02 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:50 25.11.2014 | Ճանապարհների խնդիրը՝ օդից կախված (տեսանյութ)

Կաճաճկուտում առաջնային լուծում պահանջող խնդիրներից թերևս ամենահրատապը ճանապարհների հարցն է:

17:44 25.11.2014 | Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Մասնավորապես, մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների, կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, մարզային համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:

17:15 25.11.2014 | Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

17:10 25.11.2014 | Հայտնաբերվել և տեղափոխվել է ՁՊՎ

Նոյեմբերի 22-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 67-ամյա մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, դիմակավորված երկու քաղաքացի, տնակի դուռը կոտրելով, մտել են ներս, դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել իրեն` պահանջելով դրամ և ոսկի, որից հետո պարանով կապել, գցել են մահճակալին և տնակից հափշտակել 3 բջջային հեռախոս, «Նոութբուք» և գումար:

16:51 25.11.2014 | Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ. Նախաքննությունն ավարտվել է

Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

16:50 25.11.2014 | Ներկայացվել է 9 ամիսների արտակարգ պատահարների վիճակագրությունը

Փրկարարների շնորհիվ այս տարի փրկվել է 133 մարդու կյանք: Պատահարների գերակշիռ մասը տեղի է ունեցել մայրաքաղաքում: Տարին աննախադեպ էր ուժեղ քամիների քանակով ու պատճառած վնասով: ԱԻՆ «911» ծառայությունը ծանրաբեռնված աշխատել է` օրական պատասխանելով 2-6 հազար զանգի:

16:28 25.11.2014 | Հայաստանցի արվեստագետը Վրաստանում ներկայացրել է «Բողոք կարած բերանով» գործը. epress.am

«Քութաիսսկի՝ արվեստը փակ տարածքում» ցուցահանդեսը նոյեմբերի առաջին կեսին անցկացվել է Քութաիսի քաղաքի նախկին բանտի տարածքում։ Բանտը չի գործում 2005 թվականից. տեղացիներն այն անվանում են ռուսերեն «Քութաիսսկի» բառով։ Գարիկ Ենգիբարյանը նախկին բանտի պատուհաններին տեղադրել է վերջին տարիներին տարբեր երկրներում բերանը կարելու միջոցով իրենց բողոքն արտահայտած մարդկանց լուսանկարները։

16:24 25.11.2014 | Վերա Բրեժնևան Հայաստանում է (լուսանկարներ)

«Ուրախ եմ Երևան այցի համար, այժմ արդեն՝ նոր դերում: Ես հնարավորություն ունեցա հանդիպելու կանանց, որոնք բախվել են ՄԻԱՎ-ի խնդրին:Նրանք զարմանալի, ուժեղ և գեղեցիկ կանայք են: Ցանկությունս մեծ է, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել նրանց, որ նրանք չվախենան օգնություն հայցել: Եվ որ օգնությունը լինի ժամանակին ու որակյալ: ՄԻԱՎ-ը չպիտի խոչընդոտի նրանց լիարժեք և երջանիկ կյանքին Հայաստանում»,- ընդգծեց Բրեժնևան: Նա կանանց կոչ արեց պարբերաբար ՄԻԱՎ-ի թեստավորում անցնել և իրենց զուգընկերներին ևս խրախուսել անելու նույնը:

16:21 25.11.2014 | Բժշկական ապօրինի գործողությունների պատճառով տուժած Հ. Կաթրջյանը չի կարողանում վերականգնել իր իրավունքները

2014 թ. իր իրավունքների պաշտպանության խնդրով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Հովհաննես Կաթրջյանը: Վերջինս արդեն մի քանի տարի պայքարում է իր խախտված իրավունքների վերականգման և կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հ. Կաթրջյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, նա 1985 թ. սկսած ապրում է սրտի խթանիչ սարքով: 2004 թ. և 2008 թ. Հ. Կաթրջյանը վիրահատվել է «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական» կենտրոնում, որի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանն առաջին անգամ տեղադրել է մեկ անգամ օգտագործված, այսինքն՝ ԱՄՆ-ում մահացած անձի սրտի սարք, իսկ երկրորդ դեպքում, չնայած այն հանգամանքին, որ վճարվել էր 10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետով սարքի դիմաց, սակայն տեղադրվել է 6 տարի գործողության ժամկետով սարք:

16:15 25.11.2014 | Մենք ամեն տարի ունենում ենք զոհեր՝ թշնամու կողմից արձակված գնդակներից. Չինարի համայնքի ղեկավար

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» և «Սահմանամերձ համայնքներում իրականցվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ Կառավարության ներկայացրած օրինագծերի վերաբերյալ այսօր իրենց դիրքորոշումն արտահայտեցին սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը և Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը: Նրանք նշեցին, որ օրինագծի մշակման գործընթացին իրենք չեն մասնակցել, և մինչ օրս չեն ստացել նաև ԱԺ կողմից ընդունված օրինագծի փաթեթը: Մովսես համայնքի ղեկավարն ասաց. «Մենք օրենքին ծանոթ ենք միայն լրատվամիջոցների կողմից ԱԺ նիստերի լուսաբանումից»:

16:10 25.11.2014 | Պատահար՝ թիվ 73 երթուղու միկրոավտոբուսի սրահում

Նոյեմբերի 24-ին, ժամը 11.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ուսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 52-ամյա քաղաքացուհի:

16:05 25.11.2014 | ՀՔԾ-ն կարճել է «Ա1+»-ի լրագրողի դեպքով հարուցված քր. գործը. «Ա1+»

Հատուկ քննչական ծառայությունը որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչնդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։

15:55 25.11.2014 | Հաղթանակս նվիրում եմ Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին. Սամբոյի նորընծա աշխարհի չեմպիոն

Այսօր վաղ առավոտյան վերադարձել են Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները:

15:35 25.11.2014 | Ցավոք, այս անգամ էլ միջազգային կառույցներին դիմելը դրական արդյունք չտվեց. ԼՂՀ Օմբուդսմեն

Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերն օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում էր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլեւ ոտնահարում տարրական բարոյականության ու խղճի սկզբունքները, ինչն խիստ դատապարտման արժանի է ողջ քաղաքակիրթ հասարակության կողմից:

15:29 25.11.2014 | «Ինձ կյանք տվեք». պայքար պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ (տեսանյութ)

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհների շրջանակներում ծրագրեր են իրականացվում «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում։

15:09 25.11.2014 | ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրվա կապակցությամբ

Սեռական և գենդերային հիմքով բռնությունը գլոբալ և համակարգային անհավասարության ամենածայրահեղ դրսևորումն է, որին ենթարկվում են կանայք և աղջիկները: Այն չի ճանաչում աշխարհագրական, սոցիալ-տնտեսական կամ մշակութային սահմաններ: Ողջ աշխարհում երեք կնոջից մեկը իր կյանքի ինչ-որ պահին ենթարկվում է ֆիզիկիկական կամ սեռական բռնության` սկսած բռնաբարությունից և ընտանեկան բռնությունից, մինչև ոտնձգություններ աշխատավայրում և հետապնդում համացանցում:

14:42 25.11.2014 | «Եռաբլուրում» հուղարկավորում են հայ զինվորներին

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց դուրս բերվեցին նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, անձնակազմի անդամներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի աճյունները: Սգո թափորը ուղղվեց դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

14:33 25.11.2014 | «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պարզաբանումներն ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների փոխհատուցման վերաբերյալ

Հայաստանի կառավարությունն երկաթուղու մոտ ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների փոխհատուցման պարտականությունն իր վրա էր վերցրել 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի համաձայն:

14:26 25.11.2014 | Գողություն՝ բժշկական կենտրոնից. փնտրվում է լուսանկարում պատկերված անձը

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Վլադիմիր Ավագյանի անվան» բժշկական կենտրոնից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

14:21 25.11.2014 | Մահացած զինծառայողի գործով վկաները ենթարկվել են բռնության

ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում վկա Արմեն Բոզոյանը հայտարարել էր, որ ինքը և ևս երեք վկաներ 10 օրից ավել պահվել են ռազմական ոստիկանությունում, ենթարկվել են ծեծի, բռնության, և նրանց ստիպել են ցուցմունքները շարադրել քննիչի թելադրանքով:

14:08 25.11.2014 | Հիմնանորոգվել է Թեղուտ տանող ավտոճանապարհը

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2014 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին հիմնանորոգվել է Մ-6-Թեղուտ 3.7 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Այն սկսվում է միջպետական ավտոճանապարհի (Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) 72-րդ կմ-ից և շարունակվում մինչև Թեղուտ համայնքի սկիզբը:

14:07 25.11.2014 | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ պաշտոնական կայքէջից:

13:47 25.11.2014 | Խոցված ուղղաթիռի օդաչուներին անմիջականորեն 7 հոգանոց խումբ է դուրս բերել. Մանվել Գրիգորյանը նրանց այսօր պարգևատրեց. shamshyan.com

«Մեր ընկերները անմահացան, բայց նրանց մարմինները ձեր հերոսական քայլի արդյունքում վերադարձվեցին մեզ: Ավելին, հերթական անգամ ապացուցեցիք աշխարհին, որ Հայկական բանակը մարտունակ է եւ պատրաստ ցանկացած առաջադրանք դնելու եւ այն փայլուն կատարելու»:

13:44 25.11.2014 | Վիոլետա Գևորգյանը կրկին Հայաստանում է

Պատասխանելով հարցին, թե այդքան սիրելով թատրոնը՝ ինչո՞ւ, ի վերջո, չի վերադառնում Հայաստան՝ դերասանուհին պատասխանեց, որ իրեն պարզապես չեն կանչում այստեղից, իսկ այնտեղ թոշակ է ստանում և իր համար ապրում:

13:30 25.11.2014 | Գալուստ Սահակյան. «Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը նոյեմբերի 24-ին ընդունել է ԱԺ նախագահ
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը: Ֆրանսիայի Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

12:54 25.11.2014 | Յուրացում «Ղ-Տելեկոմ»-ում. Աշոտ Կույումջյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում ստացվեց, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունում կատարվել է յուրացում:

12:46 25.11.2014 | Երևանում և մարզերում լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:

12:42 25.11.2014 | «Ընդունելի չէ, որ երկու տուժած ժողովուրդներ իրար հանդէպ ոխ եւ ատելութիւն ունենան». Օսման Պայտէմիր

Մենք պէտք է դատապարտենք այս դէպքերը: Այս բոլորը մեր խճղին եւ սրտերուն մէջ են եւ այդ զգացումով է, որ մենք պէտք է ամէն առիթի դատապարտենք այդ դէպքերը: Այդ արիւնոտ դէպքերու վէրքերը սպիացնելու համար դատապարտումը եւ խօսքերը բաւարար չեն:

12:00 25.11.2014 | Արմեն Աշոտյանը հանդիպել է Ռումինիայի ազգային կրթության նախարարի հետ

Արմեն Աշոտյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռումինացի գործընկերոջն ընդունելության համար` անդրադառնալով կրթության և գիտության ոլորտում հայ-ռումինական համագործակցության խնդիրներին:

11:14 25.11.2014 | Նոր լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև. The NYT-ի անդրադարձը հայկական ուղղաթիռի խոցմանը

New York Times-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական Մի-24 ուղղաթիռի խոցմանը: Պարբերականը նշում է, որ Հայաստանը հայտարարել է, որ տեղի կունենա ուղղաթիռի խոցման արդյունքում սպանված երեք օդաչուների հուղարկավորության արարողությունը:

  • Page 1237 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1232
  • 1233
  • 1234
  • 1235
  • 1236
  • 1237
  • 1238
  • 1239
  • 1240
  • 1241
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը