Արա Աբրահամյան. Ղրիմը լավ օրինակ է Ղարաբաղի համա՞ր. «ՀԺ»
«Հայկական Ժամանակի» հարցազրույցը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։
– Պարոն Աբրահամյան, երեկ Մոսկվայում հանրահավաք էր՝ ի պաշտպանություն Ղրիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության, եւ այդ հանրահավաքի կազմակերպիչներից մեկն էլ դուք էիք։ Ինչո՞ւ եք պաշտպանում այդ քաղաքականությունը եւ որն է ձեր դիրքորոշումը այդ հարցում։
– Ես կազմակերպիչ չեմ, բայց ես կողմնակից եմ մեր նախագահի քաղաքականությանը, որովհետեւ այդ քաղաքականությունն ավելի արդյունավետ ու օգտակար է Ռուսաստանում հայ համայնքի համար։ Ինչ մնում է Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններին, դա քաղաքական խնդիր է, հայերի միությունն ընդհանրապես չի զբաղվում քաղաքական խնդիրներով։
– Ասում եք՝ չի զբաղվում, բայց միեւնույն ժամանակ Ղրիմի հարցով հանրաքվեի եք մասնակցում։
– Ռուսաստանի հայերի միության գործը, հայերի միության նախագահի գործը խաղաղությունն ու համերաշխությունն է Ուկրաինայի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ։ Մեր գործն այն է, որ երկուսը միասին խաղաղ ձեւով, բանակցությունների միջոցով բոլոր խնդիրները լուծեն։ Եթե բանակցությունները արդյունքներ չեն տվել, պետք է նորից սկսել։ Ինչ վերաբերում է Ղրիմին, դա Ղրիմի ժողովրդի իրավունքն է, և պետք է հարգել այդ հանրաքվեն և դրա արդյունքները։ Այն անցել է միջազգային իրավունքների համապատասխան, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այդտեղ, բոլորն էլ տեսան, որ ոչ մի խախտում չկա։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ խնդիրներ կան. եթե ինչ-որ մի բան այն չէ, պետք է բանակցություններ վարել և տեսնել, թե ինչն է անհասկանալի։
– Անցյալ շաբաթ ժիրինովսկին հայտարարեց, որ Ղարաբաղն էլ Ղրիմի օրինակով մտնի ՌԴ կազմ։ Այդ մասին ի՞նչ կասեք։
– Դե, գիտեք, ժիրինովսկին ինչ ասես, կարոդ է հայտարարել, չզիտեմ՝ ինչ է հայտարարել։ Այդպիսի բան չկա։ Ղրիմում հանրաքվե է եղել, ժողովրդի 95 տոկոսը ցանկացել է միանալ ՈԴ-ին և այդ հանրաքվեն անցկացվեք է միջազգային իրավունքին համապատասխան։ Ես, որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ, չեմ խառնվում քաղաքականությանը, որովհետև Ուկրաինայում էլ են հայեր ապրում, ՈԴ-ում էլ։ Մեր խնդիրն է՝ չզբաղվել քաղաքականությամբ։ Մեր միության գործադիր խորհրդի որոշմամբ. հայերը քաղաքականությամբ չեն զբաղվում։ Մենք պետք ի հարգենք այն, ինչ եղել է։
– Հայտնի է, որ ՈԴ-ում օրենքներ են մշակվում, որ հայերի քաղաքացիություն, ինչպես նաև աշխատանքի իրավունք ստանալը հեշտանա։ Դուք այդտեղ պրոբլեմ չե՞ք տեսնում, չե՞ք կարծում, որ Հայաստանոմ կարող է լուրջ խնդիր և արտագաղթի նոր ալիք սկսվի։
-Ես մի բան եմ ուզում ասել, Ռուսաստանը ոչինչ չի անում Հայաստանի շահերի դեմ։ Հարցը չի գնում ՀՀ քաղաքացիներին քաղաքացիության տալու մասին։ Խնդիրն այն է, որ Մաքսային միության անդամ երկրների, ընդհանրապես Հայաստանի, որպաս ՈԴ-ի քաղաքական և ռազմավարական գործընկերոջ, քաղաքացիների համար, ովքեր ժամանակավորապես աշխատում են այստեղ, հեշտացնեն այդ պրոցեսը։ Մինչեւ 400 հազար հայ կա ՌԴ-ում, որ այդպիսի խնդիրներ ոնի։ Նրանք մոտավորապես 2.5 միլիարդ դոլար փող են ուղարկում ՀՀ։ Եթե այդ մարդկանց խնդիրները չյածվեն, իհարկե, տնտեսական խնդիրներ կառաջանան ՀՀ-ի համար։ Այսօր Հայաստանի նախագահը, ՀՀ կառավարությունը, այստեղի դեսպանությունը մեծ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։ Դա Հայաստանի շահից ելնելով է արվում։ ՌԴ իշխանությունները ընդառաջ են գնում, և ինձ թվամ է. այղ խնդիրը կլուծվի։
-Դուք, ասացիք, որ պաշտպանում եք Պուտինի քաղաքականությունը, բայց այդ քաղաքականության արդյունքում Եվրոպան ևԱՄՆ-ը մտադիր են պատժամիջոց ներ կիրառել ՌԴ-ի հանդեպ, ԵՄ-ն արդեն հայտարարել է, որ չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները, իսկ Օբաման ասել է, որ այն անցել է ռուսական ռազմական միջամտության ճնշման պայմաններում, և երբեք չի ճանաչվի ԱՄՆ-ի և միջազգային հանրռթյան կողմից։ Մասնավորապես, ԱՄՆ-ը արդեն պատրաստվում է մեծ քանակությամբ էժան նավթ բաց թողնել չե՞ք կարծում, որ դա կարող է տնտեսական կոլապսի հանգեցնել ՌԴ-ին, ինչը շատ վատ կանդրադառնա նաև Հայաստանի վրա։
– Դուք ճիշտ եք ասում։ Այսօր ՌԴ-ում ապրում են 2.5 միլիոնից ավելի հայեր։ Եթե Եվրոպան. ՍՄՆ-ն պատժամիջոցներ ձեռնարկեն, դա իհարկե, ոչ մի լավ բանի չի բերի։ Դա անմիջապես, իհարկե, կանդրադառնա Հայաստանի վրա. որովհետև քիչ առաջ ասացի՝ մոտ 400 հազար մարդ է այստեղ աշխատում ՀՀ-ից։ Բայց մի ուրիշ բան էյ ասեմ՝ ՈԴ նախագահը այդ հարցին պատասխանեց, կարող եմ կրկնել. «Ռուսաստանն էլ իր պատասխանը կտա այնքանով, ինչքանով կարող է»։ Նախագահն ասաց, որ այսօր աշխարհում տնտեսական կապերն այնպիսին են. որ եթե իրենք պատժամիջոց ձեռ նարկեն, այնպես չէ, որ այն միայն ՌԴ-ին կվերաբերի։ Մենք ուրախանալու ոչինչ չունենք, որովհետեւ այնքան տարածված ենք. որ ամեն ինչ ազդում է մեզ վրա։ Տեսեք. Մադրանում երկու հայ զոհվեց։ Կամ՝ Ղրիմի հայերին վերցրեք։
– Ղրիմի հանրաքվեն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Ղարաբաղի հարցի վրա։
– Ինձ թվում է, սա շատ լավ օրինակ է, որ մենք ընդունենք Ղարաբաղի անկախությունը։ Եթե վաղը Ղարաբաղը ցանկանա մտնել Հայաստանի կազմ, մենք պետք է հարգենք այդ ընտրությունն էլ եւ անմիջապես ընդունենք Դա նորմալ երեւույթ է։ Հիմա 21-րդ դարում ենք, տեսեք ինչ է կատարվում, եվրոպայում էլ են անջատվում, բա ինչո՞ւ այդպես էլ աղմուկ չեն հանում։ Պետք է միջազգային իրավունքին համապատասխան որոշում կայացնենք։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում