Հոկտեմբերի 27-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Անդրանիկի փողոցի 13 շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզվել է, որ սպանվել է տանտիրուհին:
ԱՄՆ-ում գտնվող երգչուհի Սիրուշոն մայրանալուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել US Armenia հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է իր երաժշտական գործունեության, անձնական կյանքի, առաջիկա համերգի եւ այլնի մասին։
Հոկտեմբերի 27-ին Կովսական քաղաքում կայացել է հիվանդանոցի եւ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել հանրապետության նախագահը եւ պաշտոնատար այլ անձիք:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 11.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում՝ նախկին Կիսահաղորդիչների գործարանի մոտակայքում, հայտնաբերվել է զենք, զինամթերք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 09.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում գիշերն արջը վնասել է 4 փեթակ:
Առաջնայինն, ըստ Նարեկ Կարապետյանի, այն է, որ երիտասարդների համար ստեղծվում է համապատասխան հարթակ՝ ինքնադրսևորվելու, հաստատվելու, հանդիսատեսին ներկայանալու համար, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում փոխադարձ շփումների, փորձի փոխանակության ու նաև երիտասարդներին հուզող տարաբնույթ հարցեր միասին քննարկելու: Մյուս կողմից, հաշվի առնելով, որ մեր իրականության մեջ առկա են օտարածին երևույթների ներխուժման վտանգավոր միտումներ, կազմակերպիչները նպատակ ունեն նման միջոցառումների միջոցով մեր երիտասարդությանը, նաև հասարակության լայն շերտերին հնարավորություններ ընձեռել առավել սերտորեն առնչվել մեր ազգային արժեքներին, ազգային մշակույթին, նշեց Նարեկ Կարապետյանը:
Առաջին նախագահի՝ երկու հանրահավաքներում հնչեցրած կրքոտ քննադատությունը «ջղաձգվածների» եւ «մարգինալների» հասցեին շատերին վիրավորել է: Բայց եթե մի կողմ թողնենք կիրքը (որը, պետք է ասել, առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին հատուկ չէր) եւ ընդունենք այդ պնդումները՝ որպես սառը գիտական արձանագրում, ապա դրանց մեջ ոչ մի նեղվելու բան չկա: Որտե՞ղ եք դուք տեսել, որ երկրի քաղաքական օրակարգը ձեւակերպեն հազարավոր կամ, առավել եւս, միլիոնավոր մարդիկ՝ «ժողովուրդը»: Աստված մի արասցե, եթե այդպես լինի:
«Չմոռանանք, որ նույն գործն ենք անում մեր երկրում, ուղղակի անում ենք դա տարբեր հարթություններում, ինչը, ուզում եմ հավատալ, չի խոչընդոտի մեր արդյունավետ աշխատանքներին: Եվ այդ հեռանկարին ես լավատեսորեն եմ նայում»,- ասաց նա:
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքով սահմանվել է տրանսպորտային միջոցների մեջ (վրա) հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու հնարավորություն:
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության Լոռու ՄՎ Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայրի (ՁՊՎ) ձերբակալվածներից մեկից ահազանգ է ստացվել, որ իրեն ոստիկանները ծեծել են և ներկայիս պահին գտնվում է ՁՊՎ-ում և ոչ մի պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, ավելին` հանդիսանում է հոգեկան հիվանդ:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսվարողների դժգոհությունն առաջացրած, շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
Հոկտեմբերի 28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզերում մառախուղ է:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 04.15-ին տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուխ ավոճանապարհի 2-րդ կմ-ում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը և հրդեհվել:
Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարելի է զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Նա կարծսւմ է, որ արհեստական ինտելեկտը մարդկության համար ավելի վտանգավոր կարող է լինել, քան ատոմային զենքը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ կենցաղային հարցերի շուրջ ամուսիններ Մ.Պողոսյանի եւ Ա.Մնացականյանի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս ծալովի դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Մելանյա Պողոսյանի մարմնի տարբեր մասերին` զրկելով նրան կյանքից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ճանապարահելիս ֆրանսիացի լրագրողներից մեկը հարցրել է` արդոք հանդիպման ընթացքում անդրադարձ եղել է Ադրբեջանի քաղբանտարկյալների` մասնավորապես Լեյլա Յունուսի հետ կատարվածին, որին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դրական պատասխան է տվել, իսկ Իլհամ Ալիևը ժպտացել է ու հեռացել:
Բախվել են «Մերսեդես» մակնիշի 80 QQ 404, «Շկոդա» մակնիշի 16 OS 084, «Տոյոտա» մակնիշի 34 ՕՕ 300, «Մերսեդես» մակնիշի 10 LS 988 , «Տոյոտա» մակնիշի 34 TQ 750, «Միցուբիշի» մակնիշի 32 OU 279 պետհամարանիշերով ավտոմեքենաները և «ԳԱԶ – 53» մակնիշի 05 ՏՏ 661 պետհամարանիշով բենզատարը, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է:
Փախուստի դիմած կողոպտչին բռնելիս ոստիկաններին օգնեցին նաև դպրոցականները:
Վնասազերծում. հանցագործը զինված էր և խիստ վտանգավոր:
Մեծ ու փոքր Այրումներում միասին 126 դպրոցահասակ երեխա կա: Թիվն այնքան էլ փոքր չէ, մանավանդ, եթե համեմատում ենք տարածաշրջանի այլ գյուղերի երեխաների թվի հետ:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհին անասնագոմ է այրվում, և ներսում մարդ կա:
85 հազար դրամ է պահանջվում յամեր մտցնելու համար, սակայն չենք կարողանում ճարել էդ փողը: Շիրակի մարզպետարանից ամեն անգամ փորձում են մեզ օգնել այս հարցով, սակայն, երբ նրանք մեր ներկայությամբ մայրաքաղաք են զանգահարում, ամեն անգամ Երևանից շեշտում են, որ պետպատվերի տակ այդ հետազոտությունը չկա, պիտի հերթագրվեք ու սպասեք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության 7 և ապօրինի ծառահատման 1 դեպք:
Նախագահների եռակողմ հանդիպումից հետո Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից` ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, պաշտոնական ընթրիք կտրվի։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով արդեն ձերբակալվել է նույն հասցեի բնակիչ, 69-ամյա Ազատ Մնացականյանը, ով խոստովանել է, որ տանը ծագած կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և կնոջ միջև, որի ժամանակ գաղտնի փականով դանակով ինքը հարվածներ է հասցրել կնոջը:
«Ցուցաբերել ենք առաջին օգնություն: Ներարկել ենք հակաբոտուլիզմային շիճուկ, կատարել ենք ստամոքսի լվացում: Հիվանդը գիտակցության է եկել, իսկ վիճակը գնահատվում է կայուն ծանր»:
Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ միայն 2015թ փետրվար-մարտ ամիսներին վերջնական տեսակետ ներկայացնելու՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը խիստ անբնական է, քանզի հենց նա է հիշյալ գործընթացի նախաձեռնողը: Ավելին՝ մինչ 2015 թ փետրվար-մարտ ամիս ժամանակահատվածն այլ կերպ, քան «խարդավանքների թայմ-աութ» դժվար է անվանել, որի ընթացքում իշխանությունները փորձելու են տարրալուծել-կասեցնել սահմանադրական փոփոխություններին հնարավոր ընդդիմադիր լայն կոնսոլիդացիան:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Բալահովիտ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Ելենա Քուշկյանին: