07 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:30 31.12.2014 | Օրիգինալ տոնածառների 21 գաղափարներ

Ամանորը սարերի ետևում չէ, ինչը նշանակում է, որ պետք է մտածել նաև բնակարանի ամանորյա զարդարանքի մասին: pics.ru կայքը գրում է, որ դրա համար կարելի է ընտրել դասական տարբերակ, բայց կարելի է նաև առավել ստեղծագործական մոտեցում ցուցաբերել:

15:31 31.12.2014 | 10 գիրք, որոնք սովորեցնում են երբեք չհանձնվել

Adme.ru կայքը ներկայացրել է այն 10 գրքերի ցանկը, որոնք սովորեցնում են երբեք չհանձնվել:

13:07 31.12.2014 | «2014 թվականը վայրիվերումների տարի էր մեր հայրենիքի համար». Արա Հարությունյան

2015 թվականին եւս նախատեսում ենք պահպանել տնտեսական աճի առաջանցիկ տեմպերը՝ որպես գլխավոր նպատակ ունենալով բնակչության բարեկեցությունը: Տարեցտարի զարգացնելով Արցախի տնտեսությունը՝ մենք կերաշխավորենք ցանկալի ապագայի գոյությունը՝ հենված զարգացման եւ անվտանգության վրա:

13:03 31.12.2014 | Ի՞նչ անել տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար. զգուշացնում է ԼՂՀ ԱՆ

ԼՂՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ և առողջական խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական հաստատություններ:

12:40 31.12.2014 | «Եվրատեսիլ-2015-ում մենք երկրորդ հորիզոնական ենք զբաղեցնելու». Սուսաննա Մուշեղյանի կանխատեսումները

«Այս տարի շատ լավ տարի է: Հատկապես նրանց համար, ովքեր կամուսնանան կամ երեխա կունենան: Մշակութային ոլորտում կլինեն նոր բարձունքներ: Եվրատեսիլում 2015-ին մենք երկրորդ հորիզոնական ենք զբաղեցնելու»:

12:00 31.12.2014 | Նոր տարվա առաջին օրերին ամենուրեք կդիտվի առանց տեղումների, տաք եղանակ

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը և 2-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

11:31 31.12.2014 | Ղափամայի տեսակները. Ինչպես պատրաստել

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը ներկայացնում է ղափամա պատրաստելու տարբեր հնարավորությունները: Ղափաման կեղևը մաքրած դդումի մեջ բրինձ, յուղ և զանազան համեմունքներ լցոնած կերակուրն է:

11:13 31.12.2014 | Տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում (տեսանյութ)

Արտակարգ ռեժիմի ծառայությամբ նախատեսված է պարեկախմբերի շուրջօրյա հերթափոխումով հասարակական կարգի խստագույն վերահսկում, քաղաքացիների և հանրապետության հյուրերի անվտանգության ապահովում հանրային միջոցառումների և զվարճանքի վայրերում, մշակութային հաստատությունների տարածքում, Ամանորի հանդիսությունների համար նախատեսված համայնքային հատվածներում: Արտակարգ միջոցառումներ են իրականացվելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ:

11:07 31.12.2014 | «Շարունակելու ենք ձևավորել այն ոստիկանությունը, որը պահանջում են ժամանակն ու ժողովուրդը». Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

10:56 31.12.2014 | «Չեմ հասկանում, ո՞վ է ստիպում ԿԲ-ին նման որոշումներ կայացնել». Հրանտ Բագրատյան

Դեկտեմբերի 31-ն է։ Կարծես թե պետք է արդեն շնորհավորել Նոր տարի։ Բայց քիչ առաջ ինձ հայտնի դարձավ ՀՀ ԿԲ մի որոշում, որն ընդունվել է այսօր (արդեն երեկ)՝ դեկտեմբերի 30-ին։

00:17 31.12.2014 | Նոր մեթոդը հնարավորություն կտա քաղցկեղը բուժել առանց քիմիոթերապիայի

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը նոր ծրագիր է մեկնարկելու, որի շրջանակում հավաքվելու և կոդավորվելու է 100 հազար մարդու ԴՆԹ:

23:32 30.12.2014 | Մադոննայի Սուրբծննդյան նվերը իր երկրպագուներին

Billboard-ի փոխանցմամբ՝ երգչուհի Մադոննան իր երկրպագուների համար որպես Սուրբծննդյան նվեր iTunes-ում հրապարակել է վեց նոր երգ:

22:30 30.12.2014 | Սոխի օգտակար հատկությունները

Սոխը հաճախ օգտագործվում է սխտորի և կարմիր պղպեղի հետ միասին։ Ստացվում է շատ համեղ համեմունք։ Սրա մեջ պարունակվող C վիտամինը օգնում է օրգանիզմին յուրացնել երկաթը և արտադրել ավելի ու ավելի շատ հակամարմիններ։

22:29 30.12.2014 | ՀՀ որոշ բանկեր կամ կմիավորվեն, կամ կլուծարվեն

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

21:04 30.12.2014 | Խոշոր ավտովթար Նուբարաշենի բանտի խաչմերուկում. կան վիրավորներ (տեսանյութ). shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի խաչմերուկում, ժամը 16:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:

18:47 30.12.2014 | Ողբերգական ավտովթար` Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է

Դեկտեմբերի 30-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

18:41 30.12.2014 | Հովիկ Աբրահամյանի ամանորյա ուղերձը

Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը: Թո՛ղ գալիք՝ 2015 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի:

18:37 30.12.2014 | «Մեր սահմաններն ամուր ձեռքերում են և ես հպարտ եմ, որ ունենք նման զինվորներ ու սպաներ». Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի նախօրեին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնք և պաշտպանական դիրքեր:
Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Այգեհովիտի բնակիչներին՝ շնորհավորել գալիք տոների առթիվ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին և ծանոթացել առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունները լուրջ քայլեր են իրականացրել՝ բարելավելու սահմանամերձ համայնքներում ապրող ազգաբնակչության սոցիալտնտեսական պայմանները: «Պետությունը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, կառավարության հետ միասին կանգնած է մեր սահմանապահ ազգաբնակչության թիկունքին: Յուրանաքչյուր տարի պետբյուջեից մեծ ֆինանսական ռեսուրսներ ենք ուղղելու սահմանապահ համայնքների խնդիրների լուծմանը: Մենք ապրում ենք յուրաքանչյուր սահմանապահ համայնքի, նրա ընտանիքի հոգսերով, ժամանակի ընթացքում, տարեց-տարի բարելավելու ենք ձեր հնարավորություններն ու սոցիալտնտեսական պայմանները: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետն ընդգծել է, որ հաջորդ տարի ևս կառավարությունն ամեն ինչ անելու է՝ երկրի տնտեսությունն ակտիվացնելու և զարգացնելու համար, ինչն էլ կնպաստի մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի ապահովմանը:
Այգեհովիտցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Ամանորի նախօրերին իրենց այցելելու և Այգեհովիտը Հայաստանի սահմանամերձ համայնքների թվում ներառելու համար, ինչը տեղի բնակչությանը հնարավորություն կտա օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից: Բնակիչները վարչապետի առջև բարձրացրել են նաև դեպի իրենց համայնք ձգվող ավտոճանապարհի հիմնանորոգման հարցը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կհանձնրարի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել դրա լուծման համանապատասխան առաջարկ:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է սահմանապահ դիրքեր, ծանոթացել սահմանում առկա իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ճաշել նրանց հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել ուժ, կորով, համբերություն:
«Մեր սահմաններն ամուր ձեռքերում են և ես հպարտ եմ, որ ունենք նման զինվորներ ու սպաներ: Նրանք մեզ պարտավորեցնում են, որպեսզի կառավարությունն ավելի լավ աշխատի: Ամեն անգամ զորամասեր, դիրքեր այցելելով ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ունենք տարածաշրջանի ամենահզոր, մարտունակ բանակը և մենք բոլորս նրա կողքին ենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անկախության տարիների ընթացքում մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հզոր, ամուր, կուռ բանակի ստեղծումն է, որը մեր պետության և Արցախի անվտանգության հիմնական երաշխավորն է:
Անդրադառնալով Քարվաճառ ներխուժած դիվերսանտների նկատմամբ սահմանված դատավճռին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն արդար է և նրանք կկրեն իրենց արժանի պատիժը: Վարչապետի խոսքով՝ այսուհետ ևս բոլորը կիմանան, որ հայ ժողովրդի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կստանա իր արժանի պատասխանը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հետզհետե մեր հակառակորդը կհասկանա, որ ուժով, պատերազմով հաջողություն չի արձանագրելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
Ավարտելով այցը պաշտպանական դիրքեր՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինծառայողներին՝ անձնվեր ծառայության համար և մաղթել հաջողություն, երջանկություն և խաղաղություն:
Սահմանապահ դիրքերի զինծառայողները վարչապետի կողմից ստացել են նվերներ:

18:20 30.12.2014 | Սեյրան Օհանյանը այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Նոր տարվա նախօրեին` դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ` «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ, այցելել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

17:14 30.12.2014 | Վահան Հովհաննիսյանի աճյունը տեղափոխվեց Երևան. news.am

Գերմանիայում դեկտեմբերի 28-ին մահացած, ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի աճյունն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, տեղափոխվեց Երեւան:

15:30 30.12.2014 | Տեսախցիկն արձանագրել էր խարդախություն կատարած կնոջ դեմքը (տեսանյութ)

Տեսախցիկն արձանագրել էր խարդախություն կատարած կնոջ դեմքը:

14:30 30.12.2014 | ԼՂՀ-ում հետամանորյա աշխատանքային օրերը հետաձգվել են

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն։

12:39 30.12.2014 | Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր պանթեոն (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն:

12:24 30.12.2014 | Նվիրեք մեկ օր բջջանյութով հարուստ սննդին

Կարող եք օրը սկսել որևէ հացահատիկային ուտեստից, որը պարունակում է բջջանյութ կամ թեփ: Կամ ուղղակի ձեր նախընտրած հացահատիկային շիլային կարելի է ավելացնել մի քանի ճաշի գդալ չմշակված ցորենի թեփ և հատապտուղներ: Համեղ և հագեցնող տարբերակ է բանանով խառնած վարսակի փաթիլներով շիլան:

11:30 30.12.2014 | Աղը՝ գլխացավի պատճառ. ինչ անել

Աղի գործածումը սննդում նվազեցնելւ դեպքում հնարավոր է գլխացավերից ազատվել ու դրա հավանականությունը նվազեցնել 2 անգամ:

10:30 30.12.2014 | Դեկտեմբերի 31-ից Շիրակի մարզի Հոռոմ գյուղի վարչական տարածքում գործարկվելու է նոր արագաչափ սարք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

00:17 30.12.2014 | Ոչի՛նչ , հետո կնիհարեմ

Մի քանի օր, առավել ևս մի քանի շաբաթ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը ներազդում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջջիջների արտադրողականության վրա:

00:06 30.12.2014 | Երբ սնվել. ուշ ընթրիք՝ վատ սովորություններ

Տարբեր մարդկանց համար գիշերային ուշ ժամի ուտելու սովորությունն ունի շատ տարբեր պատճառներ: Ոմանք փորձում են այդ ձևով ընկերակցել աշխատանքը ուշ ժամի վերջացնող ամուսիններին, մյուսները նման կերպ հանգստանում են ծանր աշխատանքային օրվանից հետո, մի մասն էլ սթրեսն է այդպես հաղթահարում: Մարդիկ, առօրյան, բնավորությունները, պատճառները տարբեր են, բայց միևնույն է՝ սովորությունը բոլորի մոտ էլ նույնն է և բոլորի համար էլ վնասակար է:

23:44 29.12.2014 | Ինչ է նշանակում Հայաստանի 3-րդ ռազմականացված երկիր լինելը. razm.info

Գերմանական BICC (Bonn International Center for Conversion) կենտրոնը դեկտեմբերի 9-ին հրապարակել է իր ամենամյա «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» (Global Militarization Index 2014, GMI-2014) հետազոտությունը, որի դասակարգման մեջ Հայաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

22:58 29.12.2014 | Իրան այցելել ցանկացող հայերը կարող են մուտքի վիզա ստանալ հենց սահմանին. «Արմենպրես»

Իրանցիների և հայերի պատմամշակութային ու հոգևոր ընդհանրությունները և վաղեմի խաղաղ համակեցությունը աշխարհին և
տարածաշրջանին ավետում են երկու ժողովուրդների խաղաղասեր և խաղաղատենչ նպատակները:

  • Page 1184 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1179
  • 1180
  • 1181
  • 1182
  • 1183
  • 1184
  • 1185
  • 1186
  • 1187
  • 1188
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Փրկել «Եռաբլուրը» պղծումից. հունիսի 7-ի միակ խորհուրդը
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը