ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դատապարտյալ Տ.Երանոսյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու համար։
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ընդհանուր և վիսցերալ վիրաբուժության բաժանմունքում ենթաստամքոսային գեղձի գլխիկն այժմ հեռացվում է զգալիորեն պակաս ինվազիվ մեթոդով, քան նախկինում էր:
Մամուլի և խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից և ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել և շարունակում է ունենալ Հայոց պետականության ամրապնդման, բարեփոխումների իրականացման, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:
«Եղել է խորհրդակցություն, Ծառուկյանը հատ-հատ յուրաքանչյուրի կարծիքը, միտքը հարցրել ա՝ ովքեր են պատրաստ, ովքեր չեն վախենում կորցնելուց, բոլորն էլ մի մարդու պես պատրաստակամություն են հայտնել, եթե պետք լինի՝ նաեւ կորցնել»:
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 00:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն, որ Գայի պողոտայի վրա գտնվող «Օրանժ»-ի գրասենյակի հետնամասում տղամարդու դի կա:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ցույց տվե՛ք ինձ պայմանագրի այն կետը, որն ասում է, որ ԼՂՀ սահմանին մաքսակետ է դրվելու։ Ինչպես բազմիցս հայտարարել եմ, այժմ ևս պնդում եմ, որ մաքսակետի գործունեությունը բացառվում է և անհնար է»,- ասում է նա:
Ծնողներին մասնակից դարձնելով կրթական գործընթացին, տնօրենների գործունեությունը ուզեն, թե չուզեն, դառնում է երեխայակենտրոն, մեծանում է վստահությունը դպրոցի տնօրինության գործունեության նկատմամբ և շահում է դպրոցի հեղինակությունը: Եթե կրթական գործընթացին ծնողների մասնակցությունը ճիշտ, խելացի կազմակերպվի ու բխի յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքից, ապա ծնողը կստանձնի իր պարտականություններից բխող կրթության կազմակերպման պատասխանատվության իր բաժինը:
Կնոջը ծեծելուց և նրանից շորթմամբ պահանջված գումար ստանալուց հետո 39-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում ավտոմեքենա է արգելափակվել հողակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.17-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գորգը, որը գործել են Ղազիրի որբանոցի հայ աղջիկները, նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին՝ ի նշան երախտագիտության հայերի նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական աջակցության:
Նա սեպտեմբերի 21-ին կեսարյան հատմամբ իր առաջին երեխային էր լույս աշխարհ բերել և դուրս գրվելուց 3 օր անց շտապօգնության մեքենայով բարձր ջերմությամբ նույն հիվանդանոց տեղափոխվել:
Երիտասարդ զույգի առաջնեկը լույս աշխարհ կգա Հայաստանում, մոտ երեք ամսից: Լուսինեն ասել է, որ թե ինքը, եւ թե ամուսինը շատ էին ցանկանում դուստր ունենալ:
2006թ. այս օրը կյանքից հեռացավ սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանը: Արդեն 8 տարի է անցել չարաբաստիկ օրվանից, բայց նա միշտ մեր սրտերում է, ներկա է մեր կյանքում իր երգերով, իր թողած արվեստով: Վարդուհին այն եզակիներից էր, որ իր երգերում մշտապես պահում էր հայկականությունը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը վնասվածքի ստացման հանգամանքները չի հայտնել:
«ՀՀ-ում ընդունված օրենքների, ընթացակարգերի շրջանակներում Սուրեն Խաչատրյանը չի հանդիսանում գիտության ոլորտում աստիճան եւ կոչում կրող մարդ, որովհետեւ մեր ներքին ընթացակարգերով նման տեսակի գործընթաց ինքը չի անցել»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ աշխարհում կան տարբեր ակադեմիաներ, միջազգային կառույցներ, որոնք նման տեսակի՝ այսպես ասած հանրային գնահատական են տալիս ինչ-ինչ ձեւերով:
Հիմա առաջարկվում է արգելել կուսակցության գույքի նվիրատվությունը, տարեկան կտրվածքով սահմանափակումներ են նախատեսվում ինչպես առեւտրային, այնպես էլ ոչ առեւտրային կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից ստացվող նվիրատվությունների համար
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է , 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոնմ, որտեղի 3 հոգի` որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի էրեբունի բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 09.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1967 թ. ծնված Արմեն Ա.-ն և հայտնել, որ նշված հասցեում դանակահարվել է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Միտինգը քաղաքական գործունեություն է, բայց դա չի նշանակում, որ եթե կարողանաս որոշակի քանակով ժողովուրդ հավաքել, պիտի գաս ու ինձ հետ բանակցես: Կարծում եմ, որ նման խնդիր չկա:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.15-ին, բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Վահագն Ու.-ն:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ վերլուծության մեջ երեք էական հարցեր պետք է բարձրացվեն. 1) Հաշվի առնելով շարունակվող արցախյան հակամարտությունը և Ադրբեջանի բազմամիլիարդ դոլարների ռազմական գնումները, ո՞ր երկիրն է Հայաստանին վաճառել և շարունակելու է վաճառել ժամանակակից զենք Ադրբեջանի շարունակաբար աճող սպառնալիքը նվազեցնելու համար: Ոչ Միացյալ Նահանգները, ոչ Մեծ Բրիտանիան, և ոչ էլ Ֆրանսիան, այլ Ռուսաստանը…
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության գործակալությունը և Սեյսմիկ Պաշտպանության Հյուսիսային Ծառայությունը «Աղետների նվազեցման» ասիական կենտրոնի հետ համատեղ իրականացնում են ծրագիր, ըստ որի Հայաստանի հյուսիսում գտնվող երեք՝ Գյումրի, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում անցկացվել են ուսուցողական դասընթացներ:
«Վագա ֆարմի» ղեկավարը պնդում էր, որ դա դեղերի ստվերային շրջանառությունը կանխելու լավագույն գործիքը չէ։ Նրա մտահոգությունները հիմնականում ուղղված էին պարտադիր դրոշմապիտակավորման նպատակահարմարությանը և կիրարկման դժվարություններին, հատկապես` ցածր գներով դեղերի պիտակավորման պահանջը, քանզի դրանց ստվերային շրջանառությունն անարդյունավետ և իմաստազուրկ է։
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հոկտեմբերի 14-ին, ժամը 08.30-ին, Երևանի Շերամի փողոցի 49 շենքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հասմիկ Կ.-ին:
Ոչ իշխանական ուժերի հանրահավաքը ցույց տվեց, որ հնարավոր է մի քանի ուժերի միասանականություն, առավել եւս այն դեպքում, երբ նրանց մեջ կա առաջնորդ կուսակցություն: Իսկ միասնականության հիմնական գործոններից մեկը ժողովրդի պահանջն էր, երկրի ծանր սոցիալական պայմանները, արտագաղթը, գործազրկությունն ու այլ խնդիրներ:
Կա մեկնաբանություն, որ իշխանությունների ձեռնարկած սահմանադրական բարեփոխումները ոչ թե համակարգային փոփոխության են առաջնորդում, այլ նույն համակարգում գործող հիմնական անձանց վերարտադրման են միտում: Առանց մտնելու այս բանավեճի մեջ, պարզապես չի կարելի զանց առնել նաեւ «թե թե»-ի տեսության իրականացման քաղաքականության մեջ սահմանադրության բարեփոխում կատարելու որոշումը, մանավանդ, որ նման հարցերով զբաղվող Վենետիկի հանձնաժողովը իբրեւ եւրոպական կառույց բարեփոխման գաղափարին տվել է դրական գնահատական:
Վարչապետը, շնորհավորելով հյուրերին՝ կազմակերպության տասնամյակի առթիվ, ողջունել է Արցախում նրանց կողմից իրականացվող ծրագրերը՝ կարևորելով տարեցների խնամքի վրա սևեռված ուշադրությունը: Ա. Հարությունյանն անդրադարձել է կառավարության որդեգրած սոցիալական քաղաքականությանը և ընդգծել հասարակական կազմակերպությունների կարևոր դերը դրա արդյունավետ կյանքի կոչման գործում: