Ռուսական ուղղահայացը հասավ պաշտպանական ոլորտ. «Ժամանակ»
«Ժամանակը» իր այսօվա խմբագրկանու գրում է. Հայաստանը երեկ հստակեցրել է Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հավաքին մասնակցության ձևաչափը։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանը այդ հավաքին կմասնակցի ոչ թե գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, այլ Մոսկվայում Հայաստանի ԶՈւ ներկայացուցչի մակարդակով։
Սա կարելի է գրեթե սենսացի ոն հայտարարություն համարել, փաստորեն Հայաստանն Ադրբեջանում տեղի ունեցող ԱՊՀ հավաքին մասնակցում է Մոսկվայի ներկայացուցչի մակարդակով։
Ըստ էության, բոլորի համար հասկանալի է, որ խոսքը Մոսկվայում Հայաստանի ԶՈւ ներկայացուցչի մասին է, սակայն միևնույն ժամանակ խոսքը Բաքվում և ոչ թե Ռուսաստանի որևէ քաղաքում տեղի ունեցող իրադարձության մասին է։ Եվ հետևաբար, եթե Հայաստանն, այնուամենայնիվ, որոշում է կայացրել մասնակցել որևէ մակարդակով, ապա այդ մասնակիցը պետք է լիներ Հայաստանից որևէ նԵրկայացուցիչ, ոչ թե Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչը։
Ավելին՝ ընդհանրապես անհասկանալի է, թե ինչ է անելու Բաքվում Հայաստանի ներկայացուցիչը՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, և երբ ԱՊՀ-ն որպես այդպիսին ուղղակիորեն այսօր ձևական մի կառույց է, որի անունը կա, իսկ ինքն ըստ էության գոյություն չունի։ Սակայն երևի թե ինչ-որ մեկին շատ պետք է եղել, որ Բաքվի նիստում Հայաստանն անպայման մասնակցի, այսպես ասած՝ ներկայացուցչականությունն ապահովելու համար, այլապես կմնային միայն Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանն ու միջինասիական մեկ-երկու պետություն։
Ինչպես հայտնի է, Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ-ից, Ուկրաինան օրեր առաջ հայտարարեց ԱՊՀ-ի չգոյության մասին Թուրքմենստանն և Ուզբեկստանը վաղուց է, որ ԱՊՀ-ում չեն։
Ինչ-որ մեկին երևի հարկավոր էր Հայաստանի ներկայությունն անպայման ապահովել, և նույնիսկ պետք չէ բացառել, որ Մոսկվայում ՀՀ ԶՈւ ներկայացուցչի մակարդակով ներկայանալու որոշումը ըստ էության հենց Մոսկվայում էլ կայացվել է։
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա խմբագրականում։