Բաժիններ՝

Խոցված ուղղաթիռի օդաչուներին անմիջականորեն 7 հոգանոց խումբ է դուրս բերել. Մանվել Գրիգորյանը նրանց այսօր պարգևատրեց. shamshyan.com

Խոցված ուղղաթիռի օդաչուներին անմիջականորեն 7 հոգանոց խումբ է դուրս բերել. Մանվել Գրիգորյանը նրանց այսօր պարգևատրեց
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԵԿՄ 20-ամյա հուշամեդալով պարգեւատրեց խոցված ՄԻ-24 ուղղաթիռի օդաչուներին անմիջականորեն դուրս բերած 7 հոգանոց խմբին եւ նրանց հրամանատարաներին:

7 հոգուց բաղկացած խմբից 2-ն էին ներկա, քանի որ 5-ը գտնվում են Արցախում: Պարգեատրվեց նաեւ նրանց ջոկատի հրամանատարը եւ Պաշտպանության բանակի հետախուզության պետը: Իսկ մյուս 5 խիզախների հուշամեդալները Մանվել Գրիգորյանը փոխանցեց տղաներին, որպեսզի նրանք հանձնեն առաջադրանքը փայլուն կատարած սպայական անձնակազմին: Օդաչուների դուրսբերման հատուկ օպերացիան անմիջականորեն իրականացրել են 7 հոգի, սակայն օպերացիային ներգրավված են եղել տարբեր խմբեր: Խմբերից մեկն էլ ապահովել է նրանց անվտանգությունը և դիպուկահարներին վնասազերծել:

Ինչպես փոխանցում shamshyan.com-ի թղթակիցը, Մանվել Գրիգորյանը իր խոսքում հերթական անգամ ցավակցություն հայտնեց, ապա շնորհակալություն հայտնեց նրանց՝ փայլուն օպերացիան իրականացնելու համար:

«Մեր ընկերները անմահացան, բայց նրանց մարմինները ձեր հերոսական քայլի արդյունքում վերադարձվեցին մեզ: Ավելին, հերթական անգամ ապացուցեցիք աշխարհին, որ Հայկական բանակը մարտունակ է եւ պատրաստ ցանկացած առաջադրանք դնելու եւ այն փայլուն կատարելու»,- նշեց նա՝ կրկնելով, որ մեր օդաչուների հոգիները հիմա էլ երկնքում ճախրելով են պաշտպանելու մեզ եւ մեր հայրենիքը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս