Մարտի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն, այդպիսով, դարձավ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման եւս մեկ նախադեպ, որով հերթական անգամ հաստատվեց, որ միջազգային իրավունքում պետության տարածքային ամբողջականությունը գերակա չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ:
Մենք վերջը պե՞տք է հասկանանք, լավ, ունենք տնտեսություն, ունենք զբոսայգի, որը 6 հեկտարի վրա է, էդ ամեն ինչը պետք է պարզաբանվի: Գեղեցիկ չէ ուղղակի: Չէ՞ որ սա համայնքային սեփականություն է, եւ բոլորիս համար պատմություն ունեցող այգի է: Հիմա դրա համար պետք է ստեղծենք լուծարային հանձնաժողով, որի կազմ պետք է ընդգրկվեն նաեւ ավագանու անդամները, որովհետեւ ոչ պայմանագիր կա, ոչ բան:
Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշել է. «Ես գիտեմ, որ դուք քաղաքականությունից հեռու մարդիկ եք, քաղաքականությամբ չեք զբաղվում, ինչը ողջունելի է: Այդպես էլ պետք է մնաք, որ կարողանաք օրինակ ծառայել մեր դպրոցականներին, որպեսզի դպրոցականների մոտ ցանկություն լինի ում նմանվել, ոչ թե խաբեբայի, ստախոսի, թուլամորթի կամ դատարկ որոշ «դհոլների», այլ մարդու, ով արժեք է ներկայացնում և պատմության մեջ ձեռագիր է թողել»:
Հինգ օրում Արամ MP3-ի Not alone-ը դիտվել է ավելի քան հինգ հարյուր հազար անգամ, ամենաշատը` Եվրատեսիլ 2014-ի մասնակից տեսահոլովակներից: Հոլովակի մեջ դավադրության տեսության սիրահարները հայտնաբերել են ուկրաինական հետք:
Տաքսու վարորդները` ավազակության մեղադրանքով:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 18-ին հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. մարտի 19-ից Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 25,5 կմ-ից մինչև 29,2 կմ հատվածում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թաիլանդի Թագավորություն՝ Բանգկոկ, մասնակցելու «Դատական կատարողների առաջին Ասիա-Եվրոպա հանդիպում» թեմայով համաժողովին:
«Ինչի՞ է նման գյուղն առանց դպրոցի ու առանց եկեղեցու: Մեր նախնիները, որ գյուղ են հիմնել, նախ` եկեղեցի են կառուցել, հետո` իրենց տներն ու անպայման դպրոց, որ երեխաները կրթվեն, իսկ Վարդաքարի դպրոցը քանդեցին, չնայած խոստացել էին նորը կառուցել»:
Ապամոնտաժված վահանակների փոխարեն բոլոր այն վայրերում, որտեղ օրենքով թույլատրվում է գովազդ տեղադրել, կտեղադրվեն նոր, օրենսդրությանը չհակասող և քաղաքային չափորոշիչներին համապատասխան գովազդներ: Երևանի քաղաքապետարանն, ի դեպ, վահանակների ձևն ու չափը սահմանված կարգին համապատասխանեցնելու համար տնտեսվարողներին կտրամադրի դիզայներական անվճար խորհրդատվություն:
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացած «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ խորհրդի հերթական նիստը հիմնականում անդրադարձավ տարբեր բնույթի կազմակերպչական և օպերատիվ լուծումներ պահանջող հարցերի:
Մարտի 18-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Ախուրյան ավտոճանապարհին՝ Ախուրյանի խճուղու 2-րդ կմ-ում, Եվրոտաքսիներ գրասենյակի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Մարտի 15-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում վիճաբանություն է:
Աշոտ Խուդոյանը որոշել է ընտանիքի հետ կրկին նստացույց անել, երբ իմացել է, որ պապու կտակը կեղծելու իր հաղորդման հիման վրա վերջին նախաքննության արդյունքում քրեական գործ չի հարուցվել քրոջ՝ Մարիետա Քալաշյանի դեմ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Ստեփան Մովսիսյանն էր, ով գալով նշված շենք, որը 9 հարկանի է, 9-րդ հարկից իրենց ցած է նետել:
Կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվող քաղաքացիները գնալով շատանում են: Նրանց են միացել նաեւ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:
Վիտալի Ա.-ի խմածության աստիճանը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա հայտարարել է, որ գողությունը կատարելու պահին Հովհաննես Ի.-ն, Հայկազ Ի-.ն և 1983 թ. ծնված Մերուժան Մ.-ն իրեն ծեծի են ենթարկել` պատճառելով վնասվածքներ:
Ուզում եմ նշել, որ Պոլիտեխնիկը ֆինանսապես կայուն է, և որևէ անհանգստություն ուսանողների և դասախոսների համար գոյություն չունի: Նշեմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք բուհական համակարգում նախարարության կողմից առավել կոշտ, ուշադիր և կտրուկ քայլերի հերթականության, որպեսզի կարողանանք թռիչքաձև զարգացում ապահովել տարբեր բուհերում: Համոզված եմ, որ բուհի ներսում առկա տարաձայնությունները պետք է արագ հարթվեն և չազդեն բուհի հետագա զարգացումների վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ակադեմիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել պայմաններին, զրուցել ակադեմիայի կառավարումն ու ընթացիկ գործունեությունն իրականացնող պատասխանատուների, ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված առաջին մասնակիցների հետ:
Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:
Մարտի 18-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ մարտի 17-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ փողոցի թիվ 30 տան տանիքն ուժեղ քամուց պոկվել և ընկել է` վնասելով էլ. լարերը. անհրաժեշտ է օգնություն:
Վարչական շրջանների սեփական եկամուտների հավաքագրման ցածր տոկոսի մասին զեկույցը շատ ջղայնացրեց քաղաքապետին, ով ասաց. «ղայիշներդ ձգեք ու աշխատեք»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ուկրաինական իրադարձությունների ազդեցության ներքո քաղաքական գործիչները և մեկնաբանները թե Հայաստանում և թե ամբողջ աշխարհում բաժանվել են հիմնականում երկու ճամբարի։ Ճամբարները քարոզում են ՝ Ռուսաստանի գործողություններին կամ կողմ կամ դեմ։
«Հիմա, այս պահին խոսում ենք այս պահի անելիքների մասին, դրանից հետո, անգամ այս փուլում, եթե ես ունեմ առանձին կարծիք, դա մյուսին (նկատի ունի կառավարության հրաժարականի հարցի բարձրացումը) չի խանգարում, քանի որ ՀԱԿ-ի մոտեցումով դա քայլ է հաջորդ քայլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար»:
«Այս ամենից հետո ի՞նչ իմաստ ունի նման հանձնաժողովի գոյությունը, որը բացի բյուջեի վրա հավելյալ ծախսեր դնելուց, այլ բան չի տալիս, քանի որ հանձնաժողովը պատժիչ գործառույթներ չունի և միայն որոշում է կայացնում՝ պատգամավորը խախտե՞լ է էթիկայի նորմերը, թե՞ ոչ»:
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2013թ. տարեվերջին 1 մլն 200 հազար դրամ կամ մոտ 3 հազար դոլար է ծախսել՝ ընդամենը մեկ ավտոմեքենայի վերանորոգման համար։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը:
Աժ ոչ իշխանական չորս ուժերը շարունակում են կառավարությանն անվստահություն հայտնելու մասով իրենց կոնսուլտացիաները։