Վիեննայի իշխանությունները պատրաստվում են հանդիպել և անձամբ շնորհավորել Կոնչիտային (տեսանյութ)
Եվրատեսիլ 2014-ում հաղթած Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը արդեն Վիեննայում է: Նրան դիմավորել են մեծ հանդիսությամբ: Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ կիրակի օրը երկրի վարչապետ Վերներ Ֆայմանն ու մշակույթի նախարար Ջոզեֆ Օստերմայերը կառավարությունում հանդիպելու են Կոնչիտայի հետ, որպեսզի անձամբ շնորհավորեն նրան: Հանդիպումից հետո Կառավարության դիմացի հրապարակում տեղի կունենա Կոնչիտայի համերգը, որով նա շնորհակալություն կհայտնի նաև իր երկրպագուներին: Այս մասին տեղեկացրել է նրա մենեջերը:
Հնարավոր է՝ Կոնչիտան կառավարության շենքի պատշգամբից ողջունի իր երկրպագուներին, ինչպես 1972թ. դահուկորդ Քարլ Շրազը, ով եղել է ձմեռային Օլիմպիայի հաղթող:
Կոնչիտային արդեն շնորհավորել է Լեդի Գագան: