
Նոր մեթոդը հնարավորություն կտա քաղցկեղը բուժել առանց քիմիոթերապիայի

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը նոր ծրագիր է մեկնարկելու, որի շրջանակում հավաքվելու և կոդավորվելու է 100 հազար մարդու ԴՆԹ: Ծրագրի նպատակն է հաստատել գենետիկ կոդում շեղումների և հիվանդությունների առաջացման միջև հարաբերակցությունը:
Ստացված արդյունքների օգնությամբ հնարավոր կլինի ազատվել քաղցկեղից և հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություններից:
Ծրագիրը մշակման փուլում է և ներդրվել է ավելի քան 300 մլն դոլար:
Աղբյուրը՝ life.panorama.am: