26 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

15:23 19.03.2014 | Կադրային փոխատեղումներ` դատախազությունում

Ս.Խաչատրյանի փոխարեն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Հայկ Ասլանյանը՝ ազատվելով Երեւանի կայազորի դատախազի պաշտոնից։

15:13 19.03.2014 | Վայոց Ձորի մարզի 40 դպրոց միացան «Dasaran.am» կրթական ծրագրին

«Dasaran.am» կրթական ծրագիրը չորս տարվա համառ աշխատանքի արդյունքում այսօր արդեն իր ցանցում ընդգրկում է ՀՀ 1400 դպրոցներից շուրջ 1000-ը: Կրթական ծրագրի ցանցից օգտվում է 738.482 մարդ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ):

15:12 19.03.2014 | Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք

2014 թ. մարտի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ. Մակյանի, քննության էր առել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թ. հոկտեմբերի 31-ի կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման:

15:12 19.03.2014 | Վազգեն Մանուկյան. Արա Շիրազը ոչ միայն յուրօրինակ արվեստագետ էր, այլև հրաշալի մտավորական

Կյանքից հեռացավ մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկը` անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Իր ուրույն մտածողությամբ, թարմ ու ինքնատիպ ձեռագրով նա հասցրեց խորը հետք թողնել հայ կերպարվեստի պատմության մեջ` ցավոք չհասցնելով կյանքի կոչել շատ ու շատ յուրօրինակ մտահղացումներ:

14:31 19.03.2014 | «Դ!ԵՄ ԵՄ»-ի պատասխանը ՀՀ վարչապետի հայտարարությանը

«Դ!ԵՄ ԵՄ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը, նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում, որը բոյկոտվեց մեծամասնության կողմից:

14:30 19.03.2014 | Ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

14:16 19.03.2014 | Թունավորում` Լոռու մարզում. տուժածի վիճակը ծանր է

Մարտի 19-ին, ժամը 12.54-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԲԿ է դիմել Պարույր Սևակ փողոցի թիվ 47 շենքի բնակիչ Ա. Զ.-ն (ծնվ. 1988թ.):

13:45 19.03.2014 | ԼՂՀ ոստիկանությունում ՀՀ քաղաքացու հանդեպ կեղծ մեղադրանք է առաջադրվել

2014 թ. փետրվարի 22-ին որդու իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Վանաձորի բնակիչ Մուշեղ Գևորգյանը: Մ. Գևորգյանը հայտնել էր, որ որդին՝ Կարեն Գևորգյանը, փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից տեղափոխվել է ԼՂՀ և մինչ փետրվարի 22-ը գտնվում է ԼՂՀ քննչական գլխավոր վարչությունում:

13:16 19.03.2014 | Լարիսա Ալավերդյան. «Կարծում եմ՝ անկեղծ էր Ղրիմի ռուսների և թաթարների ուրախությունը, որ իրենք կարողացել են վերամիավորվել Ռուսաստանի հետ»

«Ուզում եմ հիշեցնել, որ, ընդհանուր առմամբ, փոքր ազգերի, ժողովուրդների բախտորոշ գործողությունները միշտ տեղի են ունեցել շատ խառը աշխարհաքաղաքական ֆոնի վրա: Օրինակ, ինքնորոշումները միշտ տեղի են ունեցել շատ խառը աշխարհաքաղաքական իրավիճակում»:

13:10 19.03.2014 | Բողոքը շարունակվում է. Ուղիղ հեռարձակում՝ Երևան-Աշտարակ մայրուղուց

Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ Կարբի ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող հարակից յոթ գյուղերի մոտ 300 բնակիչներ այսօր կեսօրին քարեր են շարել Երեւան-Աշտարակ մայրուղու վրա ու մայրուղին փակել՝ պահանջելով հեռացնել շինհրապարակ բերված խողովակները։ Նրանք բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ։

12:53 19.03.2014 | Գրավատան տնօրենի հանդեպ հարուցվել է քրեական գործ

Քրեական գործի նյութերով հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում և ուղարկվել այլ քննչական մարմին` նախաքննությունը շարունակելու համար:

12:38 19.03.2014 | «Դ!եմ եմ»-ի հավաքը կկայանա անկախ եղանակից. «ՀԺ»

Այդ հանդիպումը առանց հղումների («off-the-record» հանդիպում Էր։ Ես այդ կանոնը հարգում եմ։ Այդ իսկ պատճառով ներողություն եմ խնդրում եւ ասում, որ հանդիպման մասին որևէ հարցի չեճ պատասխանի և մեկնաբանի»։ ՀՅԴ-ից Արծվիկ Սրսասյանն ընդհանրապես մեր հեոախոսազանգերին չպատասխանեց, թեեւ մինչ այդ «168»– ին ասել Էր. «Թե ով ելույթ կունենա իրենց ներքին խնդիրն Է։ Հանրահավաքում ենթադրվում են խորհրդարանական չորս ուժերի և քաղաքացիական ակտիվիստների ելույթները։

12:23 19.03.2014 | Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Գյուղացիները քարերով փակել են մայրուղին. news.am

Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ Կարբի ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող հարակից յոթ գյուղերի մոտ 300 բնակիչներ մարտի 19-ի կեսօրին քարեր են շարել Երեւան-Աշտարակ մայրուղու վրա ու մայրուղին փակել՝ պահանջելով հեռացնել շինհրապարակ բերված խողովակները։

12:11 19.03.2014 | Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ

Նրա արդիական, միաժամանակ ազգային ոգով տոգորված ստեղծագործությունները ջերմ ընդունելություն են գտել արվեստասեր հասարակայնության շրջանում: Տաղանդավոր քանդակագործի ստեղծած արձաններն ու հարթաքանդակները զարդարում են մեր մայրաքաղաքը և վաղուց դարձել են Երևանի նկարագրի անբաժանելի բաղադրիչները:

12:03 19.03.2014 | Թեժ է լինելու. «ՀԺ»

Սպասվում է, որ Երևանի ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը թեժ է լինելու։

11:57 19.03.2014 | Արտաքին պարտքը թանկանում է. «ՀԺ»

Նախկինում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկի սպասարկման հետ 1.6 միլիոն դոլարի խնդիր է առաջացել։

11:50 19.03.2014 | Իրազեկման երթ. «ՀԺ»

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կանցկացնի իրազեկման երթ քաղաքացիներին իրազեկելով մարտի 22-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։

11:46 19.03.2014 | Դատախազները ծիկրակում են. «ՀԺ»

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած քննարկմանը, որում ներկայացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն կողմից Արարատյան արտեզյան ավազանում անցկացված, խիստ մտահոգիչ արդյունքներով ուսումնասիրությունը ներկա են եղել դատախազության մի քանի աշխատակիցներ։

11:33 19.03.2014 | «Ժառանգությունը» կարող է դուրս գալ «հրաշալի քառյակից». «Ժողովուրդ»

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իրեն հատուկ ոճով այդպես էլ Ծառուկյանի առաջադրած կոնկրետ հարցերին չի պատասխանել: Միայն ասել է, թե վարչապետին անվստահություն հայտնելով խնդիրը չի լուծվի:

11:29 19.03.2014 | Ով է 2008 թ. զինհամազգեստը տեղափոխել Առինջ. «Ժամանակ»

«Ժամանակին» հայտնի է դարձել, թե 2008թ. մարտի 1-ի դեպքերից լ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկւ Ծառուկյանն ինչպես է Պաշտպանության նախարարությունից ստացել զինվորական համազգեստները։

11:27 19.03.2014 | ՊՆ-ի շենքի մոտ ավտոմեքենան բախվել է պատին

Մարտի 18-ին, ժամը 02.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության բնակելի շենքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

11:21 19.03.2014 | «Հայաստանում գունավոր հեղափոխության դեպքում կարող եք մարշներդ նվագել Ղարաբաղից». Ալեքսանդր Դուգին. «Ժամանակ»

Ռուսաստանը Ղրիմում գործեց ստիպված: Արևմուտքն Ուկրաինայում իշխանության է բերել նեոնացիստական մի խունտայի, անօրինական, ոչ լեգիտիմ, որպեսզի այդ խունտան, ուշադրություն չդարձնելով, որ կան ժողովրդավարական գործընթացներ, վերացնի Սևաստոպոլում տեղակայված ռուսական ռազմաբազաները, որպեսզի սկսի ակտիվ ազգայնական աշխատանք հասարակության հետ, և որպեսզի Ուկրաինայում սկսի թևածել հակառուսական տրամադրություն:

11:12 19.03.2014 | Տիգրան Սարգսյանը մեկնում է Բրյուսել. «Հրապարակ»

Այսօր Տիգրան Սարգսյանը և Արմեն Աշոտյանը կմեկնեն Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին։

11:09 19.03.2014 | Րաֆֆի Հովհաննիսյանը ամրագրել է Ազատության հրապարակը. «Հրապարակ»

Մինչ ԲՀԿ-ն փորձում է ընդդիմության առանցքը դառնալ, Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում մարտի 29-ին, 30-ին և ապրիլի 6-10-ը, ժամը 11։00-23։00-ն հավաքներ անելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան։

11:01 19.03.2014 | Հաղթե՞ց, թե պարտվեց Պուտինը. «ՀԺ»

Ռուսաստանի դաշնության նախագահ Ղրիմի իշխանության ներկայացուցիչների հետ երեկ Կրեմլում համաձայնագիր ստորագրեցին՝ Ղրիմի Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին։ Ռուսաստանը և Ղրիմը ցնծության մեջ են և նշանավորում են այդ պատմական հաղթանակը։

10:51 19.03.2014 | Արման Մկրտումյանն էլի պլստա՞ց. «ՀԺ»

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի շրջապատի մարդիկ Արդարադատության ակադեմիայի երեկվա բացումից հետո համարում են, թե Մկրտումյանի պաշտոնանկության թեման, որ շրջանառվում էր ամիսներ, կարելի է փակված համարել։

10:48 19.03.2014 | Պետհամարանիշերի դիզայնը փոխվելու է. «ՀԺ»

Կառավարության նիստի օրակարգում ՀՀ ոստիկանությունը ներկայացնելու է պետհամարանիշների նոր ձևերը։ Ոստիկանությունը այս քայլը հիմնավորել է նրանով, որ պետհամարանիշների վրա օգտագործվող տառերը փոքր են, և հատկապես տեխնիկական միջոցներով՝ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված խախտումների պարագայում դժվարություն է առաջանում տառերը տարբերակելիս։

10:20 19.03.2014 | Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

10:16 19.03.2014 | ԱԱԾ-ն զգուշացնում է

Հանցավոր նպատակներ հետապնդող անհայտ անձանց կողմից, վերջերս հաճախակի է դարձել էլեկտրոնային փոստի հայկական օգտատերերին ՀՀ պետական մարմինների, այդ թվում ԱԱԾ անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածումը:

10:01 19.03.2014 | Կառավարության սուբսիդավորումը Մուշ 2-ի 2 թաղամասի նպաստառուներից ոմանց դեռ հասանելի չէ

Կառավարության համապատասխան որոշմամբ նպաստառու ընտանիքներին հնարավորություն է ընձեռվում սպառած 450 խորանարդ մետր գազի դիմաց վճարել խորանարդը 100 դրամ սակագնով:

  • Page 1695 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1690
  • 1691
  • 1692
  • 1693
  • 1694
  • 1695
  • 1696
  • 1697
  • 1698
  • 1699
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը