«Ռոբերտ Քոչարյանի գործնական վերադարձին մեծ քաղաքականություն որևէ խոչընդոտ չկա». «Իրատես դե ֆակտո»
«Իրատես դե ֆակտո» թերթը հարցազրույց է վարել «Ազգային անվտանգություն» կուսակության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ
– Ամռան վերիջին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց իր 60-ամյակը։ Այդ առիթով նկարհանված ֆիլն ու վերջին հարցազրույցը հիմք տվեցին խոսելու նրա նախագահական հավակնությունների մասին։ Ի՞նչ հանգամանքներ են պետք, Ձեր գնահատականով, որ երկրորդ նախագահը առջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։
– ՀՀ Սահմանադրությունը հստակ պատասխանում է այդ հարցին, ըստ որի՝ «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում»։ Այս տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանը բոլոր իրավունքներն ունի առաջադրվելու և ընտրվելու ՀՀ նախագահ։
Ռոբերտ Քոչարյանը 25.12.2012 թ. «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշել էր երեք հիմնական պատճառները՝ ինչու ինքը չմասնակցեց 2013 թ. նախագահական ընտրություններին այժմ այդ պատճառները, կարծում եմ, այլևս չկան, և նրա գործնական վերադարձին մեծ քաղաքականություն որևէ խոչընդոտ չկա։
– Ինչո՞ւ է Ոոբերտ Քոչարյանը գերադասում հանրության հետ շփվելու մենահարցազրույցների ձևաչափը՝ խուսափելով ասուլիսներից կամ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչնե րի հետ ուղղակի շփումներից։
– Ես չգիտես, թե ինչից ելնելով եք Դուք նման եզրահանգման եկել, բայց ես վստահ կարող եմ ասել, որ պարոն Քոչարյանը երբեք չի խուսափել և չի խուսափում լրատվամիջոցների ներկայացուցիչներից, կամ ասուլիսներից, պարզապես ամեն մարդ ինքն է որոշում դրանց անհրաժեշտությունը՝ կախված տարբեր գործընթացներից, հասարակական պահանջից և իր ծրագրերից։
– Օբյեկտի՞վ եք համարում կառավարության հասցեին Ոոբերտ Քոչարյանի քննադատությունը, եթե իր նախագահության տարիների տնտեսական աճն այդպես էլ կենսամակարդակում չարտահայտվեց։
– Հարցը համարում եմ անտեղի, կամ Դուք չեք տիրապետում այն թվերին ու ցուցանիշներին, որոնք բազմիցս հրապարակվել են, այդ թվում նաև՝ ձեր թերթում։ Եթե աղքատության նվազման աստիճանը, տնտեսական երկնիշ աճը, պետական պարտքի նվազումը, սկսվող ներգաղթը, ներքաղաքական կայունությունը Ձեզ համար տեսանելի չեն եղել, կարելի է ենթադրել, որ այդ ժամանակաշրջանում Դուք ուղղակի Հայաստանում չեք եղել։
– Ձեր գնահատականով՝ ո՞ր քաղաքական ուժերը կարող են աջակցել Ոոբերտ Քոչարյանրն, եթե նա որոշի առաջադրել իր թեկնածությունը։ Հավանական է, որ ՀՀԿ-ից կանջատվեն նրա կողմնակիցները։
– Կապրենք, կտեսնենք։
– Ե՞րբ Հայաստանի քաղաքական կյանքը դուրս կգա նախկին նախագահների եռանկյունուց, քաղաքական էլիտայի փոփոխության անհրաժեշտություն չե՞ք տեսնում։
– Երբ ընտրվի չորրորդ նախագահը։ Ինչ մնում է քաղաքական էլիտային, ցավոք, այն մինչև վերջին շրջանը փոփոխվում էր արհեստականորեն, այժմ քառյակի ակտիվացմամբ և հատկապես ԲՀԿ-ի գործոնի շնորհիվ քաղաքական վերնախավում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք անպայման կհանգեցնեն քաղաքական նոր դեմքերի ի հայտ գալուն՝ բերելով նաև Հայաստանի քաղաքական միջավայր միանգամայն նոր գործելաոճ։
– Ինչո՞վ է տարբերվում 2014-ի աշունը 2004-ի աշունից։
– 2004-ի աշնանը բոլորս տասը տարով ավելի երիտասարդ էինք։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես դե ֆակտո» թերթում: