
ԿԲ-ն փող է լցնում, բայց՝ իզուր. «ՀԺ»

«Հժ»-ն գրում է. ՀՀ դրամը շարունակում է արժեզրկվել, և ՀՀ Կենտրոնական բանկն էլ շարունակում է դրամի արժեզրկումը կանխելու նպատակով արտարժութային ինտերվենցիաներ իրականացնել։
Երեկ մեկ դոլարի գինը ֆոնդային բորսայում կազմել է 415 դրամ 15 լումա, անցած ուրբաթ օրվա 414 դրամ 80 լումայի դիմաց։
Դատելով իրականացված գործարքների ծավալից՝ ավելի քան 8 մլն դոլար, կարելի է պնդել, որ դա ԿԲ-ի ներարկած կանխիկ արտարժույթն է։
Այս տարվա փետրվարի սկզբից ԿԲ-ն արդեն ավելի քան 100 մլն դոլար է նետել շուկա՝ դրամի արժեզրկումը կանխելու համար,- գրում է «ՀԺ»-ն։