Սիրիայի Հալեպ քաղաքի ուղղությամբ իրականացված ռմբակոծություններից մեկի արդյունքում վնասվել է տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին: Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել է Հալեպի Նոր Գյուղ շրջանում գտնվող հայ կաթոլիկ այս եկեղեցու գմբեթը:
«Փղիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու վաղը՝ մարտի 27-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն:
Մինչ այդ՝ հոկտեմբերին, Հետաքննությունների դաշնային բյուրոն մեզ նամակ էր ուղարկել, որում ասվում էր, որ օրենքով գողեր Մուսոյանը, Քալաշովը, ու ևս մեկը գտնվել են Հայաստանում և Անվտանգության դաշնային ծառայության հետ Վրաստանում անկարգությունների ծրագրել:
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը դեռ շատ հեռու են մի շարք ապրանքների, մասնավորապես, նավթի և գազի ազատ առևտրի շուրջ ընդհանուր տեսակետներ ունենալուց:
«Ամեն օր պետք է գամ՝ մինչև արդարությունը վերականգնվի: Իմ տղայի փաստաբանը կգրի, թե որն է նրա մեղքի բաժինը, որպեսզի բերենք ներկայացնենք նախագահին, տեղյակ լինի, որպեսզի վերաքննիչում արդար դատավճիռ իրականացվի: Մենք չենք ասում՝ իրենք անմեղ են, մեղավոր են, բայց դնել ու բոլորին միասին 12 տարի դատել, աբսուրդ է: Իսկ եթե էս հարցին լուծում չտրվի, շատ վատ բան ա լինելու. իմ վրա բենզին եմ լցնելու և վառեմ»:
Մարտի 26-ին, ժամը 12.47-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրենց խոստացել են Սիրիայի իշխանությունները, որ ամեն ինչ անելու են Քեսապն ու հարակից տարածքները վերադարձնելու համար: Իհարկե, նրանց ցանկությունն է, որ դարձյալ հետ գնան իրենց բնակատեղին, սակայն ասում են, որ իրենց ունեցվածքից բան չի մնացել: Իրանք դուրս են եկել ու ոչինչ չեն հասցրել վերցնել իրենց հետ տեղահանության ժամանակ:Ամեն ինչ թողել են Քեսապում, ամեն ինչ՝ ոսկեղեն, ունեցվածք: Հիմա բառիս բուն իմաստով ամեն ինչի կարիք ունեն, ամեն ինչի: Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք, օգնենք նրանց, բայց նրանք սարսափելի վիճակում են»:
Լսելով Բնապահպանական պետական տեսչության ստորաբաժանումների և տարածքային բաժինների ղեկավարների հաշվետվությունները՝ նախարար Արամ Հարությունյանը ներկաների ուշադրությունը բևեռել է վերահսկողական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը խթանող գործոնների վրա:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ջրային պաշարների համապարփակ կառավարման խնդիրներն ուսումնասիրող առաքելությանը` ջրային պաշարների ավագ մասնագետ Ուինսթոն Յունի գլխավորությամբ:
Այսուհետ ևս իմ մոտեցումը շատ կոշտ է լինելու բոլոր այն հանցագործների հանդեպ, ովքեր խախտում են հասարակական անդորրը: Այդ մարդիկ իրենց կարող են անվանել «Աջ սեկտոր», Մայդանի ինքնապաշտպանություն կամ «Բատկիվշինա» կուսակցություն, միևնույն է ես համոզված եմ՝ իրական հայրենասերները այժմ զենքը ձեռքին պաշտպանում են Ուկրաինայի սահմանները, այլ ոչ թե զբաղված են այս կամ այն արդյունաբերական ձեռնարկության վրա հարձակվելով կամ էլ մասնավոր սեփականություն հանդիսացող բնակարանների առգրավմամբ:
Ռուսաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով Ռուսաստանի Արևմտյան ռազմական շրջանի ներկայացուցիչ, գնդապետ Օլեգ Կոչետկովին, տեղեկացրել են, որ Մերձդնեստրում տեղակայված Ռուսաստանի զինծառայողներն անցկացրել են հակաահաբեկչական զորավարժություններ, որոնց ընթացքում ուսումնասիրվել է իրենց ռազմակայանի ուղղությամբ հարձակումը հետ մղելու սցենարը:
Արտյոմ Ա.-ն բացատրություն է տվել, որ նշված հասցեում գտնվող խանութի դիմացի էլեկտրասյան վրա գովազդային թերթիկ փակցնելիս խանութից դուրս է եկել մի երիտասարդ, վիճաբանել իր հետ և բռունցքով հարվածելով իր գլխին` պատճառել մարմնական վնասվածք:
Միջին տարիքի մի տղամարդ դանակը ձեռքին մտել է ներս, բարձրացրել է վերնաշապիկը եւ սպառնում է իրեն դանակահարել. նա պահանջում է տեսնել երկրի նախագահին:
ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան հայտարարել է, որ մինչև մայիսի վերջ դադարեցնում է Ռուսաստանի հետ բոլոր երկկողմ ռազմական ծրագրերը: Նորվեգիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է «Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո»:
Անձնական կարծիք, որպես դեսպան, ես չեմ կարոդ ասել, ես կարող եմ ներկայացնել միայն մեր գնահատականները, որպես Եվրամիություն՝ այն ծրագրերի վերաբերյալ, որոնք մինչև այժմ իրականացվել են։
ՀՀ Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը ս.թ. մարտի 25-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկմանը` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ:
Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում:
Անկախ կոալիցիոն գործընկերությունից, 2009-2010 թթ. մեր վարքագծից` քաղաքականության մեջ մեկ ամիսն էլ նշանակություն ունի, որ ուժերն իրենց դիրքորոշումները փոխեն։ Իսկ ինչ վերաբերում է կառավարության գործունեության ծրագրին անգամ մինչև խոր ճգնաժամը, բայց պետք է հիշեցնեմ, որ կա հետևյալ արձանագրությունը, որ Բոստանջյան Վարդանը հանդես եկավ կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ իր խոսքով 2008թ.:
Ո՞վ է դժգոհում, ես վայելում եմ: Ես՝ որպես քաղաքական կերպար, սիրում եմ քաղաքականությունն իր բոլոր դրսևորումներով: Անգամ եթե կարմիր թելերով է կարած այս կամ այն քաղաքական գործը կամ թղթապանակը, դա ինձ հաճելի է բացահայտել, որովհետև որքան էլ ինտելեկտի նշույլներ մեր որոշ ընդդիմախոսների քննադատության մեջ դժվար է գտնել, այդուհանդերձ դրա բացահայտումը ինտելեկտուալ աշխատանք է:
Հայերը պետք է բարձրաձայնեն, բողոքեն և ավելի ազդեցիկ միջոցներ ձեռնարկեն իրենց հայրենակիցներին պաշտպանելու համար աշխարհի չորս անկյուններում: Նրանք պետք է դառնան ՄՌՆՉԱՑՈՂ «մուկ»:
Մարտի 24-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում քննարկվեցին թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2013 թվականի տարեկան զեկույցի դրույթները:
Ինչպես հայտնի է, Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ-ից, Ուկրաինան օրեր առաջ հայտարարեց ԱՊՀ-ի չգոյության մասին Թուրքմենստանն և Ուզբեկստանը վաղուց է, որ ԱՊՀ-ում չեն։
Միաժամանակ կոչ ենք անում երիտասարդությանն ու քաղաքական ուժերի երիտասարդական թևերին, միանալ սույն թվականի մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջև անցկացվելիք բողոքի ցույցին՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի դեմ։
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի՝ ՀՀ-ում հետագա աշխատանքի ճակատագիրը կորոշվի օրեր անց։
«Դրական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:Միասին աշխատելով՝ տևական խաղաղությունը հնարավոր է»:
ՀՀ իշխանությունները շարունակում են իրականացնել արտագաղթը խրախուսող քաղաքականություն, որի տարրերից մեկն էլ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է` հակառակ հասարակության կամքի: Այն համառությունը և խուլ անտարբերությունը հանրային կարծիքի հանդեպ, որ դրսևորում է կառավարությունը, կարծիք է ձևավորում, որ իրականացվում է միտումնավոր և թելադրվող քաղաքականություն:
Երևանցիների 88.7 տոկոսը դեմ է արտահայտվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։
«Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան» կլինիկաների տնօրենները «ՀԺ» թղթակցի հետ զրույցում երեկ ասել են, որ իրենց մոտ նույնպես ծանրաբեռնված են։ Տարբեր պրոֆիլի բաժանմունքները խտացվել են՝ երեխաներին տեղավորելու համար, սակայն բանը միջանցքներին չի հասել։ Տնօրենները նշել են, որ այս հոսքը պայմանավորված է սեզոնային վիրուսներով։
Մարտի 26-ին, ժամը 11.40-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են տեղափոխվել ՀԱ Բ-4 թաղամասի թիվ 121 շենքի երկու բնակիչ` 2012 թ. և 2011 թ. ծնված: