Մի շարք երթուղիներ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով
Արտաշատ-Երևան, Արարատ-Երևան, Մասիս-Երևան, Վեդի-Երևան, Դվին-Երևան ավտոմոբիլային (միկրոավտոբուսային) երթուղիները շահագործելու համար մարտի 7-ին տեղի ունեցավ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հայտարարված ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունը՝ մրցույթի պայմաններին համապատասխան, նշված երթուղիները սպասարկելու համար ներկայացրել էր 49 տրանսպորտային միջոց, որոնցից 31-ն ամբողջովին նոր են:
Մեկ շաբաթվա ընթացքում կամփոփվեն մրցույթի արդյունքները: Այնուհետև նոր և հարմարավետ տրանսպորտային միջոցներն ուղեգիծ դուրս կգան՝ ապահովելով ուղևորների սպասարկման բարձր որակ և անվտանգություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն