Միգուցե խնդիրն այն է, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, հասկանալի պատճառներով, չեն կարողանում հավաքներ, բողոքի ակցիաներ կազմակերպել, ինչն էլ զրկում է համապատասխան պաշտոնատար անձանց, դա օգտագործելով, սեփական փիառն անելու հնարավորությունից: Սա անընդունելի վերաբերմունք է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց, նրանց իրավունքների նկատմամբ:
Հաղորդման առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, միջոցներ են ձեռնարկվել՝ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն նրան հայտնաբերել չի հաջողվել:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ստորագրել է ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։
«Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ծխելու դեմ պայքարի անվանակարգով իրականացնում է «Ծանոթացիր ծխախոտի վնասներին» հակածխախոտային սոցիալական ծրագիրը, որի շրջանակում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 17 և 15 շենքերի միջնամասում («Մալիբու» սրճարանի դիմային տարածք) տեղադրված են 2 մետր բարձրությամբ ծխախոտ-ստենդներ, որոնց վրա գրված են այն հիվանդությունները, որոնք առաջանում են ծխելու ընթացքում:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ վերացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը:
Նոյեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. բյուջետային գործընթացի եւ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
Լրատվությամբ տարածված լուրերով Լևոն Իգիթյանը փաստորեն Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մի սրահը, որտեղ երեխաների համար քանդակի խմբակ է գործում, ուզում է դարձնել կահույքի արտադրության արհեստանոց: Նոյեմբերի 14-ին աշխատանքից ազատել է խմբակի ղեկավարին, ով շատ նվիրված է երևում իր գործին և նրա ազատւմը շատ մեծ վրդովմունք է առաջացրել երեխաների և ծնողների շրջանում: Լուրերում անընդհատ հնչում են Լևոն Իգիթյանի բառերն այն մասին, որ ինքն միանձնյա է որոշում բոլոր հարցերը:
Նոյեմբերի 18-19-ը ՀՀ ԱԻ նախարարությունում և Արմավիրի մարզում անցկացվելու է «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում արձագանքման կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:
Նոյեմբերի 17 ին, աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց Եվրոպական Հանձնաժողովի կրթության հարցերով նորանշանակ հանձնակատար Տիբոր Նավրաչիչին:
Ուսանողությանը նվիրված համերգը անցավ աննախադեպ լավ։ Շնորհակալություն մեր ընկերներին, ուսանողներին, երիտասարդներին, ովքեր լիաթոք ուրախացան՝ օրն իրապես տոն դարձնելով։ Երբևէ մարզահամերգային համալիրն այդքան թվով մարդ չէր ընդունել։
Ժամը 06:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 41-ամյա Երվանդ Մեսրոպյանը Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում իր վարած Chevrolet մակնիշի 34 DT 085 համարանիշի ավտոմեքենայով բախվել է թիվ 150 էլեկտրական սյանն ու տվյալ հատվածով անցնող գազախողովակի երկաթե հենասյանը:
Նոյեմբերի 17-ին, ժամը 08.50-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն կատարելու նպատակով այցելել են 1987 թ. ծնված Դավիթ Հ.-ի տուն:
Արդարադատության նախարարությունը դեռ չի որոշել՝ ինչպես վարվել Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ փաստաթղթերի հետ:
Զարգացած երկրներում աղբ-մարդ շփումը նվազագույնի է հասցված, իսկ մեզ մոտ աղբահանությունը նույն մակարդակի վրա է, ինչ 30-40 տարի առաջ էր:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Նոյեմբերի 18-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստավել, որ Գյումրի քաղաքի շուկայում` Լաչինի միջանցք կոչվող հատվածում, այրվում է մթերային խանութ:
«Այստեղ որ անցա աշխատանքի, սկզբից ինձ վճարեց օրական 2 հազար դրամ, հետո իմացա, որ մյուս խոհարարին նիստերի օրերին վճարում էր 10 հազար: Ես բողոքեցի, ու նա ինձ հետո վճարեց 3 հազար, վերջին օրերին էլ՝ 4 հազար դրամ»:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Ռուսաստանը դեմ է հայաստանյան սահմանադրական բարեփոխումներով երկրի կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելու գործընթացին:
Չնայած Երևանում «Քարֆուր» հիպերմարկետի բացումը հայտարարված է 2015թ. հունվարին, ֆրանսիական ընկերությունը «Երևան մոլում» իրեն հատկացված տարածքում մի քանի օր է առևտուր է կազմակերպում։ «Քարֆուրը» մոտ 40 քմ տարածքում տոնածառեր և ամանորյա խաղալիքներ է վաճառքի հանել։
««Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է նոյեմբերի 23-ին Փարիզ մեկնել առանց կին պատգամավորների ուղեկցության: Շաբաթ օրը գրել էինք, որ Փարիզ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմը դեռևս հստակեցվում է:
Դեպի Եվրատլանտյան կառույցներ ձգտումը վրացի ժողովրդի ընտրությունն է, եւ Վրաստանը ջանք չի խնայում այդ նպատակին հասնելու համար:
Ես վստահ եմ, որ ուղղաթիռը ոչնչացնելու գործողությունը նախապես էր պլանավորվել: Դա ապացուցվում է նաեւ նրանով, որ նախապես պատրաստ էին նաեւ տեսախցիկները, որոնք նկարել են ուղղաթիռի խոցումը: Դա տեղի է ունեցել կեսօրից հետո, երբ արեւը ընկնում է այն մարդկանց աչքերին, որոնք գտնվում են ադրբեջանական դիրքերում, բայց դա այդ կադրերում տեսանելի չէ:
«Ես մի դժոխքի մեջ էի հայտնվել,-«Մեդիալաբին» պատմում է Կարինեն,-որոշ ժամանակ համակերպվելով իրավիճակի հետ ուզում էի բժշկի գնալ, եւ պայքարել իմ կյանք մտած ՄԻԱՎ վարակի դեմ, երբ ամուսինս շատ բռի ու կոպիտ ձեւով հայտարարեց, որ ես ոչ տնից դուրս գալու իրավունք ունեմ, ոչ էլ «ինչ որ բուժում ստանալու»:
Նոյեմբերի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի 122-րդ կմ-ում` Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարության կապակցությամբ, բացի բուն ռազմական գործողություններից, նշենք, որ վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում:
Նոյեմբերի 17-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում՝ «Գանձակ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:
Ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:
Այս տարի Ճոճկանում շուրջ 100 հեկտար արևածաղկի ցանք է կատարվել: Հարյուր հեկտարից գյուղացիներն ընդհանուր առմամբ շուրջ 20 տոննա արևածաղիկ են ստացել:
Վստահ եմ, որ տասնյակ տարիների գործունեությամբ ինստիտուտը եղել է մշակութային կամուրջ տարբեր ազգերի ու երկրների միջև՝ նպաստելով ժողովուրդների հոգևոր մերձեցմանը և փոխադարձ ճանաչմանը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության 11 դեպքից՝ 10-ը: