04 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:34 20.03.2014 | Խոշոր ավտովթար՝ Սարալանջի ճանապարհին, վարորդը «Պրիորա»-ով տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. shamshyan.com

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ ՃՈ աշխատակիցների հետ, որոնց էլ շտապօգնության բրիգադը օպերատիվորեն տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

21:10 20.03.2014 | «Ալիկ Սարգսյանը Մհերյանի սպանության գիշերը բարձրաստիճան ոստիկան է ուղարկել օրենքով գողի մոտ». Պետրոս Մհերյան. 1in.am

Իրենք ի սկզբանե իմացել են և մշակել սցենարը, թե որ ուղղությամբ տանեն գործը: Դրա համար իրենք գործը 4 օր հետո խլեցին Թամամյանից և տվեցին 6-րդ վարչությանը:

20:41 20.03.2014 | «Չես կարող սիրել հայրենիքդ, բայց չսիրել ընկերոջդ»

Տղերքին թաղելուց էլ էինք երգում: Բայց հումորը միշտ է եղել: Երևի հենց հումորն է մեզ պահել, որ չխելագարվենք: Պատերազմն արդեն մեր կյանքն էր դարձել: Երբ հետ էինք վերադառնում, մեզ համար այնքա՜ն անսովոր էր, որ անընդհատ ուզում էինք ետ գնալ: Չէր գրավում քաղաքացիական խաղաղ կյանքը: Տղերքով մեկ-մեկ երբ հավաքվում ենք, երանի ենք տալիս այդ օրերին:

20:31 20.03.2014 | Տիգրան Սարգսյան․ «Մենք շահագրգռված ենք, որպեսզի չլինեն սանկցիաներ» (տեսանյութ). «Ազատություն»

Այս պահի դրությամբ մատնանշվում է նոր ուղղություն, որ կարելի է առանձին ունենալ մի մեծ քաղաքական համաձայնագիր Հայաստանի և Եվրամիության միջև, և այդ ուղղությամբ էլ մենք աշխատանք ենք տանում եվրոպական մեր գործընկերների հետ: Եվ չափազանց կարևոր է, որ բոլոր մեր եվրոպական ընկերները շատ լավ հասկանում են Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանի որոշումների հիմնավորվածությունը, փաստարկները և այդ ամեն ինչը կիսում են մեզ հետ:

20:21 20.03.2014 | Գողություն` խանութից

Մարտի 18-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Էդուարդ Հ.-ին:

20:05 20.03.2014 | Մի շարք գողությունների հեղինակները ձերբակալվել են

Հունվարի 18-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1951 թ. ծնված Էմա Խ.-ի բակից գողացել են 15 պարկ փայտ:

19:49 20.03.2014 | Արմանը զանգել էր տուն, իրա ծնունդն էր եղել, ասել էր, որ վաղվա համար պիտի գար տուն. ԳԱԼԱ

Գյուղապետի խոսքերով՝ Արման Ղուկասյանը բնավորությամբ հանգիստ երիտասարդ էր: «Հանգիստ, շատ խելոք երեխա էր»,- ասել է Սաղաթել Գալստյանը: 20-ամյա Արմանը ընտանիքի միակ որդին էր: «Երկու քույրիկ ուներ իրենից փոքր, հայր եւ մայր: Շատ հոյակապ ընտանիք են»,- պատմել է գյուղապետը:

19:40 20.03.2014 | Ոսկյա զարդերի գողության դեպքը բացահայտվել է

Օրերս ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ 1986 թ. ծնված Լեռնիկ Ս.-ն մարտի 14-ին 1972 թ. ծնված Էդվարդ Պ.-ի տնից գողություն է կատարել:

19:12 20.03.2014 | Հերմինե Նաղդալյանը՝ 4 ուժերին. Ինչքան էլ բարձր գոչեք`ինչքան կաք, այդքանն եք. «Ա1+»

Հայտնի է, չէ՞՝ ով է ձեռքը գցում փրփուրներին, նա, ով ուրիշ տարբերակ չունի: Իհարկե, ընդդիմության գործն է իշխանության դեմ խոսելը, քննադատելը, և այլն, իսկ ամենահնչեղը, թերևս, կառավարությանը անվստահություն հայտնելն է, որովհետև բոլոր պարագաներում կուժն ու կուլան նրա գլխին է ջարդվում:

19:07 20.03.2014 | Թոքմաջյանը վերադարձրեց Պոլիտեխնիկի սպորտային բազաները. aravot.am

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի առաջարկով լուծարվել է համալսարանի սպորտային բազաների, համալիրների վարձակալական պայմանագիրը, որի պատճառով ուսանողությունը շուրջ տասը տարի հիմնականում զրկված է եղել դրանք օգտագործելու իրավունքից:

19:01 20.03.2014 | Առաջիկա օրերին սպասվում է գարնանային անձրևոտ եղանակ

Մարտի 21-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:

18:51 20.03.2014 | Որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները

Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների բնակիչների հետ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մարտի 19-ին կայացած հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել են ՀՀ Նախագահին եւ ՀՀ վարչապետին: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այսօր համայնքների բնակիչների հետ հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ տեղեկացրել, որ կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները:

18:40 20.03.2014 | Ճանապարհները՝ անբարեկարգ, աղբը՝ փողոցում

«Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարի դրան գումարվելու է 35 հազար դրամի փոխարինված 45 հազար աշխատավարձերի տարբերությունը: Նույնիսկ փոխհատուցվելու են էներգիայի եւ գազի վճարները՝ Վանաձոր քաղաքը լրացուցիչ ստանալու է 246 մլն դրամ»:

18:30 20.03.2014 | Սերժանտը փորձել է «Կոշ» տեղափոխել յուրահատուկ հոտով, մանրացրած զանգված

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, վերջինի ծառայողական համազգեստի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփ, որում առկա է եղել մոտ 19,5 գրամ կանաչ, յուրահատուկ հոտով, մանրացրած զանգված:

18:21 20.03.2014 | Համոզումի և շանտաժի միջև

Հետևողների մոտ Ժիրինովսկու այս հայտարարությունը շատ արագ մտաբերել տվեց հասարակական գործիչ Զորի Բալայանի` Պուտինին գրած բաց նամակի բովանդակության առանցքային բաժինը, որտեղ հղում կատարելով Գյուլիստանի դաշնագրին, հայ գործիչը կոչ էր անում Ռուսաստանին տեր կանգնել Արցախին:

18:06 20.03.2014 | Երևանում 33-ամյա կին-վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Նունուֆար Փաշիկյանը իր կողմից վարած Nissan մակնիշի 34 DR 206 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցի թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 78-ամյա Երվանդուհի Թափախշյանին:

18:01 20.03.2014 | Տեսախցիկը արձանագրել է բանկից կատարված գողությունը (տեսանյութ)

Տեսախցիկը արձանագրել է բանկից կատարված գողությունը:

17:35 20.03.2014 | Ավտովթար` Բազմաբերդ-Թալին ավտոճանապարհին

Մարտի 20-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 1-ին կմ-ին Բազմաբերդ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

17:19 20.03.2014 | Մառնեուլի – Թբիլիսի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

17:15 20.03.2014 | Հանրային պաշտպանն ահազանգել է մեղադրյալի նկատմամբ կիրառված բռնության մասին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արթուր Սահակյանի դիմումը` այն մասին, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության մարզային քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, իր պաշտպանյալ Ա. Կ.-ն դատարանում հայտարարել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետև` ՀՀ ոստիկանության բաժնում նրան ապօրինաբար անազատության մեջ են պահել, ինչպես նաև իր նկատմամբ բռնություն են գործադրել:

17:09 20.03.2014 | Երևանում դի է հայտնաբերվել

Մարտի 20-ին, 15.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում առկա է քաղաքացու դի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

16:36 20.03.2014 | 44-ամյա երևանցին ծեծել է զոքանչին

Իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փեսան հարձակվել է կնոջ մոր վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին։

16:15 20.03.2014 | ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է եվրոպական երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-18-ը Թբիլիսիում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը:

16:13 20.03.2014 | Ոստիկանության ավագ սերժանտը դանակով հարվածել է իրեն

Մարտի 19-ին առավոտյան, ժամը 8-ն անց 30-ի սահմաններում կրծքավանդակի ձախ կեսի կտրած, թափանցող վերքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դովեղ գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Բաբկեն Կիրակոսյանը: Նա ոստիկանության ավագ սերժանտ է,աշխատում է Ալավերդի քաղաքում, ոստիկանության պահակային բաժնում: Բ. Կիրակոսյանն ամուսնացած է , ունի 2 երեխա:

15:58 20.03.2014 | Ամփոփվեցին կատարված աշխատանքները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ քննարկվեց «Բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների» իրականացման ընթացքը։

15:40 20.03.2014 | Բնակարանի դուռը կոտրելով` վիճաբանել է տանտիրոջ հետ և սպանության սպառնալիքներ տվել

Մարտի 19-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ն ժամը 00.20-ի սահմաններում ոտքով հարվածելով և կոտրելով ծանոթի` 1982 թ. ծնված Ալեքսեյ Ն.-ի բնակարանի մուտքի դուռը:

15:00 20.03.2014 | Մարտի 24-ից կգործարկվեն նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

14:13 20.03.2014 | Բնապահպանության նախարարությունը խախտումներ է արձանագրել

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 10.03-14.03.2014թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 730.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասներկու որոշում և հաշվարկվել է 183.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

13:33 20.03.2014 | ՀՀԿ-ական պատգամավոր՝ Մարգարիտ Եսայանը իրենց «կինոյի լավ տղայի տեղը» դրած գործիչներին. «Առավոտ»

Ուժեղ ընդդիմություն ունենալն է մեծ հաջողություն է, այսօր չունենք այդ ընդդիմությունը, ունենք ընդդիմադիր անհատներ, և նրանցից յուրաքանչյուրը այդ չորս ուժերի անվան տակ փորձում է իր անձնական խաղը խաղալ, կամ պատվիրատուի, կամ էլ նորից հայտնված ու հին տիրոջ։

13:21 20.03.2014 | Հովիկ Աբրահամյանի և Ծառուկյանի պատճառով Սևանին վտանգ է սպառնում. «Հրապարակ»

ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ երեկ ԱԺ-ում լսումները, ինչպես սպասվում էր, թեժ էին և կոմպրոմատային:

  • Page 1692 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1687
  • 1688
  • 1689
  • 1690
  • 1691
  • 1692
  • 1693
  • 1694
  • 1695
  • 1696
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը