Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին այցելել է Մարտունու շրջան՝ տեղում ծխախոտագործության զարգացման և արտեզյան հորերի ցանցի ընդլայնման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով:
Գյումրիում նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ երեխային վաճառելու, եւ Շիրակի մարզի մի բնակչի ՝ երեխային գնելու համար:
Վրաերթի ենթարկվածը, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով, տեղում մահացել է:
Նոյեմբերի 19-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել 1967 թ. ծնված Գարեգին Հ.-ն և հայտնել է, որ դիմակավորված 3 անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց պատկանող խանութի վրա, ատրճանակի նմանվող իրով սպառնացել վաճառողուհուն և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երկու կալանավոր հացադուլ են հայտարարել և բողոքում են իրենց քրեական գործից:
Նոյեմբերի 20-ին, ժամը 20.28-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված խնդիրները վեր հանելու, դրանց քննարկման արդյունքում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը պարզելու նպատակով։ Աշխատանքային խմբի հանձնարարվել է ուսումնասիրել և ամփոփել 2014 թվականի տասն ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված հարցերի շրջանակը, դրանց քննարկման արդյունքներում […]
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.52-ին, մարվել՝ 21.35-ին: Մասամբ այրվել է դաշնամուր և գրապահարան:
Լուսանկարիչ Գերման Ավագյանը լուսանկարելուց առաջ աշխատում է խորասուզվել մարդկային ճակատագրերի ու իրադրության մեջ այնքան, որքան թույլ է տալիս իրավիճակն ու իր ներքին զգայական համակարգը: Երկար զրուցում է մարդու հետ, ընկերանում, հարցեր տալիս և, ամենակարևորը, լսում է: Լսածն ու վերապրածը դառնում են շրջանակված մի ակնթարթ, որի հետևում միշտ պատմություն է: Ի վերջո, լուսանկարչի պրոֆեսիոնալիզմը հենց պատմություն […]
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 4 դեպքից՝ 3-ը:
Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Մարտունի հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 87 AU 888 և «ԿամԱԶ» մակնիշի 34 TU 132 պետհամարանիշերով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1988 թ. ծնված Մ. Ա.-ը տեղում մահացել է:
Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` «Բարգավաճ Հայաստանից», դուք տեղյակ եք, թե Հանրապետական կուսակցությունն ում կարծիքն է ընդունում` որպես պաշտոնական կարծիք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Լևոն Մ.-ն:
Գյումրու առաջին և երկրորդ գերեզմանատներում, սկսած 2008 թ-ից, նոր հողհատկացումներ այլևս չեն իրականացվում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերի համալրման գործընթացի, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման խնդիրներ, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը և առհասարակ զինվորական ծառայության կազմակերպման առանցքային դրույթներին, ինչպես նաև պաշտպանական ոլորտի օրենսդրական և իրավական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:
Այս տարի ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը միաձայն ընդունեց բանաձև, որով դատապարտեց Ադրբեջանի հակահայկական ծրագրերը և կոչ արեց ԱՄՆ կառավարությանը՝ ստիպել պաշտոնական Բաքվին` պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Սա եղավ նման բովանդակությամբ առաջին բանաձևն ԱՄՆ-ում, որ վավերացվում է պետական կառույցի կողմից: 2013 թվականին մեկ այլ բանաձևով Լուիզիանայի Սենատը ճանաչեց ԼՂՀ անկախությունը՝ դառնալով ԱՄՆ չորրորդ նահանգը, որ ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Լոբբիստական այս հսկա աշխատանքի հետևում կանգնած է Լուիզիանայում բնակվող մեր հայրենակից Վազգեն Գալտակչյանը (Vasken Kaltakdjian), որ նահանգի ճանաչված դեմքերից է և մեծ վստահություն է վայելում սենատոր Էդուարդ Մյուրելի և նահանգի այլ պաշտոնյաների կողմից:
Նոյեմբերի 20-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ-ի տարածքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Կարեն Խ.-ին:
Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ 2005թ-ին պետության կարիքների համար վերցվել է Բուզանդի 25 հասցեում գտնվող 57ք.մ. մակերեսով բնակարանը: Սեփականատերեր Լ.Ղասաբյանին, Գ. Ղասաբյանին, Ա. Ղասաբյանին և Լ. Գրիգորյանին որպես փոխհատուցում առաջարկվել է 23,640 ԱՄՆ դոլար (գույքի գնահատված արժեքը) և ևս 14,827 ԱՄՆ դոլար, որպես խրախուսում, եթե նրանք պայմանագիրը ստորագրվի 5 օրվա ընթացքում (ընդհանուր առմամբ 38,467 ԱՄՆ դոլար):
«Շիրակ կենտրոնի» ամենամյա՝ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը, աննախադեպ արձագանք է գտել:
Նոյեմբերի 18-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռուբեն Ս.-ին:
«Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են 300.000 եվրո գումար, սակայն Եվրոդատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 44.000 եվրո փոխհատուցում:
1984 թ. ծնված Ռաֆիկ Ս.-ն հաղորդում է տվել, որ նշված ժամանակահատվածում գողացել են իր «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի 4 անիվները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 21-ին ժամը 9.00-ից մինչև նոյեմբերի 22-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ պլանային աշխատանքների հետ կապված նոյեմբերի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փողոցի՝ մասնակի և թիվ 117 դպրոցի, Ծարավաղբյուր փողոցի՝ մասնակի և թիվ 25 դպրոցի, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ նրբանցքներով, Թբիլիսյան խճուղու թիվ 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի, «Շամպայն գինիների» գործարանի, «Բիոֆուդ» ՍՊԸ-ի, Թբիլիսյան խճուղու գազալցակայանի եւ «Կոկա Կոլա» գործարանի ջրամատակարարումը:
2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով: «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 300.000 եվրո գումար: Եվրոդատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 52.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ:
Հիփոթեքային վարկ երիտասարդ ընտանիքների համար. ՀՀ կառավարության ծրագիրը նորություն չէ մեր իրականութան մեջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում խիտ մառախուղ է:
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնից Թումանյանի բաժին նյութեր են ստացվել նոյեմբերի 16-ին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Վոլոդյա Գ.-ի, Դավիթ Բ.-ի, Վահե Պ.-ի, Արթուր Շ.-ի և Գարիկ Ք.-ի կողմից «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքում վաճառելու նպատակով, Ալավերդի քաղաքից պղնձի ջարդոն տեղափոխելու վերաբերյալ:
«Ո՛չ հաջողությունը, ո՛չ էլ հաղթանակը առանց չարչարանքի չեն տրվում: Այդ հաղթանակին հասնելու ճանապահին յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մասնաբաժինը պետք է ունենա: Կողքից դիտելով, թե Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ կանեն, սխալ մոտեցում է: Սա վերաբերում է նաև արտախորհրդարանական ուժերին», – ընդունելով Հայաստանի Սոցիալիստական կուսակցության անդամներին՝ նշեց Գագիկ Ծառուկյանը:
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 1969 թ. ծնված Կարեն Մ.-ն նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Տարոն 2 ՔՇՀ, 3 82 շենքի հարևանությամբ գտնվող, 1946 թ. ծնված Սերոժ Ն.-ին պատկանող տնակից գողացել է վերջինիս բջջային հեռախոսը: