Աշխարհում ոչ մի դեսպան չի խոսի ՀՀ իշխանությունների՝ ոչ կոռումպացված լինելու մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» զրուցել Է Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեանի հետ՝ պարզելու նրա տեսակետը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին։
–Պարոն դեսպան, Եվրամիությունը տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն Է ցուցաբերել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին։ Ձեր գնաոատմամբ՝ որքանով են արդյունավետ Եղել այդ ծրագրերը, արդյոք դրանց արդյունքում Հայաստանում կոռուպցիան նվազել է։
– Անձնական կարծիք, որպես դեսպան, ես չեմ կարոդ ասել, ես կարող եմ ներկայացնել միայն մեր գնահատականները, որպես Եվրամիություն՝ այն ծրագրերի վերաբերյալ, որոնք մինչև այժմ իրականացվել են։ Կարող եմ ասել, որ այն ծրագրերը, որոնք իրականացվել են, ստեղծել են այն հարթակը, որպեսզի կարողանանք այղ խնդիրը Հայաստանում լուծել։ Այն հարթակը, որին արդեն հասել ենք, սկսվել է որոշակի գնահատման փուլից, որը բարելավվել է։ Բայց ժամանակն առաջ է շարժվում և մարդկանց պատկերացումները մեծացել են… թե ինչպես կարելի է նեգատիվորեև օգտագործել հակակոռուպցիոն միջոցները։ Ինչպես միջոցառման ժամանակ ներկայացրեց պարոն Կտրեն Զադոյանը, այս հարցը կարիք ունի ուշադրության և մշտական ջանքերի։ Եվ այս գործողություններն ու ջանքերը պետք է տանեն նրան, թե ինչպես Են քաղաքացիական հասարակությունը, անհատները կարողանում համագործակցել այս խնդիրն արմատախիլ անելու համար։ Մենք շատ հետաքրքրված ենք տեսնելու, թե ինչպես այդ դրական ընթացքը կշարունակվի և նաև այս ծրագրի աջակցությամբ ապագայում իր զարգացումը կունենա։ Չենք կարող ասել ու չենք ուզում ասել, որ այս ծրագրի միջոցով կոռուպցիայի դեմ պայքարը կավարտվի, բայց մենք հույս ունենք, որ հասարակությունն ավելի լավ տեղեկացված կլինի այս ամենի մասին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրված կլինեն ավելի ընդարձակ ներկայացնելու այս խնդիրները, իսկ քաղաքացիական հասարակությունն էլ կունենա ավելի վերահսկող եւ մոնիթորինգայիև դերակատարում։ Եվ, ի վերջո, հույս ունենք, որ կառավարությունը կունենա ավելի լավ մեխանիզմներ կկիրառի դրանք ու այդ բացասակս երևույթի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ավելի լավ արդյունք կունենա։
– Այսինքն՝ ձեզ բավարարում Է ՀՀ իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարը։
– Ես գիտեմ տարբեր ինստիտուտներ, մարմիններ, որոնք Հայաստանում դա իրականացնում են։ Անցյալ տարի մենք ունեցանք սեմինար, որն ուղղված էր բոլոր նրանց, ում հետաքրքրում էր այս հարցը… տեսնելու, գնահատելու հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետ իրականացման եղանակները։ Եվ պետական մարմիններն էլ էին մասնակցում այդ սեմինարին։ Վստահ եմ ու կարծում եմ, որ մեծ հետաքրքրություն կա պե տակաև մարմինների կողմից հասկանալու, թե ինչպես կարելի Է պայքարել կոռուպցիայի դեմ։ Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, ապա այսօր հնչեցին որոշ կարծիքներ, թե ինչպես է այդ արդյունավետությունն ընկալվում կամ չի ընկալվում հասարակության կողմից։ Կարծում եմ՝ այդ գործողությունները պետք է շարունակվեն ապագայում, որպեսզի ավելի լավ ընկալում լինի, երբ հարցը վերաբերվի կոռուպցիայի դեմ պայքարին։
– Կարելի՞ է ասել, որ Դուք ՀՀ իշխանություններին համարւմ եք ոչ կոռումպացված։
– Աշխարհում ոչ մի դեսպան չի խոսի դրա մասին։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։