01 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:20 03.02.2014 | Գումար էին պահանջել… Ճանապարհային ոստիկաններից (տեսանյութ)

Գումար էին պահանջել… Ճանապարհային ոստիկաններից. լարված զարգացումներ` անսպասելի վերջաբանով:

19:01 03.02.2014 | Գյումրեցի 77-ամյա կինը տունը տաքացնելու և սնունդ գնելու գումար չունի. aysor.am

Ապրում է Գյումրու հին թաղամասերից մեկում: Երբ մի քան տարի առաջ մահացավ նրա ընտանիքի միակ անդամը՝ ամուսինը, նա մնաց միայնակ: Դժվար է տեղաշարժվում, ձմռան այս ցուրտ օրերին հիմնականում պառկած է լինում:

18:38 03.02.2014 | Նոր նշանակում՝ Փաստաբանների պալատում

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի թիվ 09-Ա հրամանով 2014թ. փետրվարի 1-ից Զինավոր Մեղրյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ծրագրերի գծով խորհրդական: Զինավոր Մեղրյանը ծնվել է 1983թ. մայիսի 26-ին ԼՂՀ, Շահումյանի շրջանում:

18:36 03.02.2014 | ԱԺ 50 աշխատակից խնդրել է, որ իրենց աշխատավարձից պահում չկատարվի. tert.am

ՀՀ ազգային ժողովի շուրջ 60 աշխատակից ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի` այդպիսով միանալով «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը, մասին տեղեկացրել են«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները

18:25 03.02.2014 | Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին` ժամը 17:30–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

17:01 03.02.2014 | Վիճաբանություն` հարևանների միջև

Փետրվարի 2-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Կարո հարբած վիճակում կոտրել է 1958 թ. ծնված Սվետիկ Ա.-ի տան դուռը:

16:49 03.02.2014 | Աշոտ Սուքիասյանի նկատմամբ 40-օրյա կալանք է սահմանվել. hetq.am

Համաձայն դատարանի որոշման` 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:

16:39 03.02.2014 | Դ!ԵՄ ԵՄ-ի դիմումը՝ ՍԴ աշխատակարգային որոշման կատարման մասին

Մենք պահանջում ենք, որպեսզի համապատասխան մարմինների կողմից, որևէ ուղղակի և անուղղակի ճնշում չգործադրվի այն անձանց վրա (ներառյալ գործատուների), ովքեր չեն կատարել և չեն կատարելու կուտակային պարտադիր վճարումները՝ Օրենքի 76-րդ, 86.3-րդ հոդվածների կասեցման ամբողջ ժամանակահատվածում:

16:26 03.02.2014 | ՊԵԿ պարզաբանումը՝ Իրաքից ներմուծված դիզվառելիքի վերաբերյալ

Հունվարի 26-ից մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով Իրաքից դիզվառելիքի ներկրմանը` եզրակացրել էին, որ խմբաքանակի մուտքը հանրապետություն Մեղրիի սահմանային անցակետում «արգելվել է մեր մաքսավորների կողմից»:

16:19 03.02.2014 | Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է

Փետրվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 3-ին ժամը 11.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է: Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։

15:57 03.02.2014 | Ծաղկաձորի «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի դին. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Փետրվարի 2-ից ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի ոստիկանության ծառայողները, Կոտայքի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը, Ծաղկաձորում գործող ճոպանուղու անձնակազմը որոնողական աշխատանքներ էին կատարում, քանի որ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի քաղաքացի անհետ կորել է:

15:45 03.02.2014 | Սարավանի լեռնանցքում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 14:30–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

15:43 03.02.2014 | ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը ևս մերժեց ՀՀ նախագահի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ բողոքը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանը միանալուն ուղղված գործողությունները:

15:15 03.02.2014 | Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել. 1in.am

Ոստիկանության հասարկայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը, կայքի հարցին ի պատասխան, ասել է, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 258-րդ հոդվածի առաջին մասով.

15:14 03.02.2014 | Մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ պետք է խիստ վերահսկողություն լինի. Տարոն Մարգարյան

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով նախորդ շաբաթ հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից շարունակվել են անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներ:

15:04 03.02.2014 | Արմեն Աշոտյանի հրամանով` մի շարք բուհերի տրվել է նախազգուշացում

Հրամանների համար հիմք են հանդիսացել` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված` Հավելվածների 10-րդ կետի համապատասխան ենթակետերի պահանջները և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013թ. մայիսի 24-ի N 686–Ա/Ք հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկանքը:

14:29 03.02.2014 | Դ!ԵՄ ԵՄ-Իրավունքի նվաճման երթ փետրվարի 6-ին

Ինչպես հայտնի է, սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ հանգեցնելով բողոքի մեծ ալիքի ձևավորմանը:

14:19 03.02.2014 | Նոր մանրամասներ` Վանաձորում տեղի ունեցած հզոր պայթյունից (լուսանկարներ, տեսանյութ)

Հրշեջներին հաջողվել է ժամը 11:27-ին մեկուսացնել հրդեհը,կանխել տարածումը: Ժամը 12:00-ի դրությամբ շարունակվում է հրդեհի մարման աշխատանքները:

14:19 03.02.2014 | ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել 36.21 մլն դրամ

Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման տասնմեկ գործով կայացվել է 570.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի տաս որոշում և հաշվարկվել է 1375.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

13:54 03.02.2014 | Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժությանը

2014թ. հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը:

12:50 03.02.2014 | Հզոր պայթյուն` Վանաձորում. երկու մարդ հոսպիտալացվել է

Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 64 տանը հրդեհ է բռնկվել:

12:35 03.02.2014 | Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը ԿԳՆ մի շարք աշխատակիցների հանձնել է պարգևներ:

12:10 03.02.2014 | Երեխային ամիսներ շարունակ չէին տրամադրում ծննդյան վկայական

Պաշտպանի միջամտությամբ հարցը ստացել է դրական լուծում, և կինը ստացել է իր երեխայի ծննդյան վկայականը:

11:52 03.02.2014 | «Հայոց Արծիվների» կոչը հայրենիքի սահմանները արիաբար պաշտպանող քաջորդիներին

Զգոնության կոչ ենք անում Ձեզ՝ հայոց սահմանները պաշտպանող նվիրյալ զինվորականներ, ասելով, որ Ձեր պաշտպանած ամենօրյա խաղաղությունը ձեր թիկունքում ապրող ձեր ընտանիքների մեջ է, իսկ դուք՝ ամեն վայրկյան թշնամու դիպուկահարի տեսադաշտում և սողացող պատերազմի վտանգի առջև կանգնած եք անսասան…

11:27 03.02.2014 | Ձերբակալվել է գիշերային ակումբի մոտ հրազենային վնասվածք պատճառող անձը

Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 31-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թաիրովի թիվ 128 հասցեում գտնվող գիշերային ակումբի դիմացից, ձախ ազդրի ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Հարություն Զ.-ն:

11:16 03.02.2014 | Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն այսօր մեղադրանք կառաջադրեն

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, այսօր՝ փետրվարի 3-ին մեղադրանք կառաջադրվի:

10:58 03.02.2014 | Առատ ձյան պատճառով էլեկտրամատակարարումը խափանվել էր

Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանում առատ ձյուն տեղաց: Դրա հետեւանքով հունվարի 31-ի առավոտից Նոյեմբերյան քաղաքում եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի 9 գյուղերում դադարել էր էլեկտրամատակարարումը:

10:23 03.02.2014 | Սա անտիփիառ էր ինձ համար. Թևան Պողոսյանը՝ մանդատից հրաժարվելու, այնուհետև փոշմանելու մասին. news.am

«Ինչպես արդեն նշել էի, մանդատը վայր դնելու որոշումից հրաժարվելու մասին հայտարարությանս մեջ, շուրջ մեկ ամիս ծանրութեթեւ եմ արել եւ գնահատել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետեւանքները, որ կարող է ունենալ որոշումս «Ժառանգություն» խմբակցության համար: Ես իրավունք չունեի ականջալուր չլինել «Ժառանգության» իմ գործընկերների հորդորներին: Հասկացա, որ հրաժարվելու պատճառներս անհամադրելի են հնարավոր հետեւանքների հետ թիմի համար եւ փոխեցի որոշումս»:

10:08 03.02.2014 | Ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 3-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ – Ապարան հատվածում (3-րդ կմ)՝ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

09:47 03.02.2014 | Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Իջևանի, Նոյեմբերյանի, Ալավերդու, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Գորիսի, Լաչինի ավտոճանապարհներին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

  • Page 1779 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1774
  • 1775
  • 1776
  • 1777
  • 1778
  • 1779
  • 1780
  • 1781
  • 1782
  • 1783
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը