«Անցած 23 տարիների ընթացքում շատ հարցերում մենք կորցրել ենք փոխհասկացողությունը: Նոր սերնդի մենթալիտետը, որն այս ընթացքում ծնվեց եւ մեծացավ, շատ է տարբերվում ու դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ քիչ են հանդիպում, քիչ են միմյանց ցուցադրում իրենց մշակույթը, սովորույթները, գրականությունը, մարդասիրական մոտեցումները:Մենք պարտավոր ենք վերածնել ժողովուրդների բարեկամությունը»:
Քաղաքացի Ս. Թ.-ի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ես կազմակերպիչ չեմ, բայց ես կողմնակից եմ մեր նախագահի քաղաքականությանը, որովհետեւ այդ քաղաքականությունն ավելի արդյունավետ ու օգտակար է Ռուսաստանում հայ համայնքի համար։ Ինչ մնում է Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններին, դա քաղաքական խնդիր է, հայերի միությունն ընդհանրապես չի զբաղվում քաղաքական խնդիրներով։
ՀՀ դրամը շարունակում է արժեզրկվել, և ՀՀ Կենտրոնական բանկն էլ շարունակում է դրամի արժեզրկումը կանխելու նպատակով արտարժութային ինտերվենցիաներ իրականացնել։
Երկու օր առաջ Երևանում ոսկեգույն «Տ» դասի «Մերսեդես» հայտնվեց, որը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների և մեկնաբանությունների առիթ տվեց: Բանն այն է, որ նման մեքենաները հատուկ են արաբական շեյխերին, և շեյխական մեքենայի հայտնվելու հետ կապված հայ հանրության հուզումը հասկանալի է։
Հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին` քանդակագործ Արա Շիրազը այսօր՝ մարտի 18-ի գիշերը, մահացել է:
Պարզվում է՝ Հովհաննիսյանը ոչ միայն առարկություններ է ունեցել հանդիպման վայրի հետ կապված, այլև հանդիպումների ձևաչափի։ Արդեն հայտնի է, որ, ի տարբերություն ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի, նա Ծառուկյանի հետ հանդիպել է ոչ թե կոնյակի գործարանում, այլ նրա Առինջի տանը, որը խորհրդավորությամբ հայտարարվեց՝ «հանդիպում մասնավոր տարածքում»։
«Անջատողականություն Ջավախքում երբեք չի եղել, ընդամենը 90-ականների սկզբին թերթերից մեկում նման մի առկայծում եղավ, որը, այո, անվանվեց սեպարատիզմ, սակայն հետագայում նման դրսևորումներ չեն եղել»:
Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից բացված «Մեգա Մեդ» բժշկական գործարանի 35 տոկոսը, ըստ «Հրապարակի» աղբյուրների, պատկանում է հենց Անդրանիկ Մանուկյանին, աոավել ստույգ՝ նրա որդի Դավիթ Մանուկյանին, որը համատեղությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։
Մարտի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Վաղինակ Թադևոսյանին և 2001 թ. ծնված Լավրենտ Պետրոսյանին և դիմել փախուստի:
Մարտի 18-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում Երևան-Թեհրան մեկնող իրանական «Ռոյալ Սաֆար» ընկերությանը պատկանող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնաբքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 18-ին, ժամը 07.03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց քաղաքացի է ինքնահրկիզվում:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիները ուժեղ վարակված են կալիֆոռնիական, ավելի փոքր չափով՝ թուրանական վահանակիրներով: Կալիֆոռնիական վահանակրի վահանիկը կլոր է, 2 մմ տրամագրծով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սիսիանի ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Աղբյուրը տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ հարբած ուղեւորները ծեծկռտուք են սկսել: Հրամանատարը որոշել է հարկադիր վայրէջք կատարել Աստարխանում:
«Առկա է տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն: ԱՄՆ-ն չի բացառում պատժամիջոցների կիրառումը` ով էլ որ լինի»:
«Եթե նախկինում Ղրիմը խորհրդային, այսինքն` կուսակցական օրենքներով էր միավորվել Ուկրաինային` առանց ժողովրդին հարցնելու, ապա հիմա հենց ժողովուրդը որոշեց ուղղել այդ սխալը»:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:
Կարծում եմ՝ որևէ մեկին իրավունք չի վերապահված Ղարաբաղի ժողովրդի անունից խոսելը, որովհետև Ղարաբաղն ինքնիշխան երկիր է, և Ղարաբաղի հարցը որոշելու է միմիայն Ղարաբաղի ժողովուրդը: Ամեն մի մարդ իրավունք ունի արտահայտվելու, բայց ամեն մի արտահայտվածի չէ, որ պատասխան են տալիս:
Մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց:
Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ վրաերթի ենթարկվածներից տեղում մահացածը Կոտայիք մարզի Պռոշյան գյուղի բնակիչ 14-ամյա Վաղինակ Թադևոսյան էր , իսկ մյուս երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Ես չեմ ասում համեմատական տանեն, որովհետեւ դրանք բոլորովին տարբեր բաներ են՝ Ղարաբաղի հարցը տարբեր է, Ղրիմինը տարբեր է, Կոսովոյինը՝ տարբեր, բայց կրկնում եմ՝ այդ հարցը պետք է օգտագործել, Հայաստանի ղեկավարությունը պետք է նորից ու նորից այդ հարցը առաջ քաշի: Եվ Ռուսաստանը, որ այդքան եռանդով բարձրացրեց այդ խնդիրը, որ ազգային ինքնորոշման հարց է, պիտի հենց նույն համատեքստում շոշափվի Ղարաբաղի հարցը»:
«Վերջին իրադարձությունները հոգևոր աշխարհում ենթադրում էին, որ «Կյանքի խոսքը» խաղից դուրս կգա, դա կանխատեսելի էր, ես դա վեց միս առաջ եմ ասել, և հիմա եկեղեցու անդամները պետք է որոշեն՝ գնում են կաթոլիկ եկեղեցի, թե լուծարվում են»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ղրիմի Հանրապետությունը որպես ինքնիշխան եւ անկախ պետություն ճանաչելու մասին:
Լոռու մարզի Լորուտ գյուղում ծայրահեղ անապահով ընտանիքներ շատ քիչ կան: Գյուղացիներն այստեղ հիմնական զբաղմունք ունեն՝ զբաղվում են անասնապահությամբ ու դրանից ստացած եկմտով հոգում իրենց բազմաթիվ կարիքները:
Տարածաշրջանային վերջին իրադարձությունները՝ գունավոր հեղափոխությունները, ոչ գունավոր հեղափոխությունները, ցույց են տալիս, որ երբ կյանքի մակարդակը բարձրանում է, այն երկրների իշխանությունները, որոնց կառավարությունները հիմնված են կոռուպցիոն պրակտիկայի վրա, նաև՝ քաղաքական կուսակցությունները իրենց սպառում են՝ ինչպես փորձն է ցույց տալիս թե՛ Ուկրաինայում, թե՛ Թուրքիայում:
Մարտի 14-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում կայանված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենա են փախցրել, ապա շուկայի տարածքում վթարի ենթարկել և թողնելով մեքենան` դիմել փախուստի:
Հայաստանը կստանա 5-6 հարված, և առաջին ու ամենամեծ հարվածը տրանսֆերտների նվազումը կլինի: Մյուս հարվածներն են՝ գների թանկացում, մեր ներքին ապրանքների արտահանման սահմանափակումներ: Նաև այն, որ Հայաստանում կան ռուսական բանկեր, որոնք վարկավորում են իրականացնում այստեղ, նրանց վարկային պորտֆելները կպակասեն կամ ընդհանրապես չեն վարկավորի՝ կախված նրանից, թե հարվածն ինչ մեծության կլինի:
Խոսքը նախկին Խնայբանկի ավանդների մասին է, որոնք ՌԴ-ն 1992թ. հունվարի 1-ի դրությամբ չի վերադարձրել Ուկրաինայի Խնայբանկի հաշվեկշռին:
Երևանի առաջնակարգ հիվանդանոցների նեղ մանագետների կարճաժամկետ այցերը երբեմն ավարտվում են առավել նպատակաուղղված. պետպատվերով իրականացվում են ծառայություններ՝ վիրահատություններ, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիների համար: