
«Մինչ այս պահը ոչ մեկի հարցազրույց չեմ տվել»․ Արթուր Ալեքսանյանը՝ տարածված լուրերի մասին. epress.am

Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրերն այն մասին, որ ինքը բռնության է ենթարկվել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի կողմից։ Այսօր Epress.am-ի հետ զրույցում Ալեքսանյանը նշել է, որ չի պատրաստվում այդ թեմայի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ։
«Ես մինչ այս պահը ոչ մեկի հարցազրույց չեմ տվել, չեմ էլ պատրաստվում», – ասել է նա։
Հարցին, արդյոք հարցազրույց չի՞ տվել Slaq.am-ին, որտեղ իր անունից հերքվում է տեղի ունեցածը, Ալեքսանյանը կրկին պնդել է, որ ոչ մի լրատվամիջոցի հետ այդ թեմայով չի զրուցել։ «Այդ առթիվ զանգեր շատ եմ ստացել, բայց որևէ մեկին չեմ պատասխանել», – ասել է մարզիկը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: