չտրամադրելու պատճառով: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կալանավորը գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ, ստանում հոգեմետ դեղորայք:

12:01 01.02.2014 | Հարկային տեսուչը ծեծել է քաղաքացուն

Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

12:00 01.02.2014 | Ձերբակալվել է օֆշորային սկանդալի հերոսներից Աշոտ Սուքիասյանը. 1in.am

Աշոտ Սուքիասյանը ոստիկանության կողմից հետախուզվում էր 2013 թվականի հունվարից: Նրան մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունըչարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:

11:56 01.02.2014 | Վրաստանի Նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն: Նախարար Արմեն Աշոտյանը փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքները:

  • Page 1782 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1777
  • 1778
  • 1779
  • 1780
  • 1781
  • 1782
  • 1783
  • 1784
  • 1785
  • 1786
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը