
Ավտոտնակից պահեստամասեր էր գողացել

Փետրվարի 12-ին, ժամը 15.25-ին, 1987 թ. ծնված Արամ Ծ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դարպասը կոտրելով` մտել են Ալավերդի-Հաղպատ ճանապարհահատվածում գտնվող իր ավտոտնակ և գողացել ավտոպահեստամասեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ մարտի 5-ին պարզվել է, որ 1988 թ. ծնված Սարգիս Շ.-ն մուտքի դռան փականի ամրօղակը կոտրելով` մտել է ավտոտնակ և գողացել 747.000 դրամ ընդհանուր արժողության պահեստամասեր:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն