02 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

11:02 25.11.2014 | Հարցազրույց՝ Արծրուն Հովհաննիսյանի հետ (տեսանյութ)

Սա այն բացառիկ գործողություններից է, որոշակի նմանություն ունի: Նման է նախ և առաջ նրանով, որ գործողության հիմքը կոտորածը չի, այլ առանձնահատուկ աշխատանքը:

10:57 25.11.2014 | Դատապարտյալին բերված հանձնուքի մեջ հայտնաբերվել է կանաչավուն զանգված, դեղահաբ

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին բերված հանձնուքի մեջ հայտնաբերվել են կանաչավուն զանգվածներ, դեղահաբեր:

10:47 25.11.2014 | Խստորեն դատապարտում ենք ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաթարող Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները. Գարեգին Երկրորդը

Խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող Ադրբեջանի ռազմատենչ, սադրիչ գործողությունները, որոնց դրսևորումը եղավ նաև այս ոճրագործությունը՝ հայկական ուղղաթիռի կործանումը և մեր օդաչուների ողբերգական մահը:

10:42 25.11.2014 | Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Շվեդիա: Ստոկհոլմում բացվեց Հայաստանի դեսպանությունը

«Այս պահին կարևոր է հաղթահարել այն խիստ բացասական իրավիճակը, որը ստեղծվել է Փարիզի գագաթաժողովից անմիջապես հետո Բաքվի կողմից իրականացված սադրիչ գործողությունների՝ ադրբեջանական զինուժի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման և անձնակազմի անդամների զոհվելու հետևանքով»:

10:33 25.11.2014 | Խոզի միսը ամանորին դելիկատե՞ս կդառնա

Տավուշի մարզում խոզի մսի կիլոգրամը վաճառվում է 3500, տավարինը՝ 2000 դրամով: Մի քանի տարի առաջ տավարի միսն ավելի թանկ արժեր: Նոյեմբերյան քաղաքի մսի վաճառքի կետերում հայտնեցին, որ մսի գինը գինը որոշվում է Երեւանում:

10:14 25.11.2014 | Այսօր Եռաբլուրում տեղի կունենա ԼՂՀ ՊԲ խոցված ուղղաթիռի անձնակազմի հուղարկավորությունը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ ժամը 13.00-ին, տեղի կունենա Ադրբեջանի ԶՈւ կողմից ուսումնավարժական խոցված ուղղաթիռի օդաչուների՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, լեյտենանտ Ազատ Սահակյանի և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի հուղարկավորությունը։

09:56 25.11.2014 | Հանրապետության որորշ մարզերում ձյուն է տեղում. ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

09:00 25.11.2014 | Ջուր հավաքեք. ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

23:52 24.11.2014 | ԲՈՀ-ի նախագահը վերադարձրել է շատ պաշտոնյաների որդիների գիտական աշխատանքները. 1in.am

Ես բոլոր աշխատանքները տալիս եմ փորձաքննության: Եթե հիմա ասեմ, թե ինչ եմ անում, կստացվի ինքագովեստով եմ զբաղվում: Շատ պաշտոնյաների որդիների գործեր հետ եմ տվել: Ձեր նշած պաշտոնյաների դեպքում աշխատանքները լավն էին, երկուսն էլ ստուգել եմ, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում:

23:31 24.11.2014 | Արմեն Աշոտյանը հանդիպեց Ռումինիայի կրթության նախարարի հետ

«Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին մասնակցելու նպատակով Ռումինիայում գտնվող ՀՀ կրթության և գիտութան նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպեց Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեին:

23:11 24.11.2014 | «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի ուժերը կներեն գնալու իշխանափոխության, ուրախ կլինենք». ԳԱԼԱ

Անցած ուրբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մի շարք հայտարարություններով հանդես եկավ, որոնք վերաբերում էին ոչ իշխանական եռյակի գործունեությանն ու «Ժառանգության» հետագա անելիքներին: Նա, անդրադառնալով եռյակի հանրահավաքներին, նշեց, թե հրապարակի դիմաց կա հարթակ, որը տակավին միացյալ չէ, ուստի և օրակարգն ամբողջական չէ, ուստի Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ պետք է ունենալ «տղամարդկություն ու հայտարարել, որ կան որոշ բաց հարցեր»:

22:49 24.11.2014 | «Ղ. Տելեկոմ» ՓԲ ընկերության պատասխանատու աշխատակիցը ձերբակալվել է` շուրջ 751մլն դրամի հափշտակության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա, 2014թ. նոյեմբերի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ «Ղ. Տելեկոմ» ՓԲ ընկերության վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանի կողմից շուրջ 751 մլն դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

22:30 24.11.2014 | Անօգնական կինն ավանդների փոխհատուցմանն է սպասում (տեսանյութ)

Կառավարության որոշմամբ՝ 2015-ին փոխհատուցվելու են Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերի բոլոր փաստացի բնակիչների՝ Խնայբանկում խորհրդային տարիներին ներդրած ավանդները:

22:10 24.11.2014 | Հրազդան քաղաքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը

Նոյեմբերի 24-ին, ժամը 15.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռաֆֆու 37ա փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

21:50 24.11.2014 | «System of a Down» խումբը համերգ կունենա Երևանում

System of a Down խմբի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ աշխարհահռչակ խումբը սկսում է իր «Wake Up The Souls Tour» համերգային շրջագայությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

21:30 24.11.2014 | Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Րաֆֆու 17, 19, 21, 23, 25, 27, 29, 29/5, 31, 33, 35 համարների, Միքայելյան 1, 3, 21, 23, 25, 29, 31, 33, 35, 46, 48, 48ա, 52, 52ա, 54, 56, 58, 60, 64, 66, 70, 72, 74, 76, 78, 80, 82 համարների), Ծերենցի 3, 5, 7, 7ա, 12 համարների եւ 1-ին նրբանցքի, Ջիվանի փողոցի 11ա, 11/1, 15, 19, 21 համարների, Սեբաստիա 78, 80, 82, 86 համարների, Մանուկյան 2, 4, 6, 8, 10 համարների ջրամատակարարումը:

20:50 24.11.2014 | Մեծ Թաղերում վերաբացվել է գորգագործական արտադրամասը

«Մեծ ոգեւորություն ապրեցի, երբ լսեցի, որ գյուղում գորգագործական արտադրամաս է բացվում: Առաջիններից մեկն եղա, որ աշխատանքի ընդունվելու դիմում գրեցի: Թեեւ ծանոթ չեմ գորգ գործելուն, բայց, ինչպես ասում են, կնոջ ձեռքից բան չի պրծնի,- ծիծաղում է,- համոզված եմ՝ շուտով կընտելանամ գործին»:

20:30 24.11.2014 | Ավարտվել է անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահաս Ռ.Մանուկյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

20:10 24.11.2014 | Մարտունի քաղաքում բնակելի թաղամաս է կառուցվում

Մարտունի քաղաքում, ընթանում են բնակելի նոր շենքերի կառուցման շինարարական աշխատանքներ, որոնք իրականացնում է «Ֆերզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

19:50 24.11.2014 | Հայտնաբերված և առգրավված 28 հատ սիգ տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 17-21.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.28մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 524.1հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

19:28 24.11.2014 | Բագրատյանը կարծում է՝ Ռուսաստանը կարող է սահմանափակել տրանսֆերտների հոսքը. «Ազատություն»

«Ռուսաստանի պետությունը կարող է ասել՝ «էդ ինչ տրանսֆերտներ են գնում, մենք էդքան վատ վիճակի մեջ ենք, եկեք վերահսկենք»։ Խոսքը միայն Հայաստան գնացող տրանսֆերտների մասին չէ։ 2-3 միլիարդ տանում է Մոլդովան, 6 միլիարդի տրանսֆերտ գնում է Ուկրաինա, 1.5 միլիարդի տրանսֆերտ գնում է Տաջիկստան, 1 միլիարդ գնում է Ադրբեջան, 600-700 միլիոն գնում է Վրաստան,- թվարկել է Բագրատյանը,- Դուք էլ լինեք Ռուսաստանի նախագահի կամ վարչապետի տեղը, կհավաքեք պատասխանատու մարմիններին, կասեք՝ ինչ առաջարկներ ունեք սա մեղմելու։ Էսօր Ռուսասանը վալյուտայի կարիք ունի։ 10-15 միլիարդ դոլարը քիչ փող չէ Ռուսաստանի համար»։

19:10 24.11.2014 | Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 20-ը, ավազակային հարձակման 3 դեպքից՝ 2-ը:

18:50 24.11.2014 | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Նոյեմբերի 25-ին, 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում` ձյան տեսքով:

18:31 24.11.2014 | Հետևողական վերահսկողություն է լինելու մանկապարտեզների սննդի որակի նկատմամբ

«Այս հարցում մեր մշտական հետևողականությունն առանձնակի է կարևորված, ըստ այդմ՝ ակնկալում եմ ձեզանից խստորեն ստուգել հատկապես երեխաներին մատուցվող սննդի համապատասխանությունը սահմանված բոլոր չափորոշիչներին: Անգամ ամենափոքր խախտման արձանագրումն անհետևանք չպետք է մնա: Սա պահանջ է, որին պարտավոր են հետևել անխտիր բոլորը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

18:10 24.11.2014 | Ապօրինի ծառահատում` Սևքար գյուղում

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները նոյեմբերի 23-ին, ժամը 22.45-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, օղակաձև խաչմերուկում ստուգման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Պ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մոտ 11 խ/մ վառելափայտով բեռնված:

18:05 24.11.2014 | Գորիսի նախկին քաղաքապետի դեմ քրեական գործ է հարուցվել

Նախաքննությամբ պարզվել է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Ն. Ոսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում (2000-2014թթ.) հանդիսանալով պաշտոնատար անձ՝ չարաշահել է իր լիազորությունները` կեղծ աճուրդների միջոցով, ապօրինի հողահատկացումներ կատարելով իր և իր ընտանիքի անդամների անուններով:

17:53 24.11.2014 | Հայաստանում է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:

17:50 24.11.2014 | Ավարտվել է խոշոր խարդախության գործով նախաքննությունը

Վարդան Երիցյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և մինչդատական վարույթում նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

17:42 24.11.2014 | Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները. ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարությունը

ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին:

17:30 24.11.2014 | Վերամբարձ կռունկում մնացած քաղաքացիները տարհանվել են

Դեպքի վայր ժամանած փրկարարները 1964 թ. ծնված Վ. Ս.-ին և 1974 թ. ծնված Վ. Հ.-ին ալպինիստական գույքի օգնությամբ իջեցրել են ցած:

  • Page 1238 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1233
  • 1234
  • 1235
  • 1236
  • 1237
  • 1238
  • 1239
  • 1240
  • 1241
  • 1242
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը