«Ժիրինովսկիի նմանների հայտարարությունները Արցախում եղանակ չեն փոխում». ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնի շենքում կայացել է հանդիպում Արցախի ՊԲ նախարարի, հրամանատարական կազմի և ՇՄ-ից ու Գյումրուց բանակ զորակոչված այն զինծառայողների ծնողների հետ, ովքեր այս պահին պաշտպանում են ղարաբաղա-ադրբեջանական սահմանը: Ելույթներով են հանդես եկել Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, հրամանատար Ալեքսան Առաքելյանը:

Անդրադառնալով Արցախի բանակի մարտունակությանը՝ Մովսես Հակոբյանը նշել է, թե բանակը հիմա առավել հզոր է, քան երբևէ և պատրաստ ցանկացած վայրում, ցանկացած խնդիր լուծելու: ԳԱԼԱ-ի լրագրողը նախարարից հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում ռուս քաղաքական գործիչ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու օրերս արած այն հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում երբեք էլ կողմերը պայմանավորվածության չեն գա, և ամենալավ որոշումը կլինի այն, որ Ղարաբաղն ընդգրկվի Ռուսաստանի կազմում»:

Մովսես Հակոբյանն արձագանքել է. «Կարծում եմ՝ որևէ մեկին իրավունք չի վերապահված Ղարաբաղի ժողովրդի անունից խոսելը, որովհետև Ղարաբաղն ինքնիշխան երկիր է, և Ղարաբաղի հարցը որոշելու է միմիայն Ղարաբաղի ժողովուրդը: Ամեն մի մարդ իրավունք ունի արտահայտվելու, բայց ամեն մի արտահայտվածի չէ, որ պատասխան են տալիս: Ժիրինովսկիի նմանները հայտարարություններ պիտի կատարեն, դա իրենց գործն է, թող կատարեն, դրանից եղանակը Ղարաբաղում չի փոխվում»,- ասել է նախարարը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս