Գագիկ Ծառուկյանը՝ անձնական մեքենայով այսօր ԱԺ տարածք մուտք գործելու և նախկինում «արա» բառն օգտագործելու մասին

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ նիստից հետո լրագրողներից ապացույց պահանջեց, որ ինքն ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ «արա» է ասել:

Լրագրողները Ծառուկյանից ցույց տվեցին ձայնագրությունը, սակայն վերջինս շարունակեց պնդել, թե դա ոչ թե «արա» է, այլ ընդամենը «ա»:

Լրագրողների տակուսանքին, թե ինչպե՞ս է, որ նա մինչև նիստի ավարտը մնացել է, Գ.Ծառուկյանը պատասխանեց, որ արդեն ասել է, որ կարևոր պահերին լինելու է նիստերին։

Անդրադառնալով անձնական մեքենայով այսօր ԱԺ տարածք մուտք գործելու հանգամանքին՝ Գ.Ծառուկյանը հայտարարեց, թե որպես խմբակցության ղեկավար իրավունք ունի օգտվել ծառայողական մեքենայից, սակայն իր սեփական ավտոմեքենան է շահագործելու՝ վրան փակցնելով ԱԺ համարանիշները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031