Ի՞նչ անել տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար. զգուշացնում է ԼՂՀ ԱՆ

Տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ԼՂՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`

• Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին

• Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ

• Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե

• Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը` 70 աստիճանից բարձր

• Պահպանել կիսաֆաբրիկատների, հում և պատրաստի սննդամթերքի պահպանման կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով

• Պատրաստի սննդամթեքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի

• Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի` կողմնակի հոտի, համի, գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել

• Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր

• Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը

• Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր, այն գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում

• Խորհուրդ չի տրվում երեխաներին և հղի կանանց սննդում օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ

• Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ

ԼՂՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ և առողջական խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական հաստատություններ:

Տեսանյութեր

Լրահոս