Իր վճռում առաջին ատյանի դատարանը նշել է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով դատարանը հաստատված համարեց հետևյալը. ամբաստանյալը դեպքի օրն իր ավտոմեքենայով հարբած վիճակում երթևեկել է գյուղամիջյան ճանապարհով, նկատել է իրար հետ քայլող, քրեական գործով տուժող իննամյա աղջկան և նրա եղբորը: Նրանցից տեղեկանալով, որ գնում են համագյուղացու խանութ, առաջարկել է մեքենայով տանել: Երեխաներն իրենց կամքով նստել են ավտոմեքենայի հետևի նստատեղին: Քիչ անց վերջինիս պահանջով երեխաները հետևի նստատեղից տեղափոխվել են առջևի նստատեղ, տղան՝ դռան մոտ, հետո՝ նաև աղջիկը, ով նստել է փոխանցման տուփի կողքին՝ ամբաստանյալին ավելի մոտ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ցյուրիխի միջնորդությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Նա նկատել է, որ Թուրքիան շարունակում է մերժել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ խոսել նախապայմանների լեզվով:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա:
Հոկտեմբերի 19-ին ՇՄ 3 համայնքում՝ Հովտաշենում, Արևիկում և Լուսակերտում կայանալու է համայնքապետի ընտրություն: Երեքում էլ առաջադրվել են գործող համայնքապետերն ու ևս մեկական թեկնածու:
«Գործող նախարարն էլ է դա անընդհատ ասում, և աստիճանաբար գնում ենք դրան: Ես ինքս դրան կողմնակից եմ ու պատգամավոր եղած ժամանակ բարձրաձայնել եմ, թե՝ հանրակրթության որակը բարձրացրեք, վերահսկողությունը մեծացրեք, որ վստահենք դպրոցների տված ատեստատներում եղած գնահատականներին, այլ ոչ թե բոլորս ասենք՝ հա, գիտենք՝ ինչպես եք ստանում: Բուհը թող դնի իր շեմը, թե ինչպիսի գնահատականով է այս կամ այն մասնագիտությամբ դիմորդ ընդունում: Դիմորդին ընդունի, կազմակերպի կրթությունը, առաջին կիսամյակից հետո կոշտ ու անկաշառ ձևով անցկացնի գիտելիքների ստուգում. ով հանձնեց՝ թող մնա, ով չհանձնեց՝ թող դուրս գա: Սա շատ ճիշտ քաղաքականություն է, բայց ՕԵԿ-ն ուշացած է ասում»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ կարծես, թե առավել խտացված են Գյումրու տնակային ավաններում:
Անկախության 23-րդ տարում պետականության դեմ արված այս քայլը «Հանրապետություն» կուսակցությունը համարում է ոչ միայն սխալ, այլև՝ գործող Սահմանադրությանը հակասող: Մենք համոզված ենք, որ ՀՀ Ազգային ժողովը ոչ միայն իշխանության, այլև ոչիշխանության ձեռամբ խորհրդարանում արագորեն վավերացնելու է ԵՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության համաձայնագիրը:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանեք գյուղի տարածքում վթար է տեղի ունեցել:
Նախագիծը ստեղծել է Արսենի Ժիլյաեվը հայ արվեստագետների, մշակութաբանների, քաղաքական ակտիվիստների և համադրող Եվա Խաչատրյանի հետ համատեղ՝ Արվարձան մշակութային կենտրոնի և ArtsLink արվեստի կացարանի համատեղ ծրագրի շրջանակներում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 14 դեպքից՝ 13-ը, ավազակային հարձակման 1 դեպքը բացահայտվել է:
Մամուլի և խոսքի ազատությունը կարևոր և նշանակալից դեր ունի մեր պետության և հասարակության կյանքում: Ուստի մեր իրականության մեջ կարևորվում է անաչառ և չուղորդվող մամուլը: Լրատվամիջոցները երբեք անտարբեր չեն եղել իրադարձություններին, արձանագրելով արտահայտելով և գնահատելով դրանք:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1986 թ. ծնված Լուիզա Ա.-ի տան հյուրասենյակի զգեստապահարանից անհայտ պայմաններում կորել է 1.000 դոլար:
Կարծում եմ, որ սա նույն ռազմավարությունն է, որ Ադրբեջանը ընտրել և իրականացնում է արդեն մի քանի տարի տարբեր միջազգային ձևաչափերում և հարթակներում, այսինքն՝ բոլոր հնարավոր ձևերով և պատրվակներով ձերբազատվել խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցման գործընթացից, Մինսկի խմբի աշխատանքների տրամաբանական ավարտից և նորանոր առաջարկներով կամ հին առաջարկները նոր «փաթեթավորմամբ» ներկայացնելով՝միջազգային հանրության ուշադրությունից և գնահատականներից թաքցնել խաղաղ կարգավորման գործընթացի գաղափարին՝ իրենց գործողությունների անհամապատասխանությունը՝ նկատի ունեմ ռազմական հռետորաբանությունը, սպառազինվելը և վտանգավոր արկածախնդրությունը:
ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն այսօր` լրագրողների այն հարցերին, որոնք նույն թեմային էին վերաբերում,թե արդյո՞ք հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքով փակեց ՕԵԿ-ի մուտքը դեպի եռյակ, և ՕԵԿ-ը կպայքարի՞ Սարգսյանական ռեժիմի դեմ, տվեց անորոշ պատասխաններ:
Թվայնացման գործընթացն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված շվեդական «Էրիքսոն» կազմակերպությունը։ Այն ոլորտի շատ հայտնի ներկայացուցիչներից մեկն է և ենթակապալային պայմանագրեր ունի համաշխարհային ճանաչում ունեցող այլ արտադրողների հետ։
ՀՀ գլխավոր դատախազի կողմից, քրեական գործ է հարուցվել <> նոտարական տարածքի նոտար Արմինե Բեջանյանի կողմից խարդախության եղանակով զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նոտար Արմինե Բեջանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով կատարած հանրորեն վտանգավոր արարքի հիմնավոր կասկածի առկայությամբ, քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Դատախազի որոշմամբ, նոտարի պաշտոնավարումը դադարեցվել է:
Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի «Երգեն թալա» կոչվող տարածքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Իշխան Ա.-ին:
Քաղաքացի Լևոն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Ժնեւում հոկտեմբերի 16-ին մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին: Նախագահի պաշտոնում ընտրվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի անդամ Սաբեր Շաուդրին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշումով կասեցվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը:
Եթե խոսենք կոնկրետ օրինակներով, ապա կարծում եմ մենք ևս մեր համեստ ավանդն ունենք ԵԱՀԿ Վարքի կանոնակարգի և ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնության միջև ընդհանրությունների հայտնաբերման և երկու ուղղություններով գործողությունների մոտարկման հարցում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին կեսգիշերին «Ջոս» ռեստորանային համալրի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Հ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին մասնակցել է Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» կազմակերպած առաջին համառուսական համագումարին, որը տեղի է ունեցել Սուրբ կերպարանափոխություն Հայ Առաքելական եղեղեցու սեղանատանը:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտակայքում` ավտոճանապարհին, տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Նման տեսակետ է հայտնել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Բաքու կատարած այցելությանն ու Կասպից ծովի ավազանում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման հնարավորությունը:
Ցեղպասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` ամբողջ աշխարհի հայերը ստեղծել են 2015RTAG խումբը ֆեյսբուքում և տեղադրում են իրենց լուսանկարները` «2015RTAG Recognize The Armenian Genocide»:
Հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդես է եկել «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագծի առաջարկով, որի նպատակն է առցանց ուղիղ եթերով հեռարձակել Երևանի ավագանու նիստերը: Այն շարունակությունն է Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման 108-րդ կետի` «Ավագանու նիստը հրապարակային է:»