09 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

22:41 23.08.2014 | Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը

Հանրապետության Նախագահը նշել է, որ շատ ուրախ է հերթական անգամ հանդիպելու բազեականներին և շնորհավորել է նրանց այսօրվա տոնի՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:

22:30 23.08.2014 | Անկոչ հյուրերը, որ տանտիրոջը տեսնելով դիմել էին փախուստի` գողության վայրում թողնելով հողաթափերն ու աքցանը, հայտնաբերվեցին

Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Նաիրիի բաժին դիմած քաղաքացին` 1953 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, հայտնել էր, որ երեկոյան, ժամը 18.30-ի սահմաններում, մտնելով Գետամեջ գյուղում գտնվող իր ամառանոց` պատշգամբում տեղադրված աստիճանահարթակ էր նկատել:

22:05 23.08.2014 | Սերժ Սարգսյանը համաձայնեց, որ Մաքսային միության անդամներից ոչ բոլորն են ուրախ մեզ տեսնել այնտեղ.aravot.am

«Մաքսային միությունը, բնականաբար, մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ համաձայն եմ այն կարծիքին, որ երևի թե բոլորը ուրախ չեն: Մենք փոքր, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար»:

21:50 23.08.2014 | Ավերածություններ՝ Դեբեդում

Քամին գյուղում պոկել է տների տանիքներ, փլուզվել են տների պատեր, փլուզման հետեւանքով բաց պատերից անձրեւաջրերը լցվել են ներս՝ հեղեղելով տները:

21:30 23.08.2014 | «ԿամԱԶ»-ի վարորդը մահացել է

Օգոստոսի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 65-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:

21:20 23.08.2014 | Սերժ Սարգսյան. «2011 թվականից սկսած բանակցային գործընթացում չունենք էական առաջխաղացում». aravot.am

«Մեր նպատակն է, որ Ադրբեջանը ընդունի՝ ԼՂ ժողովուրդը սեփական ճակատագիրը որոշելու իրավունք ունի: Ուզում ենք, որ դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե նոր զոհերի գնով: Մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են»,-այսօր «Բազե-2014» հավաքի փակման օրը հավաքի Լրագրողների ջոկատի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

21:10 23.08.2014 | Պ. Մակեյան. Հավանական է, որ խոր աշնանը հանրահավաքներ լինեն, հնչեն հոխորտացող, բուռն ելույթներ՝ թատրոնը լիարժեք դարձնելու համար. Tert.am

Կարծում եմ աշնանը որևէ բան մեր հասարակության համար և մեր պետականության համար սպասելը ճիշտ չի լինի, ուղղակի իմիտացիոն պրոցեսներ կարող է լինեն, կարող է և չլինեն, դա կախված է իշխանության ցանկությունից նաև արտաքին քաղաքական իրավիճակից, թե ինչ կպարտադրի իշխող վարչախմբին՝ ներսում որևէ թատերական ներկայացում բեմադրելու համար։

21:09 23.08.2014 | Տեղի է ունեցել գազի արտահոսք՝ բռնկումով

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ. Հ.-ի տան բակում գազի 3 կգ-ոց բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ բռնկումով: Հրդեհը մարվել է ժամը 19.16-ին:

20:50 23.08.2014 | Ազոխի քարանձավ պեղումներ. մասնագետները ցավում են, որ Արցախի ԲՈՒՀ-երից ուսանող չկա

Այս տարի փաստվել են շուրջ 3700 գտածո, որոնք դասակարգվում են եռաչափ պատկերի մեջ, կկատարվեն բազմաչափ ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների համար որոշակի քանակության գտածոներ դուրս են բերվելու երկրից, որոնք իհարկե նորից վերադարձվելու են:

20:39 23.08.2014 | Ռուսաստանը պահանջում է հետաքննել Կարեն Պետրոսյանի մահվան պատճառները. ՌԴ ԱԳՆ

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաեւ զոհված այլ հայերի եւ ադրբեջանցիների հարազատներին եւ բարեկամներին: Անհրաժեշտ ենք համարում նմանատիպ միջադեպերի մանրակրկիտ հետաքննությունը:

20:30 23.08.2014 | Մեկը թեթև վնաս էր պատճառել, մյուսը` ծանր, բայց երկուսն էլ` դիտավորությամբ

Ոստիկանության Մուշի և Աշտարակի բաժինների ծառայողներն օրերս Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի գերեզմանատան մոտակայքից Մուշի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Մհեր Հ.-ին:

19:50 23.08.2014 | Նոր Խաչակապում խմելու ու լողանալու ջուրը ամռանը երազանք են համարվում

Գյուղին ջրամատակարարում տրված է ամբողջությամբ, սակայն թեքված աշխարհագրական դիրքի պատճառով, գարնան ամիսներից արդեն, երբ սկսվում է դաշտերում ոռոգման շրջանը, գյուղի՝ դեպի ներքեւ թեքված թաղամասի բնակիչները զրկվում են ջրից՝ ստիպված լինելով խմելու եւ կենցաղային խնդիրների լուծման համար նախատեսված ջուրը դույլերով կրել-հասցնել մինչեւ իրենց տները:

19:30 23.08.2014 | Վիճաբանության ժամանակ տաքսու վարորդը գլխով հարվածել է

Օգոստոսի 11-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Սերգեյ Ք.-ն:

19:10 23.08.2014 | Էրեբունի վարչական շրջանում ջուր լի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

18:50 23.08.2014 | Ոստիկանության աշխատակիցները հանցագործության մասին հաղորդումը չեն ընդունել. ՀՔԾ

Սակայն ոստիկանության ծառայողները հանցագործությունների մասին ստացված հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:

18:30 23.08.2014 | Իրազեկում ոստիկանությանը` 2009 թ.-ից հետախուզվողը Մոսկվայից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ` հետագա պատիժը կրելու համար

ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿ վարչությունից ոստիկանության Շենգավիթի բաժնում գրություն է ստացվել, որ 2009 թ. նոյեմբերի 13-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1966 թ. ծնված Վարդան Ս.-ն:

18:10 23.08.2014 | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օգոստոսի 23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:

17:50 23.08.2014 | Ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խարդախության և խաբեությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Աշոտ Ասատուրյանն Անժելա Ջանգիրյանին և Համլետ Գրիգորյանին թելադրել է դեպքի իրական փաստական հանգամանքներին հակասող բացատրություններ՝ ՃԵԿ խախտումը վերագրելով վթարում ակնհայտ անմեղ Համլետ Գրիգորյանին:

17:33 23.08.2014 | Սպանության փորձ Դպրաբակ գյուղում. տուժողը փորձում էր թաքցնել իրեն հրազենային վնասվածքներ պատճառողին (տեսանյութ)

Սպանության փորձ Դպրաբակ գյուղում. տուժողը փորձում էր թաքցնել իրեն հրազենային վնասվածքներ պատճառողին: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:

17:30 23.08.2014 | Սևանից, Չարենցավանից և Բագրատաշենից հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 22-ին, ժամը 09.50-ին, բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Շահեն Մ.-ն:

16:38 23.08.2014 | Տանկային բիաթլոնի փոխչեմպիոններ. «Երբ լսում էինք՝ մեր եղբայրներն ինչպես են պաշտպանում սահմանները, ավելի մեծ ուժ ու եռանդ էինք ստանում»

Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ՀՀ պաշտպանության նախարարի և նախարարության անձնակազմի անունից ողջունեց «Բազե» հավաքի մասնակիցներին։ Խոսելով սահմանային վերջին իրադարձությունների մասին՝ Վարդան Ավետիսյանը նկատեց, որ 5-օրյա փոքրիկ պատերազմում բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին բանակ-հասարակություն կապի անքակտելիության մեջ.

16:32 23.08.2014 | Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Եզդիների ազգային միության անդամների հետ

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը:

16:12 23.08.2014 | ԱԻՆ ՄԵՎԱՆԾ-ը տեղեկացնում է. Շիրակի մարզում սկսվել են կրակոցներ իրականացվել

Օգոստոսի 23-ին, ժամը 15.00-ից ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Շիրակի մարզում սկսվել են կրակոցներ իրականացվել:

15:26 23.08.2014 | «Մարդը չի ծնվել կոշիկ կամ պոմիդոր սպառելու համար». Արմեն Պողոսյան

«Սեպտեմբերի 1-ին պատրաստվում են թե՛ երեխաները, թե՛ ծնողները, բայց միաժամանակ կանգնում են նյութական լուրջ խնդիրների առջև: Ամեն տարին մեկ՝ այս ուղտը չոքում է մեր դռանը: Մեզ մոտ վաճառվող ապրանքն ամենևին էլ թանկ չէ, եթե համեմատենք ցանկացած այլ երկրի հետ, պարզապես վճարունակության խնդիր կա: Եվրոպական կամ քաղաքակիրթ աշխարհում եթե ընտանիքում եկամուտների 25%-ը կամ ավելին ծախսվում է սննդի վրա, դա համարվում է աղքատության ծայրահեղ շեմ, և այդ ընտանիքների համար սկսում են գործել տարբեր սոցիալական ծրագրեր»:

14:38 23.08.2014 | Անսարք մեքենաներով մարդկանց տեղափոխում են Վրաստան. ո՞վ է պատասխանատու սրա համար

Լիլիթ Ադիբեկյանը՝ լինելով «Էություն» իրավաբանական և հոգեբանական աջակցության կենտրոն ՀԿ նախագահ, դիմել է տուրիստական գործակալություն՝ Վրաստան գնալու համար և չի պահանջել որևէ սերտիֆիկատ: Արդյունքում՝ խոստացված 3Mercedes-vito (7 տեղանոց) մեքենայի փոխարեն՝ Կիլիկիա ավտոկայանում նրանց սպասել է 20 տեղանոց Mercedes sprinter, որի տեխնիկական անվտանգության վիճակը, ինչպես իրենք են նշում, սարսափելի է եղել: Վերադարձին վիճակն ավելի ահավոր է եղել, որովհետև մեքենայի անսարքության հետ մեկտեղ՝ վարորդը տիրապետել է միայն վրացերեն լեզվին, և իրենք չեն կարողացել ոչինչ հասկացնել նրան, իսկ ճանապարհին՝ մեքենան վարելիս, քնել է ղեկի դիմաց:

14:20 23.08.2014 | «Ինտերնետը կարող է լայն հնարավորություններ տալ և երեխայի մոտ որոշակի ճաշակ ձևավորել»

«Սխալ կլինի ընդհանրապես ինտերնետից երեխային զրկել. դա պետք է լինի օրվա գրաֆիկի մի մասը: Ինտերնետ ասվածը չպետք է լինի միայն սոցիալկան ցանցեր մուտք գործելը: Ինտերնետի միջոցով աշխարհն իր համար ավելի փոքր է դառնում, երեխան կարողանում է լայն հնարվորություններ գտնել աշխարհը ճանաչելու, ընկալելու, ինչ-որ տեղ՝ նաև գեղեցիկի հետ շփվելու: Օրինակ, մենք Երևանում չենք կարող հիանալ Վերսալով կամ Իտալիայով. արդյունքում ստացվում է, որ ինտերնետը կարող է այդ հնարավորությունը տալ և երեխայի մոտ որոշակի ճաշակ ձևավորել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով երեխաների ներաշխարհի, դաստիարակության վրա ինտերնետի ազդեցության մասին՝ ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

13:53 23.08.2014 | Մովսես Հակոբյան. Հայ ժողովրդի ճակատագիրը լուծվելու է Ղարաբաղում. tert.am

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին՝ Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Մեր երկրի նախագահը բավական կոշտ դիրքորոշում է հայտնել, իհարկե, շատ վատ է, որ մեր դաշնակիցը զենք է վաճառում մեր հակառակորդին: Անկախ նրանից, թե զենքը որտեղից է գնում Ադրբեջանը, դա կիրառվելու է հակառակորդի դեմ, և դա շատ վատ է մեզ համար»:

13:43 23.08.2014 | «Եթե առաջին նախագահը իրեն զգում է հարուստ կլիենտի կողմից քցված մատուցող, ես շատ վատ եմ զգում»

«Հայ ազգային կոնգրեսի հետ ես ապահարզանս վաղուց եմ ձևակերպել՝ 3-4 տարի առաջ: Անկախ նրանից, որ խորին ակնածանք ունեմ առաջին նախագահի հանդեպ, ինձ համար ամենացավոտ թեման է, ես կուզեի ընդհանրապես ՀԱԿ-ի մասին հարց չհնչեր, որվհետև ՀԱԿ-ն իմ կենսագրության ամենալուսավոր և ամենատխուր էջն է: Եթե առաջին նախագահը իրեն զգում է հարուստ կլիենտի կողմից քցված մատուցող, ես շատ վատ եմ զգում: Ավելի չակերտները բացել չեմ ուզում: Ես մեծ սիրով ու հաճույքվ պարբերաբար շփվում եմ պարոն Ծառուկյանի հետ, բայց ես դրա իրավունքն ունեմ, քանի որ ես առաջին նախագահը չեմ երկրի ու ավելորդ պարտավորություններ չունեմ»:

13:30 23.08.2014 | «Ջոս» համալիրում միջադեպ է տեղի ունեցել. news.am

«Ջոս» ռեստորանային համալիրի ակումբում օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել:

13:20 23.08.2014 | Վերջին օրերին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց:

  • Page 1392 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1387
  • 1388
  • 1389
  • 1390
  • 1391
  • 1392
  • 1393
  • 1394
  • 1395
  • 1396
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը