
Ավտովթար՝ Երևանում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 41-ամյա Երվանդ Մեսրոպյանը Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում իր վարած Chevrolet մակնիշի 34 DT 085 համարանիշի ավտոմեքենայով բախվել է թիվ 150 էլեկտրական սյանն ու տվյալ հատվածով անցնող գազախողովակի երկաթե հենասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ե. Մեսրոպյանն ու նրա ուղևորուհիներ՝ 16-ամյա Մարիամ Մեսրոպյանն ու 42-ամյա Նաիրա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մանրամասներն՝ այստեղ