22 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:44 12.05.2014 | Շուշան Պետրոսյանը՝ Արամ MP3-ի և Կոնչիտայի մասին. Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այսպես խառնվել իրար ու կենտրոնացել հենց այդ թեմայի վրա

Շ. Պետրոսյանի համար արվեստի մեջ սեռական կողմորոշումը չի կարող որևէ դերակատարում ունենալ. «Ինձ դա երբեք չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է արվեստը: Եվ ես չեմ հասկանում, թե ինչու են այսպես խառնվել իրար ու կենտրոնացել հենց այդ թեմայի վրա»:

16:34 12.05.2014 | Ֆրանսուա Օլանդը օդանավակայանից մեկնեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

16:23 12.05.2014 | Հովիկ Աբրահամյանն ազատել է ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Հայրապետ Սիմոնյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

16:17 12.05.2014 | Բակո Սահակյանը գնացել է Հադրութ

Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել մարզական այս օբյեկտի նշանակությունը Հադրութի շրջանում եւ Արցախում սպորտի զարգացման գործում՝ ընդգծելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջաններում այս ոլորտի առաջընթացին եւ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու արդիականացմանը:

16:16 12.05.2014 | Նոր մանրամասներ. Ավտոմեքենայի սրահում կատարված սպանությունը բացահայտվել է (տեսանյութ)

Մայիսի 10-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քննչական գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, սպանություն կատարելու կասկածանքով, Երևանի Աթոյան փողոցի թիվ 26 շենքի մոտից իր «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայով բերման ենթարկեցին 1958 թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին:

15:49 12.05.2014 | Հակակարկտային կայաններն իրականացրել են կրակոցներ

Մայիսի 12-ին, ժամը 14.54-ից մինչև 15.22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 1 կայանը Լոռու մարզի Մեդովկա գյուղում իրականացրել է 80 կրակոց:

15:45 12.05.2014 | Շարլ Ազնավուրը Հայաստան է եկել որդու հետ. news.am

Աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրը Հայաստան է եկել որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ:

15:38 12.05.2014 | Գարիկ Պապոյան. Վերջապես վերադառնում եմ Երևան` սրտանց կարոտած իմ ճանաչած բոլոր քյառթուներին

«Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, ով Եվրատեսիլ-2014-ում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի կատարած երգի խոսքերի հեղինակն է, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դե ինչ… Ցտեսություն, Եվրոպա… Բաներ կան, որ երբեք չեմ հասկանա…
նենց որ՝ վերջապես վերադառնում եմ Երևան` սրտանց կարոտած իմ ճանաչած բոլոր քյառթուներին»:

15:24 12.05.2014 | Գյուղնախարարությունը պայքարում է թրթուրների դեմ

Սերգո Կարապետյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, եղել է գյուղացիական տնտեսություններում և նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն օկնոգենա վնասատուի դեմ քիմիական պայքարի իրականացման համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Կոտայքի մարզերի համայնքներին անհատույց հատկացրել է «Ցիպեր մաքսի» բույսերի պաշտպանության միջոցը:

15:22 12.05.2014 | Սերժ Սարգսյանն ընդունել է Մարկ Հորթոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին:

15:19 12.05.2014 | ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինի

Դեսպան Վոլինկինը պարտավոր է զգոն եւ աչալուրջ լինել, հասկանալ եւ հարգել ՀՀ Սահմանադրությունը, իմանալ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է: Այս հայտարարություններով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել:

15:17 12.05.2014 | «Հովիկ Աբրահամյանն ամենամեծ ընտրակեղծարարն է» (տեսանյութ). «Ա1+»

«Որպես ՀՀԿ շտաբի ղեկավար՝ նա երկու համամասնական ընտրությունների կեղծարարության պատասխանատուն է եւ կազմակերպիչը։ Հայաստանում չկա ավելի լավ կազմակերպիչ, քան Հովիկ Աբրահամյանն է։ Բարձր վարպետության հետ ես առնչվել եմ 2007 թ-ին, երբ նա Տարածքային կառավարման նախարարն էր»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը։

15:11 12.05.2014 | Զոհված զինվորը նոր էր վերադարձել արձակուրդից

Նա Երեւանից էր, բազմանդամ՝ 9 զավակ ունեցող ընտանիքի 5-րդ զավակը: Ն. Կարապետյանը մայիսի 6-ին էր վերադարձել արձակուրդից: Մեր տվյալներով՝ Կարապետյանը վնասվածք է ստացել մոտ տարածությունից արձակված կրակոցից, դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:

15:10 12.05.2014 | Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

15:03 12.05.2014 | Երևան-Դուբայ չվերթի ուղևորը փորձել է խեղդել բորդուղեկցորդուհուն. armlur.am

Ավելին, Երևան-Դուբայ չվերթի ուղևորը մոտ 40 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել բորդուղեկցորդուհուն և փորձել է խեղդել նրան:

14:52 12.05.2014 | ԵԱՀԿ-ն խթանում է Հայաստանում կլիմայի փոփոխության և անվտանգության շուրջ երկխոսություն

«Վերջին տարիներին կլիմայի փոփոխությունները դադարել են զուտ բնապահպանական խնդիր լինելուց և դարձել են ազգային և միջազգային անվտանգության հիմնահարց», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական ծրագրերի ղեկավար Տոմաշ Դեմբսկին: «Ավելին, այն ուղղակի ազդեցություն ունի այլ բնապահպանական և սոցիալ-տնտեսական հիմնահարցերի վրա, ինչպիսիք են՝ կենսաբազմազանությունը, ջրային ռեսուրսները, էներգետիկան և հանրային առողջությունը»:

14:43 12.05.2014 | «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան»` վավերագրական ֆիլմի ցուցադրություն

«Հայակ» կինոմրցանակաբաշխության ցուցադրությունների շրջանակում մայիսի 11-ին, «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ Սամվել Սպիունու «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է Ուկրաինայում ապրող և ստեղծագործող հայազգի հանրաճանաչ կինոռեժիսոր Ռոման Բալայանի կյանքի և ստեղծագործական ուղղու մասին:

14:43 12.05.2014 | Ամեն անձրև գալուց ահուդողը սրտերում` Աստված են կանչում, որ շուտ կտրվի ու տնակը չհեղեղվի (տեսանյութ)

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում տնակային ավանները կառուցվեցին գերխոնավ ճահճոտ վայրերում, որոնք նախկինում քաղաքի կանաչ տարածքներն էին համարվում:

14:25 12.05.2014 | Աջափնյակ վարչական շրջանում ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

14:20 12.05.2014 | Ավազակային հարձակում կատարողի փախուստն արձանագրել է տեսանկարահանող սարքը (տեսանյութ)

Ավազակային հարձակում կատարողի փախուստն արձանագրել է տեսանկարահանող սարքը:

14:18 12.05.2014 | Ստեփանակերտում անցկացվելու է բուժքույրերի միջազգային օրվան նվիրված Քույրական գործի արդի խնդիրնեը թեմայով համագումար

Համագումարին մասնակցելու է 450 մասնակից ԼՂՀ-ից և Հայաստանից:
Երկու օր շարունակ մայրաքաղաքից ժամանած մասնագետներն իրենց
գիտելիքներն ու փորձը կփոխանցեն համաժողովի մասնակիցներին:
Բժշկագիտության վերջին նվաճումները, այսօր աշխարհում ընդունելի
չափորոշիչները, ուղեցույցները կներկայացվեն ինչպես տեսական, այնպես էլ
գործնական ձևաչափով:

14:06 12.05.2014 | Արդարության ատյանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում հաստատվել և օրըստօրե խորանում է գոյութենական սպառնալիքներ պարունակող համակարգային ճգնաժամ, որը դրսևորվում է նաև որպես պետականության ճգնաժամ: Պետական կառավարման համակարգը ազգային շահերի հաշվին սպասարկում է ապազգային ու հանցավոր կառավարիչների ու նրանց օտար տերերի շահերը և ըստ էության վերածվել է գաղութային վարչակազմի:

14:00 12.05.2014 | «Տաշիրի» շնորհիվ Ծաղկաձորում է ևս 300 երիտասարդ

Մայիսյան հաղթանակների տոնական տրամադրությունը լոռեցի 300 երիտասարդներ տեղափոխել են Ծաղկաձոր: Այստեղ այս օրերին անցկացվում է հերթական եռօրյա հավաքը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հաղթանակած ժողովրդի այսօրվա զավակները համախումբ են իրենց ազգային արժեքների շուրջ, հերոսականության աներեր ոգու շուրջ և գալիս են ապացուցելու, որ իրենք ոչ միայն հետևորդն են հաղթանակ ապահոված հերոսական սերունդների, այլև պատասխանատու են այդ հաղթանակների շարունակականության առումով: Հենց այդ գաղափարն էր դրված այսօր առավոտյան կազմակերպված ֆլեշ-մոբում, որն ըստ էության խորհրդանշական շուրջպար էր:

13:55 12.05.2014 | Փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու չեզոք գոտում հայտնաբերված ավագ լեյտենանտի մահվան պատճառները. pastinfo.am

Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):

13:49 12.05.2014 | Վոլինկինից ստացանք պատասախան. եթե գնում ենք ՄՄ, ուրեմն՝ դադարեցրեք ձեր այդ ազատ-մազատ լինելը

Ես ցավով պետք նշեմ` դա դառում է ավանդույթ: Այսինքն` մենք ակտիվ չենք արձագանքում այն իրադարձություններին, որոնք գնում են և´ աշխարհում, և´ տարածաշրջանում: Ակնհայտ էր, որ աշխարհը կարձագանքի մեր փոփոխված քաղաքականությանը: Ակնհայտ էր, որ ագրեսիվ Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում կբերի նրան, որ Միացյալ նահանգները կակտիվանա, Եվրոպան կակտիվանա: Ու, դժբախտաբար, մենք շատ պասիվ ենք, ես ոչ մի տեղ չեմ տեսնում մեր հստակ դիրքորոշումը:

13:31 12.05.2014 | Տավուշի մարզում 33-ամյա ամուսինը խեղդամահ է արել իր 31-ամյա կնոջը. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 09:00-ի սահմաններում Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Մերուժան Հարությունյանը իր տան ննջասենյակում խեղդամահ է արել իր կնոջը՝ 31-ամյա Հերմինե Չիլինգարյանին:

12:45 12.05.2014 | ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն

Մայիսի 12-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

11:48 12.05.2014 | Զանգվածային թունավորում` Աբովյան քրեակատարողական հիմնարկում. Aravot.am

Թունավորումից գրանցվել են անգամ թունավորման դեպքեր, դատապարտյալների կանչով միջամտել է անգամ Արդարադատության նախարարությունը:

11:38 12.05.2014 | «Գնացեք Հովիկի մոտ». Սերժ Սարգսյանը առանձնատան դիմաց խմբված ցուցարարներին չի ընդունել (տեսանյութ). ԳԱԼԱ

Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Բուզանդ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց՝ պահանջով, որպեսզի իրենց ընդունի Սերժ Սարգսյանը:

11:25 12.05.2014 | Իջևանի զորամասում զինվորի մահվան փաստով քրգործ է հարուցվել

Իջևանի զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

  • Page 1579 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1574
  • 1575
  • 1576
  • 1577
  • 1578
  • 1579
  • 1580
  • 1581
  • 1582
  • 1583
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը