Նոր լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև. The NYT-ի անդրադարձը հայկական ուղղաթիռի խոցմանը
New York Times-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական Մի-24 ուղղաթիռի խոցմանը: Պարբերականը նշում է, որ Հայաստանը հայտարարել է, որ տեղի կունենա ուղղաթիռի խոցման արդյունքում սպանված երեք օդաչուների հուղարկավորության արարողությունը:
Պարբերականը հայկական ուղղաթիռի խոցումն անվանել է երևույթ, որն ազդարարեց ավելի քան 25 տարի շարունակվող կոնֆլիկտի սրացում: New York Times-ի կարծիքով՝ միջադեպի հետ կապված գրեթե բոլոր հանգամանքները վիճարկվում են հակամարտող կողմերի կողմից: Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ ուղղաթիռը խոցվել է զորավարժությունների ընթացքում՝ երկու կողմերի շփման գծին շատ մոտ, իսկ Ադրբեջանը պնդում է, թե «ուղղաթիը հարձակվել է» ադրբեջանական դիրքերի վրա:
Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանի ղեկավարությունը հայտարել է այն մասին, որ ուղղաթիռի անձնակազմի 3 անդամների մարմինները դեպքի վայրց դուրս են բերվել, ինչը հայկական կողմն անվանել է հատուկ գործողություն, որի ընթացքում սպանվել է ադրբեջանցի երկու զինվոր: Ադրբեջանական կողմն, ըստ New York Times-ի հերքել է այս տեղեկությունները՝ պնելով, թե հատուկ գործողությունների ընթացքում ադրբեջանցի զինվորներ չեն մահացել:
New York Times-ը հիշեցրել է նաև, որ ամռանը հրադադարի խախտման արդյունքում 20-ից ավելի զինվոր է մահացել, ակտիվացել են նաև միջազգային միջնորդները, մասնավորապես հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
Պարբերականը նշել է նաև, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները հետմահու պարգևատրվելու են արիության մեդալով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տղաները հուղարկավորվելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: