Կարեն Ավագյանը՝ Համալիրի հրդեհի մասին
Պատգամավոր Կարեն Ավագյանը Facebook-ի իր էջում գրել է .«Ուսանողությանը նվիրված համերգը անցավ աննախադեպ լավ։ Շնորհակալություն մեր ընկերներին, ուսանողներին, երիտասարդներին, ովքեր լիաթոք ուրախացան՝ օրն իրապես տոն դարձնելով։ Երբևէ մարզահամերգային համալիրն այդքան թվով մարդ չէր ընդունել։
Ինչ-որ մարդիկ անհասկանալի հանգամանքներ են կապում համերգի հետ։ Տարածված լուրերը ոչ մի առնչություն չունեն ոչ համերգի ընթացքի, ոչ էլ կազմակերպիչների հետ։
Այդ ստահոդ լուրերի հեղինակները հավանաբար այն մարդիկ են, ովքեր իրոք պաժառ են ընկել մեր հաջողությունից ու միջոցառման ազդեցիկ և ներկայացուցչական լինելուց։ Ընդ որում, միայն ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միջոցառմանը երիտասարդների թիվը մոտավորապես այնքան էր, որքան իրենց, այսպես կոչված, աշխարհացունց հանրահավաքներում։ Իսկ եթե համերգին հուր կար, ապա միայն մեր սրտերում ու հոգիներում»,- գրել է նա։