30 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:25 30.10.2014 | «Ազգային ժողովն իր սահմանադրական առաքելությունը, որպես օրենսդիր մարմին, չի իրականացնում». Գագիկ Ջհանգիրյան

«Վեր են հանված այն բոլոր խնդիրները, որոնց հետ այսօր մենք առնչվում ենք: Ամենամեծ խնդիրը, որն ինձ մտահոգում է այն է, որ մեր օրենսդիր մարմինն ըստ էության մեկուսացած է օրենսդիր աշխատանքից: Ազգային ժողովն իր օրենսդիր առաքելությունը կամավոր զիջել է գործադիր իշխանությանը, իսկ ատգամավորների ներկայացրած նախագծերը դեկորատիվ բնույթ ունեն»:

17:17 30.10.2014 | Դժվար է հավատալ, որ ընկերությունն իրոք երբևէ փորձել է մարել վարկն ամբողջությամբ և բանկը դա թույլ չի տվել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության թիվ ԵԿԴ 0090/04/13 քաղաքացիական գործը, որտեղ ներկայումս քննվում են 29.01.2014թ. վճռով սնանկ ճանաչված «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների դեմ ընկերության ներկայացրած առարկությունները:

17:10 30.10.2014 | Տրակտորից գեներատոր գողացողը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Սպիտակի բաժին էր դիմել 1958 թ. ծնված Վարդգես Ա.-ն և հաղորդում տվել, որ իր տան բակում կայանված «Տ-75» մակնիշի տրակտորից քանդել և գողացել են էլեկտրական գեներատորը:

17:03 30.10.2014 | Քիչ առաջ Հայաստանում ձերբակալվեց «օրենքով գող» Զապը

Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:

16:35 30.10.2014 | Եթե էդ երիտասարդը մնար, մենք 100%-ով սաղ չէինք մնա. պատմում են ծեծված բժիշկները. news.am

Տղան մեջքի վրա պառկած էր, բժիշկը մոտեցավ, զննեց ու պարզվեց՝ մահացած է, բայց հայրն ու այդ ագրեսիվ երիտասարդը ստիպում էին մեզ, որ փրկենք, վերակենդանացնենք տղային, բժիշկն էլ ստիպված, որ մեզ ավելի վնաս չտան, վերակենդանացման միջոցառումներ էր անում, ես էլ ներարկիչն էի պատրաստում, ու էդ պահին այդ երիտասարդը արյունոտ դեմքով հետեւանց խփեց դեմքիս։

16:30 30.10.2014 | Հաջորդ տարի ընտրությունների կգնան Ընտրական նոր օրենսգրքով

ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ընտրական օրենսգրքի նախագիծը, որին դեմ քվեարկեցին 3 պատգամավորներ, իսկ մեկ պատգամավոր էլ ձեռնպահ էր։

16:20 30.10.2014 | «Վարորդ-Ճանապարհային ոստիկանություն հարաբերությունները դարձել են քաղաքական». Էդուարդ Հովհաննիսյան

Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ի ուրախություն վարորդների` այս օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծ է այժմ մշակվում և հավանաբար մեկ տարի հետո իրավիճակը բավականին կբարելավվի. «Երևի վերջում միայն ներողություն կխնդրեն և վերջ»,- եզրափակեց իր խոսքը:

16:17 30.10.2014 | «Առանց թագի թագավոր ես՝ իմ սիրելի Գագիկ Ծառուկյան»․ ՀՀԿ տատիկը Ծառուկյանի գովքն է անում. 1in.am

«Առանց թագի թագավոր ես՝ իմ սիրելի Գագիկ Ծառուկյան»․ ՀՀԿ տատիկը Ծառուկյանի գովքն է անում: «Քանի քաղաքական կուխնին ես լավ գիտեմ, հեռացի դրա կողքից»,- ասում է նա:

16:10 30.10.2014 | Մահվան ելքով վրաերթ Արմավիր-Գյումրի ճանապարհին

Հոկտեմբերի 29-ին, ժամը 04.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Գյումրի ճանապարհի 67.7 կմ-ին վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Վահրամ Անտոնյանին, որը տեղում մահացել է:

16:00 30.10.2014 | Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:

15:10 30.10.2014 | Հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:

14:46 30.10.2014 | ԱԺ-ն պարզաբանում է. Վահան Բաբայանի և Տիգրան Ուրիխանյանի համար դահլիճում տեղեր հատկացված են եղել

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության
միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի կազմակերպման ընթացքում
պատգամավորներ Վահան Բաբայանի և Տիգրան Ուրիխանյանի համար դահլիճում տեղեր հատկացված են եղել: Սեղաններին եղել են նշված պատգամավորների անվանական ցուցանակները: Պատգամավորներ Վահան Բաբայանը և Տիգրան Ուրիխանյանը, մոտենալով իրենց համար նախատեսված տեղերին և տեսնելով, որ հեռու են նախագահության սեղանից, արարողակարգի վարչության աշխատակիցներին խնդրել են իրենց նստելու համար նախատեսված տեղերը մոտեցնել նախագահության սեղանին:

14:39 30.10.2014 | «Անգամ պացան տարիքում հայհոյանք չեմ գրել․ անողները հեռահար նպատակ են հետապնդել»․ Հովհաննես Թոքմաջյան. 1in.am

««Ես կուզենայի, որ սկանդալի գործը չլիներ, պոլիտեխնիկի անունը վատ իմաստով չհոլովվեր, բայց եթե հոլովվել է, ավելի լավ է մաքրվի, քան մնան գաղտնիքներ… Ես այդ սկանդալի հետ ոչ մի կապ չունեմ, իմ աշխատակցուհիները՝ ևս… Երեսուն տարեկան կնոջ համար ծանր էր աշխատել նման մթնոլորտում, նա ազատվել է, մյուս աշխատակցուհին էլ հիվանդանոցում է եղել… Ես դեռ ոչինչ՝ մեծ մարդ եմ, սովոր եմ, բայց երիտասարդ կանանց նման մեղադրանք ներկայացնելը… Ի՞նչ անձնական կյանք է, եթե փոքր տեքստում հայհոյախառն տարբեր հարցեր են քննարկել, հասարակությանն է պետք այս սկանդալի բացահայտումը, այլապես որևէ մեկը պաշտպանված չի լինի, դա սարսափելի բեռ է… Անտրամաբանական բան են արել… տղամարդկանց եմ դիմում՝ հայհոյանք գրած կա՞ք թղթի վրա, բանավոր կասվի, բայց հայհոյանք չի գրվում, պատկերացեք՝ երիտասարդ կնոջն է գրվել, անձնական կյանքը խնդրի մյուս կողմն է…»:

14:31 30.10.2014 | 16-ամյա աղջկա բռնաբարության մասին հաղորդումը կեղծ էր. Հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության դեպքի առթիվ

Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհին հոկտեմբերի 23-ին գրավոր հաղորդում էր ներկայացրել, թե իբր նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր ընկերը Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների»
Այգում, դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով բռնաբարել է իրեն:

14:27 30.10.2014 | ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատման զեկույցը առաջարկում է ներառել ավելի մեծ ճկունություն ու թափանցիկություն Հայաստանի օրենսդրական գործընթացում

Օրենսդրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի՝ նշվում է Երևանում 2014թ. հոկտեմբերի 30-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցում:

13:46 30.10.2014 | ԱՄՆ ՄԶԳ. մինչև 2016 թվականն Արցախի տարածքն ամբողջովին մաքրված կլինի ականներից (տեսանյութ)

ԱՄՆ Միջազգային զարգացման գոծակալության ֆինանսավորմամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմից մնացած ականների վնասազերծման ծրագիրը շարունակվում է:

13:43 30.10.2014 | Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ վերահսկիչ պալատի, գլխավոր դատախազության և ԱԱԾ աշխատակիցների հետ

Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նրանք նոր պաշտոններում կպահպանեն վերոհիշյալ գերատեսչությունների բոլոր դրական ձեռքբերումները եւ նոր որակ կհաղորդեն աշխատանքներին:

13:31 30.10.2014 | Խնջույքը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ սպանվել է 26-ամյա երիտասարդը

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

13:22 30.10.2014 | Խոշոր սողանք Շրի Լանկայի Հանրապետությունում (լուսանկարներ)

Գլոբալ աղետների ազդարարման և համակարգման ծրագրի (GDACS) ստացված տեղեկատվության համաձայն` ս.թ. հոկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, Շրի Լանկայի հյուսիսում՝ Բադուլլա տարածաշրջանի Մերյիաբեդա գյուղում մի քանի օր տեղացած հորդառատ անձրևների արդյունքում տեղի է ունեցել սողանք:

13:05 30.10.2014 | Բուժում Գերմանիայում. Ուռուցքի բացահայտման լավագույն մեթոդը

Օրինակ՝ PET/CT օգնությամբ կարելի է վստահ լինել, թե ինչ արդյունավետություն է ունեցել քիմիոթերապիան և հաստատել հիվանդության կրկնվելը կամ դրա բացակայությունը:

12:40 30.10.2014 | Ես հետդարձի ճանապարհ չունեմ. Գագիկ Ծառուկյան. Zham.am

Ես գնալու եմ այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի: Մինչև մարդկանց խնդիրները սկսեն լուծվել, մինչև տնտեսությունը սկսի վերականգնվել, մինչև Հայաստանը նորից սկսի շնչել: Եվ ես ուրախ եմ, որ այս հարցում ունեմ քաղաքական գործընկերների և համախոհների հզոր բանակ և, ինչպես բոլորը տեսան, հսկայական համաժողովրդական աջակցություն:

11:29 30.10.2014 | Արմեն Գևորգյանը նշանակվել է IDeA հիմնադրամի ղեկավար. «Արմենպրես»

«IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախաձեռնություններ Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի համար, որոնք ուղղված են պայմանների ստեղծմանը հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի ապահովման համար: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք գտնվում են իրականացման տարբեր փուլերում, ինչպես նաև նոր գաղափարներ ու նախագծեր: Վստահ եմ, որ Արմեն Գևորգյանն ունի բոլոր անհրաժեշտ որակները մեր ծրագրերը հետևողականորեն կյանքի կոչելու համար»:

11:19 30.10.2014 | Նոր մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից. ծեծի են ենթարկվել շտապ բուժօգնության բժիշկները. ԳԱԼԱ

«Մեկ րոպե մի քանի վայրկյանում շտապօգնության բրիգադը հասել է դեպքի վայր: Անգամ երկու րոպե չի տեւում, հասնելուց հետո գնում տեսնում են, որ անշնչացած դիակ կա հատակին: Հարբած վիճակում տղայի մտերիմները հարձակվում են եւ սկսում են ծեծել մեր բուժսպասարկող խմբի անդամներին եւ ջարդուփշուր անում մեքենան, ինչից հետո հազիվ ոստիկանությունը գալիս դադարեցնում է գործողությունները»:

11:05 30.10.2014 | Կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները

Հոկտեմբերի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:

10:44 30.10.2014 | Վանաձորում թունավորման դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Խնձորուտ փողոցի թիվ 1 տան բնակչուհի Ի. Բ.-ը (ծնվ. 1998թ.):

10:36 30.10.2014 | Հանրապետության մի շարք մարզերում մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:

10:25 30.10.2014 | Երևանում 22-ամյա աղջիկն իրեն գցել է պատուհանից. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մասիվի 22-ամյա բնակիչը փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով պատուհանից։

10:21 30.10.2014 | Մամիկոն Ղարիբյանը` շախմատի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը Բաթումում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում հռչակվեց աշխարհամասի մինչեւ 10 տարեկան շախմատիստների չեմպիոն:

01:15 30.10.2014 | Բրյուս Ուիլիսի 12 միլիոն դոլար արժողությամբ նոր տունը (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը 12 միլիոն դոլարով առանձնատուն է ձեռք բերել Նյու Յորքի բարձրադիր՝ Բեդֆորդ հատվածում:

00:58 30.10.2014 | Վանաձորում բախվել են «Օպել»-ն ու «Մերսեդես»-ը. վարորդներից մեկի վիճակը ծանր է

ՃՏՊ-ի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (անձը պարզված չէ) անգիտակից վիճակում տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

  • Page 1280 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1275
  • 1276
  • 1277
  • 1278
  • 1279
  • 1280
  • 1281
  • 1282
  • 1283
  • 1284
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը