«Ցավոք, չնայած բոլոր ջանքերին, հրադադարի 20 տարիները չեն վերածվել երկարատև և կայուն խաղաղության: Դեռ, ժամանակ առ ժամանակ, մենք տագնապալի լուրեր ենք ստանում շփման գծում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերի մասին, որոնք երկու կողմերում երիտասարդ զինվորների կորուստների պատճառ են դառնում և կարող են հանգեցնել պատերազմական գործողությունների վերսկսմանը», – ասվում է հայտարարությունում:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գևորգ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այսօր Մաշտոցի պուրակից ՀՀ ոստիկանության կողմից բերման ենթարկելու ժամանակ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնություն, որի պատճառով կտրուկ վատացել է վերջինիս առողջական վիճակը և կանչվել է շտապ բուժօգնություն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե ինչպես կարելի է տատիկների և պապիկների թոշակները բարձրացնել:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են համացանցում Արցախին վերաբերող տեղեկատվության պատշաճ ներկայացմանն առնչվող հարցեր:
Ակնհայտ է, որ ոստիկանության այս գործողությունը նպատակ ունի արդարացնելու երիտաստարդների, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանի, նկատմամբ գործադրված անհամաչափ բռնությունը և կոծկելու դրա մեղավորներին:
Մաշտոցի պուրակից Կենտրոնի ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս ակտիվիստ Դվին Իսանյանսը (լուսանկարում) ոստիկանական մեքենայում ուշագնաց է եղել ոստիկանի հարվածներից։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է բերման ենթարկված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը։
Նախարար Մուրադյանը հանձնարարել է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել մասնագիտական պարտականությունների համապատասխանությունը սահմանված կարգին։
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ավտոմեքենաների այն պետհամարանիշների ցանկը, որոնք ԱՊՊԱ չունենալու պատճառով չեն տուգանվի: Տրանսպորտային միջոցների համարանիշերի ցանկում ընդգրկված են նաև նախկին ոստիկանական, ԱԱԾ մեքենաների, ինչպես նաև թանկարժեք պետհամարանիշեր, ինչպիսիք են, օրինակ` 095SS01, 114SS02, 169SS01, 380SS01, 10PP001, 005OL05, 333PP33, 555SS55, 888OO88, 05SS005, 006OO06, 777UL07 և այլն:
«Երեխեքը քնած են եղել կողքի սենյակում, լավ է, որ չեն տեսել էդ դաժան տեսարանը: Հիմա երեքն էլ հորական տատիկի եւ պապիկի մոտ են, կատարվածի մասին ոչինչ չգիտեն»:
Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի ավարտական դասարանների աշակերտները նույնպես դժգոհել են շտեմարաններից: Իրենց դժգոհությունը նրանք ներկայացրել են նաև կրթության և գիտության նախարարին: Նրանց բնորոշմամբ ՝ պատմության շտեմարաններում ևս բարդ հարցեր կան. պատմական իրադարձությունները ներկայացված են բառախաղերով:
2014 թ. մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 4-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը:
100-ից ավելի բնակիչներ հանդիպում են պահանջում գործարար «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության հիմնադիր Սամվել Մայրապետյանի հետ:
Ձերդ Սրբություն, սիրելի եղբայրներ, վերջին դարերում քրիստոնյաների տառապանքները առանձնահատուկ և անփոխարինելի ներդրում են ունեցել Քրիստոսի աշակերտների միավորման հարցում: Ինչպես հին ժամանակներում մարտիրոսների արյունը դարձավ սերմը Եկեղեցու, այնպես էլ մեր օրերում շատ քրիստոնյաների արյունը Եկեղեցու միասնության սերմն է հանդիսանում:
Շրջանցելով ելույթի մեծ մասը, որտեղ արտահայտվում են հակամարտության եւ առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ համանախագահի անձնական հայացքները, պետք է նշեմ, որ ելույթի ընթացքում հնչեցված 6 կետերը, որոնք, պարոն Ուորլիքի խոսքերով, արտացոլում են ««ամրագրված» փոխզիջման հիմնական տարրերը» եւ «կազմում են ԱՄՆ-ի քաղաքականության հիմքը ԵԱՀԿ ՄԽ գործունեության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ», լուրջ մտահոգության առիթ են տալիս:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն ավարտելով երկօրյա պետական այցը՝ մեկնել է Երևանից:
Նախագահների ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»: Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաև հիշյալ առևտրային կենտրոնի տարածքում տեղակայված ֆրանսիական «Օրանժ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն:
Նախօրեին լուրեր տարածվեցին, թե Ազգային Ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն իր ձեռքի տակ է վերցրել սգո ծառայությունների ոլորտը և բիզնեսի այդ ճյուղն է մոնոպոլացրել:
Էդգարը ընդամենը 33 տարեկան էր, ուներ երկու 8 և 10 տարեկան անչափահաս երեխա: Վերջին ժամանակահատվածում հաճախ օգտագործել է ալկոհոլ, կնոջ և հարազատների հորդորով որոշել էր բուժվել «Նարկոլոգիական կենտրոնում»:
Մայիսի 13-ին, ժամը 09.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տերյան-Իսահակայան փողոցների խաչմերուկում այրվում է կրպակ:
Բողոքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ, որոնք դեմ են Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի կապակցությամբ Ֆրանսիայի հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշմանը: Երիտասարդները պահանջում են չփոփոխել պուրակի անվանումը, իսկ Միսաք Մանուշյանի անվամբ մեկ այլ վայր անվանակոչել:
Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը ետ կանգնի երկակի ստանդարտներ կիրառելուց, և իրերը կոչի իրենց անուններով… Մեզ բոլորիս հայտնի է՝ թե որ երկիրն է օկուպանտը, ով է սանձազերծել պատերազմ և ով է մինչ օրս հոխորտում ռազմական գործողություններ վերսկսելու շուրջ: Մենք պատերազմից չենք վախենում, մի անգամ դա մեզ պարտադրվել է և արդյունքը հայտնի է:
Կարևորելով Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական հարաբերությունները, խնդիրը դիտարկելով անգամ վերջին ժամանակներս Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում արձանագրվող լարվածության համատեքստում` այնուհանդերձ, ՌԴ դեսպանի հայտարարությունը համարում ենք ոչ կոռեկտ և անընդունելի:
Ընդունելով հանդերձ, որ ներկայացված նախագիծը կես քայլ առաջ է` ԲՀԿ-ն, այդուհանդերձ, չի կարող կողմ քվեարկել, քանզի այս նախագիծը չի տալիս հարցի ամբողջական լուծում և չի փարատում հասարակության մեջ առկա կասկածները: 5. Միևնույն ժամանակ ԲՀԿ-ն չի քվեարկի ԴԵՄ` հնարավորություն տալով կառավարությանը անել հետագա դրական քայլեր: Մենք կոչ ենք անում կառավարությանը` լինել ավելի համահունչ հասարակության պահանջներին և մոտեցումներին:
Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի խոսքով՝ ինքնասպանություն գործելու պատճառը կարող էր լինել այն, որ կնոջ երիտասարդ որդին վերջերս կաթված է ստացել, ամուսինն էլ հիվանդ է:
Երկու երկրների նախագահները շնորհակալություն են հայտնել միջոցառման կազմակերպիչներին և երևանցիներին՝ արարողությանը մասնակցելու և Միսաք Մանուշյանի հիշատակը հարգելու համար:
Երեք նախագահներն էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, իրենք զինվորից ցածր մարդիկ են եղել, նրանք երեքն էլ քաղաքականություն վարեցին դրսի ուժերի կամքով։ Մենք մեկ անգամ էլ ենք համախմբվելու և նորից տանելու ենք այն ուղին, որը սկսել էր սպարապետ Վազգեն Սարգսյանը։
«Ասում են, թե ֆինանսական դժվարություններն արդեն իսկ բախում են նոր կառավարության դուռը, ու Հովիկ Աբրահամյանը գրեթե չգիտի` ինչ անել»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, դեռեւս քննարկման փուլում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ Երևանում հայ-ֆրանսիական գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանին չեն ստիպում ընտրություն կատարել, որը դեմ է իր շահերին: