Բուժում Գերմանիայում. Ուռուցքի բացահայտման լավագույն մեթոդը
PET/CT հետազոտություն
Պոզիտրոնային էմիսսիոն և կոմպյուտերային տոմոգրաֆիայի յուրօրինակ համադրումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ստանալ նյութափոխանակության գործընթացի, այլ նաև ներքին օրգանների, հյուսվածքների և կմախքի հատվածների պատկերումներ: Այն բոլորովին անվտանգ է:
PET/CT կիրառվում է վաղ շրջանի ուռուցքների բացահայտման համար, քաղցկեղի բուժման ընթացքում և ուռուցքի բարորակ կամ չարորակ տեսակը որոշելու համար, ինչպես նաև ուռուցքի տարածվածությունը հարևան հյուսվածքներում և ավշային հանգույցներում ճշտելու նպատակով:
Մինչ պոզիտրոնային էմիսսիոն տոմոգրաֆիան ի հայտ է բերում քաղցկեղի նույնիսկ ամենաչնչին տարրերը (մինչև 5 մմ տրամագծով ուռուցք), կոմպյուտերային տոմոգրաֆիան հստակորեն որոշում է դրանց տեղակայումը: Սույն տեխնոլոգիան թույլ է տալիս առավել հստակորեն որոշել ուռուցքի տեղակայումը, առավել մանրակրկիտ հետևել հիվանդության զարգացմանը, օպտիմալ ձևով ընտրել անհատական թերապիա և հետևել դրական փոփոխություններին:
Օրինակ՝ PET/CT օգնությամբ կարելի է վստահ լինել, թե ինչ արդյունավետություն է ունեցել քիմիոթերապիան և հաստատել հիվանդության կրկնվելը կամ դրա բացակայությունը:
PET/CT լայն կիրառություն է գտել աշխարհում միայն վերջին տարիներին: Ոլորտները, որտեղ այս մեթոդը լայնորեն կիրառվում է, չեն սահմանափակվում միայն ուռուցքաբանությամբ:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան աշխարհում առաջիններից էր, որ սկսեց կիրառել Պոզիտրոն-էմիսսիոնային / համակարգչային տոմոգրաֆիան նաև էպիլեպսիայի օջախներիի որոշման համար, նրանց ուսումնասիրություններում այն սկսեց որոշիչ դեր խաղալ նաև նյարդաբանական հիվանդությունների, ինչպես օրինակ Ալցհայմերի բուժման ժամանակ:
PET/CT առավելությունը կայանում է նրանում, որ միաժամանակ անց է կացվում երկու հետազոտություն: Այդպիսով հիվանդները կարող են կրճատել բուժման ծախսերը, ինչպես նաև ստանալ առավելագույն ճշգրիտ արդյունք: