30 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:10 28.10.2014 | Պլանային գազանջատում Բաշինջաղյան փողոցում

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

20:50 28.10.2014 | Սոցիալական պայմանները չեն ընկճել տիկին Գոհարի աննկուն ոգին (տեսանյութ)

Սոցիալ-տնտեսական ծանր կեցությունը Գյումրիում սրվում է հատկապես ձմռան նախաշեմին: Համատարած գործազրկության և աղքատության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում շատ ընտանիքներ են կանգնում խնդիրների առաջ:

20:32 28.10.2014 | Հանդիպեցին «Ժառանգության» եւ ԱՄՆ պետքարտուղարության ու դեսպանատան ներկայացուցիչները

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Հայաստանում կարճատեւ այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարության հետազոտությունների գրասենյակի Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի գծով արտաքին հարցերի վերլուծաբան Լաուրա Ջ. Համոնդի եւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանի հետ:

20:18 28.10.2014 | Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնելու է Հորդանան

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:

20:10 28.10.2014 | Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի

Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու դիմաց «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:

19:30 28.10.2014 | Ջեռուցման խնդիրը դարձել է գյումրեցու մտահոգության պատճառ (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմանը զուգահեռ առաջ են եկել մի շարք խնդիրներ: Եթե սեփական տներում և բնակելի շենքերում ընդհանուր առմամբ ջեռուցման հարցը կարելի է լուծված համարել, ապա պատկերը բոլորովին այլ է տնակներում:

19:10 28.10.2014 | Քանաքեռում կատարված սպանության մանրամասները. ականատեսը տաքսու վարորդ էր (տեսանյութ)

Քանաքեռում կատարված սպանության մանրամասները. ականատեսը տաքսու վարորդ էր:

19:01 28.10.2014 | «Ադրբեջանը հոխորտում էր, որ ռազմական ձևով հարցը լուծելու է, բայց հիմա խելոք նստել է բանակցությունների սեղանի շուրջ». Լևոն Շիրինյան

«Դրանք երկու-երեք տարի անընդմեջ հոխորտում էին, որ ռազմական ձևով հարցը լուծելու են: Հետո այդ հռետորաբանությունը հուլիսի վերջից վերածվեց ռազմական գործողությունների, սահմանային գոտին ամբողջովին վերածվեց ռազմաճակատի: Բայց հայկական բանակն այնպիսի գործողությոններ ձեռնարկեց, որ ժողովուրդն անգամ տագնապ չզգաց այն դեպքում, երբ շատ դաժան կռիվներ էին: Հայկական զինուժը նրանց իրենց տեղը դրեց: Հետո էլ այդ հոխորտանքը թողեցին, վազեցին Սոչի: Ես վստահ եմ, որ եթե մենք ռազմական գործողություններում հաջողություններ չունենայինք, Ալիևը Սոչի չէր գնալու, սկսելու էր պայմաններ թելադրել:

18:29 28.10.2014 | Հայոց լեզվի օլիմպիական նոր շարժում

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է Համագործակցության հուշագիր` ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի և «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանի: Հուշագրի համաձայն` կողմերը պարտավորվում են համագործակցել Հայաստանում «Այբ» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կենգուրու», «Ռուսական արջուկ», «Մեղու» մրցույթների և «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի» անցկացման գործում։

18:10 28.10.2014 | Հայաստանում հոկտեմբերին 275 վթար է եղել. Զոհվել է 29 մարդ

2014 թ. հոկտեմբերի 1-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 275 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 29 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 362 քաղաքացի:

17:50 28.10.2014 | Տեղումներն առանձին վայրերում կպահպանվեն, բայց օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա

Հոկտեմբերի 28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

17:47 28.10.2014 | ԼՂՀ գլխավոր դատախազը հրաժարական է տվել

Հոկտեմբերի 28-ին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Նախագահ Բակո Սահակյանին:

17:39 28.10.2014 | Գողության փորձ՝ բանկոմատից (լուսանկար)

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։

17:36 28.10.2014 | Միհրան Պողոսյան. Գրեթե բոլոր մարզերի Հարկադիր կատարման ծառայության բաժիններն ու բաժանմունքները նորոգված ու վերազինված են

«Այսօր կարող ենք արձանագրել, որ գրեթե բոլոր մարզերի Հարկադիր կատարման ծառայության բաժիններն ու բաժանմունքները նորոգված ու վերազինված են. սա տարիների աշխատանք է, որն արդեն ավարտին է մոտենում: Տարածքային բաժանմունքների ստեղծման նպատակը քաղաքացիների համար Ծառայությունն էլ ավելի հասանելի դարձնելն է, որպեսզի նրանք ստիպված չլինեն խնդիրները լուծելու նպատակով հասնել մարզկենտրոն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

17:29 28.10.2014 | Միջազգային փորձագետները գնահատում են Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումները. «Կոլումբոս» ծրագրի երրորդ փուլն ավարտված է

ՀՄԿ փորձագետ Ջոնաթան Ֆելոուսը փաստել է. «Տպավորված ենք առաջընթացով, որն արձանագրել է ՀՀ մաքսային համակարգը արդիականացմանն ուղղված բարեփոխումների արդյունքում»: Երեք փուլից բաղկացած «Կոլումբոս» ծրագիրը ՀՄԿ-ն իրագործում է 2006 թվականից, որի նպատակն է աջակցել ՀՄԿ անդամ-պետություններին Համաշխարհային առևտրի անվտանգության և պարզեցման չափանիշների ներդրման հարցում: ՀՄԿ 174 անդամ պետություններից 100-ից ավելի երկրների մաքսային ծառայություններ այս ծրագրի շահառուներ են: Ի դեպ Հայաստանն առաջիններից էր, որը դարձել է ծրագրի շահառու և մեկն այն յոթ երկրներից, որտեղ ծրագրի երեք փուլերն էլ իրականացվել են:

17:26 28.10.2014 | Հավելավճար՝ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:

17:23 28.10.2014 | Պլանային ջրանջատում Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2, 4 փողոցների և Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը:

17:22 28.10.2014 | Հայտնի են պետական ծառայողներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորում իրականացնող բանկերի տվյալները

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ փոփոխություն կատարվեց սույն թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունները և կարգը:

17:08 28.10.2014 | Լիահույս ենք, որ քրեական գործերով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ գլխավոր դատախազության՝ հոկտեմբերի 27-ին տարածած մամուլի հաղորդագրությունը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում, ինչի կապակցությամբ բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են՝ մեկնաբանություններ և պարզաբանումներ ստանալու ակնկալիքով։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և կարևորելով ՀՀ քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ պարզաբանում ենք, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են առանձին դատավարական ժամկետների բացթողման (անձի ձերբակալման մասին դատախազին մի քանի ժամ […]

16:50 28.10.2014 | Գիշերային ակումբ, ծեծկռտուք, դանակահարություն. 3 տարի անց (տեսանյութ)

Գիշերային ակումբ, ծեծկռտուք, դանակահարություն. 3 տարի անց:

16:10 28.10.2014 | Վերացվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի արտադրամասում արտադրվող «Լոռի» պանրի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ կասեցվել էր «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ «ԱՄՄ» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Լոռի» պանրի արտադրատեսակի համապատասխան խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել, «Լոռի» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

15:50 28.10.2014 | Ննջասենյակից կատարված ոսկեղենի գողության վերաբերյալ տանտիրուհին ոստիկանություն չէր դիմել. ոստիկանները հայտնաբերեցին գողին

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օրերս Վանաձոր քաղաքի Վարդանանց հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գագիկ Մ.-ին:

15:00 28.10.2014 | Այնքան էր խանդում, որ ամենուր հետևում էր. կնոջը սպանած ամուսնու հարևաններ. NEWS.am

«Շատ էր խանդում, բայց կինը խելոք, սուսուփուս կին էր, ընտանիքին նվիրված: Ջահել ժամանակ էլ ամուսինը միշտ շատ է խանդել: Ուր գնում էր, անգամ եթե խանութ էր գնում, հետեւում էր, հեռվից հետը քայլում էր: Այս վերջին տարիներին էլ հոգեկան շեղումներ ուներ, ուզում էր բաժանվեր կնոջից: Ամբողջ օրը բակում ինքն իրեն խոսելով ման էր գալիս»:

14:48 28.10.2014 | «Ավելի վատ ծագումով» գլխավոր խորհրդականը

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի» նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը:

14:45 28.10.2014 | Քաղաքացի Ալեք Ենիգոմշյանին վտանգի մեջ թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Չնայած այն հանգամանքին, որ վերջինս մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանության ծառայողները նույն ավտոմեքենայով վարորդի հետ մեկնել են` Ալեք Ենիգոմշյանին թողնելով փողոցի բանուկ հատվածում` վտանգի մեջ:

14:30 28.10.2014 | Գիշերը համակարգիչների խանութ մտած և գողություն կատարած տղամարդուն ձերբակալեցին

Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը պատուհանը բացելով՝ մտել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գործող խանութ և գողացել դյուրակիր 5 համակարգիչ` պատճառելով 1.240.000 դրամի վնաս:

14:10 28.10.2014 | Բակո Սահակյանը Կովսականում մասնակցել է մանկապարտեզի բացմանը

Նախագահը ներկա է գտնվել Կովսական քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը նշել է, որ նախադպրոցական կրթության ոլորտը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրա շարունակական զարգացման համար:

14:01 28.10.2014 | Ոստիկանության մայորը տեսանյութեր է պատվիրել հյուրանոցի մոտ կանգնած մարմնավաճառների մասին և հյուրանոցի վարձակալից գումար շորթել

Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղ.-ի ցուցումով Հովհաննես Ե.-ն և իրենց ընկեր Արթուր Մ.-ն նույն ամսին տարբեր սրճարաններում հանդիպումներ են ունեցել հյուրանոցային համալիրի վարձակալի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով գումար` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ:

13:31 28.10.2014 | Բուժում Գերմանիայում. Արյան քաղցկեղը բուժվում է առանց քիմիոթերապիայի

«Ընդհանուր առմամբ նոր թերապիայի ժամանակ փոքր-ինչ շատ են կողմնակի ազդեցությունները, որոնց դեպքում, սակայն, հազվադեպ է կյանքին վտանգ սպառնում»:

13:30 28.10.2014 | Դիզվառելիքի գողին հայտնաբերեցին

Օրերս ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը անհայտ անձը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Պարտիզակ գյուղի խաչմերուկում կայանված «Հունդայի» էքսկավատորից գողացել է դիզվառելիք:

  • Page 1283 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1278
  • 1279
  • 1280
  • 1281
  • 1282
  • 1283
  • 1284
  • 1285
  • 1286
  • 1287
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը