Նարինե Մկրտչյան. ԶԼՄ-ներն ավելի պրոֆեսիոնալ դարձնելը իշխանության խնդիրը չէ

«Սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի հայտնաբերման սուրբ գործը ԱԺ մի խումբ պատգամավորներ որոշել են դնել հայաստանյան  ԶԼՄ-ների ուսերին:  Ինչու են ԶԼՄ-ները վերցնում սոցիալական ցանցերի գրառումները և տարածում՝ լրագրային ճաշակի կամ լրագրային չափանիշների խնդիր է, և միայն ներլրագրային քննարկման առարկա կարող է լինել, սակայ ոչ երբեք՝ օրենքի: Սոցիալական ցանցերում պատժելի կարող է լինել միայն պոռնոգրաֆիայի, ռասիզմի քարոզը կամ տարածումը: Իհարկե, ինչպես յուրաքանչյուր կեղծ բան աշխարհում, այնպես էլ կեղծ օգտատերերը  միայն  տհաճություն են պատճառում,  սակայն  կեղծ օգտատերերի հայտնաբերումը՝ «Հայտնաբեերիր կամ պատասխանատվության ենթարրկվիր» սկզբունքով, գրաքննության փորձ է:

Փակ հասարակություններում` սոցիալական ցանցերի դերը մեծ է, քանի որ հասարակությունն իր կարծիքը,  տեսակետը,  պահանջները , հանրային, քաղաքական կամ պետական դեմքերին  հայտնել կարող է հիմնականում այստեղ:  Խոսքը լայն  զանգվածների մասին է: Բաց հասարակությունները հասարակական հաղորդակցման  այլ հնարավորություններ ունեն: Եթե անգամ սոցիալական ցանցերում հայտնվում են կեղծ օգտատերեր, ովքեր ձեր կյանքը դժոխքի են ուզում վերածել, իսկ լրատվամիջոցը կամա թե ակամ օգնում է դրան, դա բնավ չի նշանակում, որ դու պետք է ԱԱԾ-ի, ավելի ճիշտ՝ ԿԳԲ-ի գործունեություն պահանջես ԶԼՄ-ներից:  Նույն եռանդով ավելի լավ է պայքարեք  ՀՀ բարձրագույն պետական մարմիններում հայտնված կեղծ օգտատերերի դեմ:

ԶԼՄ-ներն ավելի պրոֆեսիոնալ դարձնելը իշխանության խնդիրը չէ, իշխանության խնդիրն է  ԶԼՄ-ների  գործունեության ազատության և անկախության ապահովումը, այլ ոչ թեայդ գործունեության վերահսկումը»:

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս