Բաժիններ՝

Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհը:

Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս