21 Հունիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

15:47 19.12.2014 | Էդվարդ Նալբանդյանն հանդիպել է ԵՄ խորհրդարանի փոխնախագահին

Դեկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին:

15:37 19.12.2014 | Վթարի է ենթարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի եղբայրը. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Քասաղ գյուղի վարչական տարածքում, բախվել են Զովունի գյուղի բնակիչ, 58-ամյա Սանասար Ավետիսյանի վարած Վազ 2121 մակնիշի 80 AA 080 համարանիշի և 47-ամյա Արմեն Ավետիսյանի վարած BMW մակնիշի 12 AQ 002 համարանիշի ավտոմեքենաները:

15:02 19.12.2014 | Դիվերսանտների գործով այսօր կայացած դատական նիստում դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։

14:48 19.12.2014 | KFW բանկի և Հայաստանի միջև դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր են ստորագրվել

Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև ստորագրված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերով տրամադրված միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև` վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը:

14:38 19.12.2014 | 22 տարում՝ 2 մլրդ դոլար աջակցություն. այսօր Ջոն Հեֆերնի վերջին աշխատանքային օրն է. ԳԱԼԱ

Այսօր ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի վերջին աշխատանքային օրն էր Հայաստանում: Վերջինս հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որին հաջորդել է դեսպանի ամփոփիչ ասուլիսը:

13:24 19.12.2014 | Արամ Մանուկյանը դուրս է գրվել հիվանդանոցից. ilur.am

Օրերս իր տան մոտ հարձակման ենթարկված եւ ապա հիվանդանոց տեղափոխված Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:

13:02 19.12.2014 | Գների թանկացման վերաբերյալ գեներալ Մանվել Գրիգորյանը Էջմիածնում խիստ հանձնարարականներ է տվել. shamshyan.com

Դոլարի կտրուկ թանկացումից հետո, երբ համատարած գնաճ տիրեց Էջմիածնում, ԵԿՄ նախագահ, զորավար, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող հացի արտադրամասը միակն է եղել, որը հացի գինը չի թանկացրել:

12:42 19.12.2014 | Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Ձեր ծառայությունը չափազանց կարեւոր է մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից: Սա բարդ ու դժվարին աշխատանք է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն, հայրենասիրություն ու անձնվիրություն:

12:22 19.12.2014 | Բացառիկ դեպք Երևանում. Երկվորյակներից մեկի պտուղը սերտաճել է մյուս երեխայի որովայնում

Դեպքը տեղի է ունեցել Արաբկիր բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր մի քանի ամսական աղջիկ, որի որովայնը սկսել էր մեծանալ: Ծնողները երեխային տեղափոխել են հիվանդանոց պարզելու, թե ինչ է տեղի ունենում:

12:13 19.12.2014 | ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է

Միջոցառմանը «Ագնեսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանը խոսել է 2013 թվականին Համաշխարհային բանկի պատվերով կատարված մի զեկույցի մասին, որում, Աղագուլյանի ներկայացմամբ, եղել է տեղեկատվություն տարեկան 280 միլիոն դոլարի հագուստ Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրելու վերաբերյալ: Ալագուլյանը խոստացել է վերը նշված զեկույցը տրամադրել էկոնոմիկայի նախարարությանը:

11:55 19.12.2014 | Դոլարի գինը նվազեց, ապրանքատեսակներինը՝ ոչ (տեսանյութ)

Փոխարժեքի տատանումները հետզհետե կագավորվում են: Դոլարը զիջում է իր նախկին դիրքերը թե՛ հայկական դրամի, թե՛ ռուսական ռուբլու, թե՛ եվրոյի նկատմամբ:

11:54 19.12.2014 | COAF-ի ամենամյա դրամահավաք-երեկոյին հավաքագրվել է 2.4 միլիոն ԱՄՆ դոլար

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Չիպրիանի սրահում տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ամենամյա 11-րդ ճաշկերույթ-դրամահավաքը: Բարեգործական երեկոյի ավելի քան 450 մասնակիցների շարքում էին այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են Վիկտոր Գարբերը, Սյուզան Քենդել Նյումանը և Թոնի Շաֆրազին: Արվեստի, մշակույթի և շոու բիզնեսի անվանի գործիչներ, հանրաճանաչ անձիք Մայքլ Արամը, Դոնալդ Բեքլերը, Էրիկ Բոգոսյանը, Փիթեր Բրանթը, Փաթրիշա Ֆիլդը, Հենրի Հեյը, Փիթեր Մարինոն, Ստեֆանի Սեյմուրը իրենց մասնակցությամբ համալրեցին Հիմնադրամի երկարամյա աջակիցների ցանկը:

11:52 19.12.2014 | Ամփոփվեց ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ 2014թ. երևանյան գրասենյակի համագործակցության ծրագիրը

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի 2014թ. համագործակցության ծրագրի ամփոփումը:

11:48 19.12.2014 | Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը

Դեկտեմբերի 21-ին Լեհաստանի Կոտովիցա քաղաքի NOSPR համերգասրահում Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

11:47 19.12.2014 | 2015թ. կավելանա Համաշխարհային բանկի օժանդակությունը Հայաստանին

«Համաշխարհային բանկը հետ չի կանգնի այն օգնությունից, որի արդյունքում կմշակվի քաղաքականություն ու կիրականացվեն ներդրումներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին ու ինքնաբավությանը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում, – ասաց տ-ն Բեյլին, – 2014թ. գյուղատնտեսությանը, ոռոգման, խմելու ջրերին, կրթությանը, ճանապարհներին, առողջապահությանը, էներգետիկային և սոցիալական ծառայություններին առնչվող մեր ծրագրերի միջոցով մենք կարողացել ենք կարևոր ներդրումներ կատարել, որոնք ուղղակի ու տեսանելի կերպով անդրադառնում են Հայաստանի ընտանիքների բարօրության վրա»:

11:44 19.12.2014 | 500 միլիոն դրամը չի բավարարել պաշտոնյաների գործուղումների համար. «ՉԻ»

Մինչ ամանորի նախաշեմին դրամի կտրուկ արժեզրկման և սոսկալի գնաճի հետևանքով հասարակությունը հայտնվել է խուճապի մեջ, իշխանություններն ավելացնում են պաշտոնյաների գործուղումների համար բյուջեով նախատեսված ծախսերը: Կառավարության երեկվա նիստում որոշվել է 30 միլիոն դրամով ավելացնել պաշտոնյաների այս տարվա արտասահմանյան գործուղումների համար հատկացված գումարը:

11:35 19.12.2014 | Աշխարհի վերջը սկսվում է չենջերում եւ վերջանում խանութներում. «Առավոտ»

Ամանորյա խմորեղենների պատրաստման համար երեք օր առաջ 2 կգ շաքարավազ էի գնում սուպերմարկետից՝ մի կին ականջիս փսփսաց՝ մի մեշոկ առ, աղջիկ ջան, էլ չի լինելու: Երեւի շաքարավազի ծառերը երաշտից չորանալու են: Չնայած հավատում եմ, որ շաքարավազը՝ որպես բնության հրաշք, վերանալու եզրին է. եթե ամեն խանութ մտնող 2-3 պարկ շաքարավազ գնի եւ տանի մահճակալի տակ պահի, վաղ թե ուշ շաքարավազի պաշարները Հայաստանում չէ՝ Երկիր մոլորակի վրա կսպառվեն:

11:33 19.12.2014 | ՀՀԿ-ն հեռուստաընկերություն է ունենալու. «Հայկական Ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում, ըստ էության չհերքեց, որ ՀՀԿ–ն առաջիկայում հեռուստաընկերություն է ունենալու:

11:32 19.12.2014 | Կադրային փոփոխություններ Սյունիքում և Վայոց ձորում

Վարչապետի որոշումով՝ Արամ Գրիգորյանը ազատվել է Վայոց Ձորի փոխմարզպետի պաշտոնից: Սյունիքի փոխմարզպետ է նշանակվել Վարդան Դավթյանը:

11:18 19.12.2014 | Լավ, բա վե՞րջը. «Առավոտ»

Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ հիմնական հարցը, որն ինձ տալիս են փողոցում, հնչում է մոտավորապես հետեւյալ կերպ. «Էս խեղճ ազգի վերջն ի՞նչ է լինելու»: Դա իրականում հարց չէ, այլ բողոք եւ միաժամանակ հրավեր՝ խոսելու ազգի եւ «հարց տվողի» դարդուցավից: Այդ արտահայտությունն ինձ դուր չի գալիս երկու պատճառով: Նախ՝ ինքդ քեզ բնութագրելով որպես «խեղճ», «բազմաչարչար», «կոտորված», «տառապած»՝ դու օգտագործում ես «ինքնակործան» բառեր:

10:33 19.12.2014 | Խանութատերերը էժան ձեռք բերած մթերքները թանկ են վաճառում

Դեկտեմբերի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բանկերում դոլարի վաճառքի առքի գին էր սահմանված 470-480-ը: Դոլարը վաճառվում էր 520 դրամով: Բանկերում եվրոյի առքի գին էր սահմանված 572-590 դրամը , եվրոն վաճառվում էր 639- 640,5 դրամով :

10:22 19.12.2014 | Երևանի կենտրոնում ծառն ընկել է ճանապարհին

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները ծառը մասնատել եւ հեռացրել են ճանապարհից:

09:30 19.12.2014 | Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Կ.Ուլնեցու փողոցի 1, 2, 70, 70/1, 72, 74, 76 համարների և հարակից մասնավոր տնատիրությունների, Կ.Ուլնեցու փող. 2-րդ փակուղու 4-րդ և 6-րդ, 3-րդ փակուղու բոլոր համարների, Լեփսիուսի 1-ին և 2-րդ փողոցների, Պ.Սևակի փող. 2-րդ համարի, թիվ 127 միջնակարգ դպրոցի ու 160 մանկապարտեզի ջրամատակարարումը:

00:37 19.12.2014 | Հովիկ Աբրահամյանի այցը խանութներ զսպող ազդեցություն կունենա.Նախկին վարչապետ. news.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելությունը սուպերմարկետներ իր ազդեցությունը կունենա գների վրա:

00:04 19.12.2014 | Ավտովթար` Եղեգնաձոր-Քարագլուխ ավտոճանապարհին. կան տուժածներ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.26-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Քարագլուխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

23:46 18.12.2014 | Ոչնչացվել են 3000-ից ավել ժամկետանց ապրանքներ. Լևոն Սարգսյան

Բոլոր այն ապրանքատեսակների արտադրությունը, որն արգելվում է ՀՀ-ում, բանականաբար, ԼՂՀ-ում նույնպես արգելում ենք իրացումը, իսկ ինչ վերաբերում է հավելումներին, ապա բոլոր այդ չափանիշները հստակեցված են օրենքով և յուրաքանչյուր արտադրամաս պետք է ուղղորդվի հենց այդ չափանիշներով, իսկ մեր կողմից իրականացվում են աշխատանքներ, որպեսզի արտադրությունները գործեն ըստ օրենքի, իսկ անհրաժեշտ օրենսդրա-իրավական բազայի բացակայության դեպքում մշակում և կառավարությանն ենք ներկայացնում կարագվորող իրավական ակտերը:

22:30 18.12.2014 | «Մարդ պետք է հստակ տարբերակի ընկերոջը ծանոթից, այլապես կհայտնվի անծանոթների ցուցակում». Քրիստինե Պեպելյան

Մեր բոլորի կյանքում ամեն ինչ կընթանա հարթ միայն այն դեպքում , երբ որ ամեն մարդ հստակ իմանա իր տեղն ու չփորձի ոտք դնել էն տարածք, որն իր համար նախատեսված չի:

22:10 18.12.2014 | Գյումրու բազմաբնակարան վթարային շենքերի խնդիրը դեռևս լուծման փուլ չի մտել (տեսանյութ)

Վթարավտանգ շենքերի խնդիրը շարունակում է մնալ առաջնային: Գյումրիում կա շուրջ 9 տասնյակի հասնող վթարայնության տարբեր աստիճանի շենք-շինություն:

21:50 18.12.2014 | Որոտան գյուղի մոտակայքում վնասվել է ջրի խողովակը

Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 18-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտակայքում խմելու ջրի խողովակը վնասվել է, ինչի հետեւանքով ջուրը լցվել է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված փոսը. ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

21:40 18.12.2014 | Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց 2 հասցեում գործող խանութի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:

  • Page 1199 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1194
  • 1195
  • 1196
  • 1197
  • 1198
  • 1199
  • 1200
  • 1201
  • 1202
  • 1203
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
«Եվ այդ մեկ ընտրողը դու ես...». Ալլահ աքբար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը