Բաժիններ՝

Արա Ղազարյան. Մամիկոն Խոջոյանի դեպքի առթիվ անհրաժեշտ է բավարար տվյալներ ներկայացնել ՄԻԵԴ. «Փաստինֆո»

Ադրբեջանի կողմից գերեվարված ու վնասվածքներով Հայաստանի իշխանություններին վերադարձված «դիվերսանտ», ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հարցով անհրաժեշտ է բավարար տվյալներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի փաստերի ճնշման տակ ձևավորվի կանխավարկած, որ ՀՀ քաղաքացու հետ վատ են վարվել Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող տարածքում:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է փաստերի առատություն, որպեսզի ՄԻԵԴ-ը  եզրահանգման ու մտահանգման գա, որ իսկապես եղել է վատ վերաբերմունք և ապացուցման բեռը դրվի Ադրբեջանի իշխանությունների վրա:

Գանգատը կարող է ներկայացվել ՄԻԵԴ՝ խտրականության արգելքի հիմքով, այսինքն՝ առ այն,  որ քաղաքացին նման վերաբերմունքի է ենթարկվել այն բանի համար, որ նա հայ է: Սակայն դրա համար անհրաժեշտ կլինի բազմաթիվ փաստեր ներկայացնել, այդ թվում՝ անուղղակի փաստեր՝ վիճակագրական տվյալների տեսքով, առ այն, որ նման դեպքեր շատ են եղել, ինչը, Արա Ղազարյանի գնահատմամբ, բավականին բարդ կլինի անել:

«Ճարտասանությունն  այստեղ տեղին չէ»,- ասաց  նա:

Արա Ղազարյանը զուգահեռ անցկացրեց նույնպես գերեվարված ու ադրբեջանական կտտանքների հետևանքով սպանված 20-ամյա Մանվել Սարիբեկյանի գործի հետ. դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, Հայաստանի գլխավոր դատախազն երկու անգամ հարցում էր ուղարկել ադրբեջանական կողմին՝ ակնկալելով, որ հայկական կողմին կտրամադրվեն գործի նյութերը, սակայն երկու հարցումներն էլ մնացել էին անպատասխան, ինչի պարագայում հնարավոր չէր եղել շարունակել նախաքննությունը: Ներկայումս   դեպքի վերաբերյալ  գանգատը գտնվում է ՄԻԵԴ-ում:    
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս