Խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդն ակտիվացրել է կրակոցները եւ ոչ միայն խոցված ուղղաթիռի ընկած տարածքում:
ՕԵԿ մամլո ծառայությունից հայտնում են, որ քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես` քաղաքական խորհուրդի որոշմամբ՝ ՕԵԿ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Հարությունյանը: Քաղխորհրդի մեկ այլ որոշմամբ՝ ՕԵԿ արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել Պողոս Շահինյանը:
Նախաքննության ընթացքում ստացվել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող «Ունե Հաուս» կոշիկի խանութի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է շիկահեր, կարճ սանրվածքով կինը հեռախոսը դնում իր պայուսակը և, դրամարկղում վճարելով գնված կոշիկի համար, շտապ հեռանում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՔՀԳ վարչության ծառայողները Կենտրոնականի բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Սուրեն Տ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Նոյեմբերի 23-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն այցելեցին Տավուշի մարզի Կողբ համայքում գտնվող զորամաս:
«Զավեշտալի է միգուցե, բայց ադրբեջանցի ավիատոր արտահայտությունն արդեն մի քիչ ծիծաղ է առաջացնում: Տխուր է, որ ադրբեջանցի ավիատորները մինչև օրս չգիտեն, որ ՄԻ-24 ուղղաթիռը նաև զրահավորված է: Ճիշտ է օդում պայթյուն է տեղի ունեցել, բայց օդաչու-օպերատորի խցիկին պայթյունը չի հասել: Այդպես է, ըստ էության, նրա մարմինը փրկվել»:
Նոյեմբերի 24-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում տարեց կինը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն անցած շաբաթավերջին հանդիպում ունեցավ Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Պրահի հետ:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու՝ քաղաքացուհու ցանկության մասին՝ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին նրանից խաբեությամբ ստացել եւ հափշտակել են շուրջ 15.500 ԱՄՆ դոլար։
Կուսակցությունը միանում է Համաժողովրդական շարժման կողմից հռչակած իշխանափոխության պահանջին և աջակցություն հայտնում Համաժողովրդական շարժման՝ իշխանափոխությանն ուղղված քայլերին:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին ներկա է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014թ. դրամահավաք-հեռախոսամարաթոնի (ֆոնետոն) փակման արարողությանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դիմակավորված երկու քաղաքացի բենզինով լի շշով եւ դանակով զինված ներխուժել են տնակներից մեկը, որտեղ ապրում է 28-ամյա կինը իր 7-ամյա որդու հետ: Հանցագործները բենզինը լցրել են կնոջ վրա, դանակի սպառնալիքով պահանջել գումար եւ ոսկի: Հակառակ դեպքում սպառնացել այրել կնոջը:
Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Ո´չ Թուրքիայում հանգստին». այս կոչով մի խումբ երիտասարդներ առաջիկա մեկ ամսում կայցելեն 50 տուրիստական գործակալություններ՝ վերջիններիս աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել դեպի Թուրքիայի Հանրապետություն հանգստի և ժամանցի նպատակով տրամադրվող փաթեթների վաճառքը:
«Ապրեք դուք տղաներ և վստահ եղեք՝ ցանկացած պահի, երբ կլինի դրա անհրաժեշտությունը, ամենակարճ ժամկետում, ոչ թե 24, այլ 12 ժամվա ընթացքում, զենքը ձեռքին, ձեր կողքին կհայտնվեն Արցախյան պատերազմի վետերան երկրապահները, երիտասարդ երկրապահները, եթե հարկ լինի՝ անգամ պատանի երկրապահները՝ տղա, թե աղջիկ»:
2014 թվականի նոյեմբերի 24-ից 26-ը Ռումինիայի ազգային կրթության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բուխարեստ` մասնակցելու «Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 12: 30-ի դրությամբ, Մարտունուց դեպի Գավառ և Մարտունուց դեպի Վարդենիս տանող ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Նոյեմբերի 12-ին հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիակների` հայրենիք վերադարձի գործողությունը առանձնանում է հայկական ռազմարվեստի պատմության մեջ։ Գուցե նաեւ ոչ միայն հայկական ռազմարվեստի։ Գործողության կազմակերպման, նախապատրաստման, իրականացման եւ կատարողականության որակի ռազմագիտական վերլուծումները մասնագիտական մոտեցումներ են պահանջում։ Այս պահին պարզ է եւ հստակ, որ ուղղաթիռի վայրի ապաշրջափակումը, ադրբեջանական ծուղակի չեզոքացումը, ադրբեջանցի զինվորների ոչնչացումը եւ հայ օդաչուների դիակի եւ մասունքների, ինչպէս նաեւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերի տարհանումը բարդ, սակայն միաժամանակ կատարելագործության հասնող զինվորական միջամտություն է, եւ վեր է ամեն գնահատականից։
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի` դեկտեմբերի 2-ի դռնփակ նիստի օրակարգում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի` նոյեմբերի19-ի դիմումի քննության վերաբերյալ հարցն է:
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Ցոլակ Օլթինյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ՕT 953 համարանիշի ավտոմեքենայով Ավանի Աճառյան պողոտայի «Այգի» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
«Լավ կլիներ, որ մենք մի անգամ էլ պատասխան տայինք, չսպասեինք իրենց, իրենք միշտ խախտում են հրադադարը, դիվերսիոն խմբեր են ուղարկում, այնպես որ պետք է մի անգամ էլ նրանց հարված հասցնել»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Գործողության ընթացքում օգտագործվել են 3 տեսակի օդային սարք, որոնցից մեկն առաջին անգամ է գործածվել մեր պրակտիկայում։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նոյեմբերի 24-ին, ժամը 05.06-ին ահազանգ է ստացվել, որ Լճաշեն-Չկալովկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: